Մեր Մասին

TOPSHOP.am Fashion World® Մեր Մասին

TOPSHOP.am” նախագիծը հասունացվել և կյանքի է կոչվել տարբեր բնագավառների հինգ մասնագետների ջանքերով: Մեկ տարվա ընթացքում կատարվել են մանրակրկիտ ուսումնասիրություններ,  տարատեսակ հարցումներ որի արդյունքում մշակվել է մանրակրկիտ պլան TOPSHOP.am նախագիծը իր տեսակի մեջ լավագույնը դարձնելու համար: Այն իր մեջ ներառում է զարգացող տարբեր փուլեր: Ահա այն հիմնական և գլխավոր փուլը, որ ցանկանում ենք ներկայացնել ձեզ:  

TOPSHOP.am” նախագիծը համատեղ տեղեկատվական պորտալ է: Այն ամբողջապես նվիրված է նորաձևության ոլորտին սակայն իր մեջ ներառում է բազմաթիվ օգտակար տեղեկություններ այլ բնագավառներում գործող անհատների և կազմակերպությունների մասին:

Բաղկացած է 2 հիմնական մասերից`

1. Խանութ-սրահներ և ապրանքանիշեր (կոմերցիոն)

Նպատակն է՝

Ստեղծել Հայաստանում ներկայացված բրենդային աքսեսուարների և հագուստի խանութ-սրահների էլեկտրոնային շտեմարան: Այն հնարավորություն կընձեռի ցուցադրել խանութ-սրահների ապրանքատեսականին շուրջօրյա ռեժիմում: Հնարավորություն կտա տեղեկացնել գնորդներին խանութ-սրահների նորությունների մասին: Հավաքածուն ներկայացված կլինի լուսանկարների և համալրող տեքստի միջոցով:

Այս բաժնի շնորհիվ մենք կփորձենք ուղղել Հայաստանում բրենդերի ներկայացման գործում ստեղծված խառնաշփոթը և այսպիսով շատ սրահներ կստանան իրենց արժանի գնահատանքը:  Վստահ ենք, որ կարճ ժամանակահատվածում կհասնենք այն հիմնակետին, որ գնորդները ցածրորակ և միևնույն ժամանակ թանկ ապրանք գնելու փոխարեն, կհաղթահարեն իրենց անհիմն վախը և այցելելով հարմարավետ սրահներ կընտրեն անմիջապես արտադրողից ներկրված իրերը:

1.1 Ներկայացված կլինեն Lux, Premium, Middle դասի ապրանքանիշ ներկայացնող Հայաստանում առկա խանութ-սրահները:

1.2    Կստեղծվեն սրահների ներսակողմը (interior) ցուցադրող ֆոտոդարաններ, որը կոգնի հստակ պատկերացում կազմել սրահի մասին:

1.3    Մանրակրկիտ տեղեկատվություն կտրվի ապրանքանիշների և Հայաստանում այն ներկայացնող կազմակերպության մասին: Որի շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել նոր համագործակցության եզրեր, ավելի լավ տեղեկացված լինել  ապրանքանիշների պատմությանը:

1.4    Ֆոտոդարանների, տեքստերի և այլ լուծումներով ներկայացված կլինեն սրահներում առկա իրերի շտեմարանները , որոնք կոգնեն սրահներին ներկայացնել իրենց հավաքածուները: Մեր քաղաքացիներիը համացանցի միջոցով կարող են 24x7   ռեժիմու գտնել իրենց հարկավոր իրը:

1.5    Կներկայացվեն սրահներում գործող ակցիաների, զեխճերի մասին սպառիչ և պատկերավոր նյութեր: Բազմապիսի նորություններ սրահներում համալրվող հավաքածուների մասին:

Այս կոմերցիոն առաջարկը իր մեջ ներառում է պահանջներ, որոնք երբեք չեն շրջանցվի հաշվի առնելով մեր և հաճախորդի (այս դեպքում խանութ-սրահի) երկկողմանի շահերը:

Ահա այն պահանջներից մի քանիսը`

Մեր կայքում կարող են տեղ գտնել միմիայն այն խանութ-սրահները, որոնք հանդիսանում են որևե  Lux, Premium, Middle դասի ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը կամ գործնկերը Հայաստանում:

Խանութ-սրահը չի կարող տեղ գտնել մեր կայքում ,եթե իր սրահում ներկայացված որևե ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում մեկ այլ ընկերություն է:

Մեր կայքում և ոչ մի դեպքում չի կարող գերագնահատվել կամ թերագնահատվել ներկայացվող ապրանքանիշը:

Խանութ-սրահներից կամ ապրանքանիշի ներկայացուցիչներից ստացված տեղեկատվությունները ոչ մի կերպ չեն կարող ծառայել մեր կոմերցիոն նպատակների համար:

 

2. Հայաստանում նորաձևության ոլորտում գործող անհատներ և կազմակերպուէյուններ: (Ոչ կոմերցիոն)

Նպատակն է`

. Ստեղծել տեղեկատվական պորտալ` հայաստանում նորաձևությունը հասանելի դարձնելու համար:

. Ստեղծել տեղեկատվական դաշտ և դրանով աջակցել Հայաստանի նորաձևության դաշտի գործող անհատների ու նորաձևության ինստիտուտների արդյունավետ համագործակցությանը:

. Հայաստանում բնակվող և այս դաշտում գործունեություն ծավալող մարդկանց դարձնել հայտնի ու ճանաչված:

. Հայաստանում և դրա սահմաններից դուրս բնակվող այս բնագավառի ներկայացուցիչների համար սա դառնում է փորձի փոխանակության մի յուրօրինակ վայր:

. Հնարավորություն տալ նորաձևության դեբյուտանտներին արտահայտվել, իրենց աշխատանքները ներկայացնել:

. Հայաստանում, նորաձևության բնագավառում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանել և հասանելի դարձնել աշխարհին:

. Խթանել հայրենական արտադրանքի զարգացումն ու դրա սպառումը:

Այն  բաղկացած է հետևյալ բաժիններից`

. Լուսանկարիչներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

. Նորաձևության դիզայներներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

. Վարսահարդարներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

. Մոդելներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

. Ստուդիաներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

 

. Պարբերականներ; քննարկվող հարցեր, կոնտակտներ, մատուցվող ծառայություններ

. Իմիջ ստուդիաներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

. Ակադեմիական ինստիտուտներ; աշխատանքների լուսանկարների պատկերասրահ, կոնտակտներ, կենսագրություն, մատուցվող ծառայությունների շարք

. Նորաձևության բնագավառում գործող խմբագիրներ

. Հայրենական արտադրության նորաձևության նմուշների հավաքածու

. Անհատական աշխատանքներ` գնային առաջարկներով: Գինը որոշում է հենց ինքը ստեղծագործության հեղինակը: Հեղինակը վաճառում է իր աշխատանքներն առանց մեր միջնորդության: Դա նրանց համար անվճար է:

. Այս բնագավառում մատուցվող բոլոր ծառայությունների գնային առաջարկն արվում է անմիջապես ծառայությունը մատուցողի կողմից:

. Նորաձևության բնագավառի ցանկացած իրադարձության մասին զետեղվող տեղեկատվություն համապատասխանեցվում է իրադարձության կազմակերպիչների հետ:

Նախագծի այս հատվածը կոմերցիոն բնույթի չէ, սակայն TOPSHOP.am-ի բարեհաջող կայացման և մեր կայքում Հայաստանյան նորաձևությունը բարձր որակով ու պատշաճ կերպով ներկայացնելու համար ևս կան որոշ պահանջներ:

Անհատները և ինստիտուտները ընտրվելու են Խորհրդի կողմից: Խորհուրդը բաղկացած է տարբեր բնագավառներ ներկայացնող մի խումբ պրոֆեսիոնալներից, ովքեր փորձում են ձևավորել մեր կայքի ճաշակն ու որակը: Հատկապես`

. Ներկայացվող աշխատանքներն ու ծառայությունները պետք է համապատասխանեն բարձր ստանդարտներին:

. Աշխատանքները պետք է լինեն եզակի և համապատասխանեն կայքի ընդհանուր ոճին:

. Ներկայացված աշխատանքները պետք է պատրաստված լինեն բարձրորակ նյութից:

. Ծառայությունները պետք է սահմանվեն իրենց բարձրորակ հատկությունների համաձայն:

. Վերջապես, այս նախագիծն իրականացվում է շնորհիվ 3 խումբ մարդկանց ջանքերի:

Անձնակազմ, որը կրում է նախագծի ամենաուղղակի պատասխանատվությունը

.Վեբ դիզայներներ

.Ծրագրավորողներ

.Լուսանկարիչներ

. մարկետինգի մասնագետներ

Գործընկերներ

.նորաձևության դիզայներներ

.վարսահարդարներ

. մոդելներ

. ստուդիաներ

.պարբերականներ

.իմիջ ստուդիաներ

Խորհուրդը; Այս խմբի անդամներն ընտրվում են և հրավիրվում կոորդինացնելու մեր աշխատանքները, աջակցելու մեզ պահել համապատասխան բարձր մակարդակը և նախագծի վարկանիշը: Նրանք օգնում են մեզ բացահայտել տաղանդավոր դեբյուտանտներին, ներկայանալ արտասահմանի լայն շրջանակներին, ինչպես նաև գնահատել մեր աշխատանքը և առաջնորդել մեզ դեպի որակի նոր ուղի: Մեր խորհրդի անդամներն են`

. Նորաձևության բնագավառում գործող խմբագիրը

.  Ընկերության տնօրենը, ով ներկայացնում է մի քանի բարձր դասի բրենդեր

.Նորաձևության դիզայներ

.Ստուդիայի մենեջեր

. Նկարիչներ

.Մոդելներ

. Վարսահարդարներ

Շնորհակալ ենք Ձեզ մեր կայք այցելելու համար: Հուսով ենք այն Ձեզ համար օգտավետ կլինի: Ուրախ կլինենք լսել Ձեր առաջարկությունները, առարկություններն ու մեկնաբանությունները:

TOPSHOP.am-ի աշխատակազմ

Ձեր հարցերը կարող եք ուղղել TOPSHOP.am FASHION WORLD Inc.

հասցե: Հայաստան, Երևան, Թումանյան փ. 6/4

Էլ.-փոստ: info@topshop.am

Հեռ: (+374) 93 199-849 (+374) 93 199-849

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: