Խանութ Սրահներ

Chronograph
TATTEOSIAN
Egoist
FRANK MULLER
EIFFEL
SWAROVSKI
Rivoli de Luxe
SacVoyage
EIFFEL
Խանութսրահ Երևանում
Հասցե: Հայաստան, Երևան, Մաշտոց Պող., Շենք 48
Հերախոս: +374-10-580899
Ֆակս: +374-10-580899
Էլ-Փոստ eiffel@netsys.am
Ապրանքատեսականի: կանացի, Տղամարդու Ակսեսուարներ Եվ Զարդեր
Կայքէջ:

http://www.eiffel.am

TRADE NAMES & PARTNERS:
TISSOT
http://www.tissot.ch
Պատմություն:

Սկսած 1853-ից մինչ օրս Տիսսոտը շարունակաբար զարմացրել է  գնորդներին արտադրանքի նորարարական լուծումներով: Առաջինը լինելու և մշտապես առաջատարի դիրքերում հանդես գալու անհագ ցանկությունը սկզբնապես հիմնադրվելով Շվեյցարական  Լ’ Լոկլը փոքրիկ Ժուրա  քաղաքում կարճ ժամանակում իր ներկայությունն ապահովեց աշխարհի շուրջ 150 երկրներում:  Տիսսոտի առաջին արտադրական ստեղծագործությունը, որը 1853 թ.-ին էր և իրենից ներկայացնում էր երկու ժամային գոտիներ ունեցող գրպանի ժամացույց ապրեց ռեվոլյուցիոն զարգացում` հասնելով թաչ-սքրին տեխնոլոգիայով ժամացույցների: Ժամագործության ասպարեզում ՏԻՍՍՈՏՆ իրապես առաջինն է եղել բազմաթիվ տեխնոլոգիաների, ոճային լուծումների առաջադրման և նյութերի համադրման ընտրության մեջ:  Տիսսոտն առաջինն էր, ով ժամագործության մեջ օգտագործեց փայտը, քարը, պեռլամուտրը:  Առաջին իսկ օրվանից Տիսսոտի նպատակն է եղել ստեղծել ժամեր, որոնք ներկայացված և հայտնի կլինեն ոչ միայն Շվեյցարիայում, այլ դռա սահմաններից դուրս: 1858-ին հիմնադրի որդին` Շառլ Էմիլ Տիսսոտը մեկնեց Ռուսաստան և այդ հզոր տերությունում հաջողությամբ վաճառեց Տիսսոտ գրպանի ժամացույցները: Միջազգային տարաշծոիմն ու հռչակը աստիճանաբար հզորացավ և ներկայումս Տիսսոտը ավանդական շվեյցարական ժամացույցների արդյունաբերության մեջ առաջատար է:  Աշխարհի հինգ մայրցամաքներում ունենալով շուրջ 16.000 վաճառակետեր, Տիսսոտի արտադրատեսականին ընտրության լայն հնարավորություն  է ընձեռում տարբեր ճաշակի գնորդներին:



RADO http://www.rado.com
Պատմություն:

Ռադո ժամացույցները բարձրորակ ժամագործական նմուշներ են, որոնք պատրաստված են քերծվածքների և խազերի նկատմամբ առանձնակի դիմադրողականություն ունեցող նյութից և շատ կարճ ժամանակահատվածում վերջինիս հաջողվում է կայանալ որպես աշխարհահռչակ ապրանքանիշ: Ընկերությունը հիմնադրվել է 1917-ին Շվեյցարիայում և առաջին արտադրանքը թողարկել է Ռադո ԴիաՍթար անվան տակ:  1983-ին Ռադոն միանում է էլիտար SMH գրուպին , որը ներկայումս հայտնի է որպես աշխարհում ամենից հզոր ժամացույցի կոնգլոմերատ: Ռադոի ժամացույցները եզակի են  բոլոր իմաստներով: Մինչ մնացյալ ապրանքանիշերը կիրառում են այնպիսի նյութեր, ինչպիսիք ոսկին, պողպատը կամ չժանգոտվող մետաղն է, Ռադոն իր ստեղծագործությունների համար ընտրում է ծանր մետաղը, սապֆիրի բյուրեղը, բարձր տեխնոլոգիական կերամիկան և ադամանդը: Եվ սա ամենևին պատահական չէ, նպատակն է` ստեղծել երկուսը մեկում նմուշներ, որոնք կծառայեն թե որպես զարդ և թե ժամանակացույց: Տասնամյակներ են պահանջվել Ռադոյից այս նոու-հաուն ստեղծելու համար:

LONGINES http://www.longines.com
Պատմություն:Լոնգինեսը սկզբնապես հիմնադրվել է Սենթ Իմիերում` Շվեյցարիայում, 1832թ.-ին: Վերջինիս ժամագործական փորձառությունը ձևավորվել է շուրջ 175 տարիների ընթացքում, որոնք արտացոլանքն են ավանդույթներին, էլեգանտությանը և սպորտային աշխարհին նվիրվածությանը: Այս ընկերությունը սերունդների փորձառություն ունի որպես համաշխարհային սպորտային առաջնությունների ժամանակային ընթացքի ապահովողը և միջազգային սպորտային ֆեդերացիաների գործընկերը:  Լոնգինեսը հանդիսանում է Սվոչ Գրուպի անդամ , որն հանդիսանում է աշխարհում ժամացույցներ և նմանօրինակ ապրանքներ արտադրող առաջատարը:  Լոնգինեսի բարձր վարկանիշն ապահովում են նրբաճաշակ ժամացույցները: Այս ապրանքանիշի լոգոն թևավոր ավազի ժամացույցներն են, որոնք ներկայացված են ավելի քան 130 երկրներում:  1832-ին Ավգուստ Ագասիզը մուտք գործեց ժամագործության աշխարհ` համագործակցություն ստեղծելով Սենթ Իմիերի ժամագործական ձեռնարկության հետ:  Որոշ ժամանակ անց նա անմիջապես վերահսկողության տակ առավ ձեռնարկությունը` այն վերանվանելով “Ագասիզ և կոմպանի”.  Շուտով նա սկսեց համագործակցել տնից աշխատող մարդկանց հետ և զարգացրեց առևտրային կապեր, որոնք հնարավորություն էին ընձեռում ընկերությանը վաճառել իր արտադրանքը աշխարհում` հատկապես հարավային Ամերիկայում:  1850թ.-ին Էռնեստ Ֆրանսիլոն, ով Ագասիզի զարմիկն էր ստանձնում է բարձր վարկանիշ ունեցող ընկերության ղեկավարի պաշտոնը և սկսում է ճանապարհներ փնտրել բարելավելու ժամագործության մեջ կիրառվող ավանդական արտադրական մեթոդները:
Frédérique Constant http://www.frederique-constant.com
Պատմություն: Ֆրեդերիկ Կոնստանտ ժամացույցները վաճառվում են խելամիտ գնային քաղաքականությամբ: Հիմնական հավաքածուի գները տատանվում են 500-2500 եվրոյի սահմաններում, որը լիովին համապատասխանում է շվեյցարական ժամացույցների բարձր որակին: Բիզնեսի մեր մոդելն այնպես է ձևակերպած, որ հնարավոր լինի  համապատասխանեցնել մատչելի գինն ու բարձր որակը: Կարևոր է նկատել, որ ժամանակի ընթացքում անփոփոխ է մնացել Ֆրեդերի Կոնստանտի կոնցեպտը և անփոփոխ պահպանվել է վերջինիս առաջատար դիրքերը ժամագործական արդյունաբերության մեջ:
BALMAIN http://www.balmainwatches.com

Պատմություն: Պիեռ Բալմեն Փարիզի բարձր նորաձևության հայտնի ֆիգուրներից է: Նրա հագուստներն են կրում բացառիկ կանայք, այդ թվում թագուհիներ, կինոաստղեր, դերասանուհիներ, ովքեր իրենց հետքն են թողել ժամանակի արահետում:  Որպես արվեստի մեծ սիրահար նա շարունակաբար ոգեշնչվում էր աշխարհում գոյություն ունեցած հնամենի ոճերից, հատկապես Արաբ և Մանդարին ուղղություններից, որոնք երկուսն էլ արտացոլում էին  մեծ չափերի, ոճային և իրական ծաղիկների ու բույսերի արտանկարներով  հագուստներ:  Պիեռ Բալմենն առավելապես ոգեշնչվում է արաբական մոտիվներից:

CERTINA http://www.certina.com
Պատմություն : Երրորդ հազարամյակ: Սերտինան ամրապնդում է իր դիրքերը` զարկ տալով սպորտային ժամացույցների ստեղծմանը: Սերտինայի սպորտային ժամացույցները շուտով սկսում են մեծ փառք և ճանարում վայելել: Սպորտային այդ ժամացույցների նոր հավաքածուն ստեղծագործական ազդակների բուռն արտացոլում էր: Սերտինայի պարագայում անցյալն ու ներկան միևնույն հարթության վրա են` զուգակցված խելամիտ և արտակարգ լուծումների շնորհիվ: Տեխնոլոգիական էվոլյուցիոն առաջընթացի գրավականն է Սերտինայի սպորտային ժամացույցի հոսքագիծը` շնորհիվ գերազանց բաղկացուցիչ մասերի և օգտագործված նյութերի, այդ թվում տիտան, 316 հարգի չժանգոտվող պողպատ, սապֆիրի բյուրեղ և աշխարհահռչակ շվեյցարական ժամացույցների մոտիվներ: Սերտինան առաջարկում է բարձր որակ մատչելի գնով:  Ի սկզբանե ապրանքանիշը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել սպորտի նկատմամբ: Սերտինա անունը սերտորեն կապված է սպորտային աշխարհի հետ, քանզի Սերտինա են կրել չեմպիոններ Մուհհամադ Ալին, Մայք Դուհանը, Ալեքս Կրիվիլը, Քոլին ՄքՌայը, Փիթեր Սոլբերգը, Թիմո Գլոքը, Ռոբերտ Կուբիկան և հոլլիվուդյան հայտնի արմատներով շվեյցարացի Օլիվեր Կելլերը: Սերտինայի հավաքածուները շարունակում են արտահայտել ժամանակի շունչը և ակտիվ կենսաոճերը1888թ.-ին Շվեյցարիայում հիմնադրվեց Գրենչեն գործարանը: Այն նորույթ էր, որ վստահություն էր ներշնչում: Կուրտ եղբայրների հիմնական նպատակն էր ղեկաավրել շվեյցարական ընկերության գոյության սկզբնական տարիներին:  Այս ժամագործական ընկերությունն արագորեն բարձրանում է վարկանշային աղյուսակում և ամրացնում է իր դիրքերը միջազգային ժամագործական միջավայրում:
Calvin Klein http://www.calvinkleininc.com
Մեր Մասին : Քելվին Քլեյն ընկերությունը աշխարհի առաջատար նորաձևության և մարկետինգային ստուդիան է:  Այս ապրանքանիշը մոդելավորում է կանացի, տղամարդու կյանքի տարբեր իրադարձությունների համար անհրաժեշտ հագուստ: Ապրանքանիշը ներկայացնում է Քելվին Քլեյն ջինսային հագուստի, Քելվին Քլեյն ներքին սպիտակեղենի հոսքագծերը: Քելվին Քլեյնը ներկայացնում է նաև առանձին աքսեսուարների, կոշկեղենի, անկողնային պարագաների, լողազգստների, գոտիների, ակնոցների, ժամացույցների, զարդեղենի, բաճկոնակների ու թիկնոցների, տան համար անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև բույրերի հոսքագծեր:
VICTORINOX http://www.victorinox.com
Պատմություն : 1895-ին Դելեմոնից մի խումբ ձեռնարկատերեր գնեցին Բոեչատը և Կուրտետելլում նոր գործարան կառուցեցին: Մոտ երկու տարի անց, Թեոդոր Վենգերը նշանակվեց որպես գործարանի գործադիր տնօրեն: Թեոդոր Վենգերը նախարար էր, ով ծառայել էր ԱՄՆ-ում: Նա հասկացել էր, որ այդ կոչումն իր համար չէր և քանի որ վերջինիս կինը տկար էր, նա վերադարձավ Շվեյցարիա: Այստեղ արդեն նա խորացավ իր աներոջ հագուստեղենի բիզնեսի մեջ: Մի քանի տարի անց նա դիմեց, որպեսզի աշխատանքի տեղավորվի կուրտետելլում: Վենգերի առաջին գործողություններից էր գտնել գդալների և պատառաքաղների արտադրող, որը նա տեղափոխել էր Դելեմոնի գործարան: Պատմությունը : Շվեյցարական բանակը Եվրոպայի ուժեղագույն բանակներից է: Զինվորները լավ պատրաստված են, ապահովում են զինված ուժերի անպարտելիությունը, այնպես որ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ էլ երկիրը անսասան են պահել: Յուրաքանչյուր ունակ և ֆիզիկապես կարող արական սեռի ներկայացուցիչ պարտավորվում է ծառայել բանակում և որպես պահեստային ծառայող մնալ բանակում մինչև 50 տարին լրանալը: Որպես պատրաստվածության նախապայման յուրաքանչյուր զինվորի տրվում է պարզագույն ծալովի գրպանի դանակ: Սա վերագրվում է 1886թ.-ին, երբ շվեյցարական բանակը որոշում ընդունեց զինել յուրաքանչյուր զինվորի եզակի շեղբով ծալովի դանակով: 1889թ.-ին նոր դանակ է ներկայացվում: Զենքը տարրալուծելու համար անհրաժեշտ է ր մեխանիկ: Այդ ժամանակահատվածում Շվեյցարիայում կտրող գործիքների արդյունաբերությունը կայացած էր, սակայն չուներ բավական պոտենցիալ մասսայական արտադրության համար: Հետևապես  դանակները պատրաստվում էին Սոլինգենում, Գերմանիայում: Շուտով շվեյցարացի կտրող գործիքների գիտակը հիմնում է դանակ արտադրող ընկերություն և այսօրվա Վիկտորինոքսը և սկսում է  արտադրել բանակի համար նախատեսված դանակներ: Կարճ ժամանակ անց 1893թ.-ին Դելեմոն հովիտի Կուրտըտելում, Շվեյցարիայի երկրորդ արդունաբերական նշանակության կտրող գործիքներ արտադրողը, պայմանագիր է ստորագրում շվեյցարական բանակի հետ` դանակների արտադրության վերաբերյալ: 
ՎԵՆԳԵՐ http://www.wenger.ch2009թ.-ին Վիկտորինոքսն արդեն ուներ ընդհանուր առմամբ 1700 աշխատուժ2008-ին Վիկտորինոքսը բացում է իր առաջին եվրոպական խանութսրահը Լոնդոնի Բոնդ փողոցում:  2007թ.-ին Վիկտորինոքս էմբլեմայով թողարկվում է Շվեյցարական Բանակի Բույրերը  Նախորդ Ուենգեր օծանելիքի գիծը վերանվանվում է Վիկտորինոքս 2006թ.-ին ժամացույցի գործարանը վերատեղակայվում է Պորրենտրույում:  2002թ.-ին Վիկտորինոքսը դառնում է Ամերիկայում շվեյցարական բանակի ապրանքանիշերի միանձնյա սեփականատերը, որի վաճառքի ծավալները գերազանցում էին 400մ:   2001թ.-ին Վիկտորինոքսի արտադրանքի բոլոր 5 կատեգորիաներն էլ (գրպանի գործիքներ, տնային կիրառության և պրոֆի դանակներ, ժամացույցներ, ճամփորդական պարագաներ և նորաձև հագուստ) առաջին անգամ էր, որ ներկայացվեցին համատեղ Նյու Յորքի Սոհոյի հանրախանութում: 


2001թ.-ին Հարավային Ամերիկայի շուկայից ազատ ոճի և բիզնես էտիկետին հարիր հավաքածու է մոդելավորվում: Գնորդների շրջանում այն մեծ հաջողություն է վայելում` շնորհիվ բարձր որակի, ճիշտ այնպես, ինչպես շվեյցարական բանակի դանակների պարագայում էր: 1992թ.-ին Վիկտորինոքսի առաջին վաճառակետերը հայտնվում են Ճապոնիայում: Հետագա տարիներին այլ մասնաճյուղեր են բացվում Մեխիկոյում, Բրազիլիայում, Պոլշիայում, Հոնգ Կոնգում, Չինաստանում, Վիետնամում, Չիլիում: 1989թ.-ի շվեյցարական բանակի ժամացույցները մեծ հաջողությամբ մուտք են գործում ամերիկյան շուկա:1969թ.-ի դրությամբ որոշ տնային օգտագործման և մասնագիտական դանակները օգտագործվում էին հինգ հարկանի շինության մեջ: 1945: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Ամերիկայի բանակի PX խանութները, օդային զինված ուժերի կառույցները և ռազմածովայինները վաճառում էին շվեյցարացի զինծառայողների մեծաքանակ դանակները իրենց զինվորներին: Ամերիկացիները կրճատ կոչում են այն շվեյցարական բանակի դանակ: Այս եզրաբառն ընդունելի է բոլոր անգլալեզու հասարակությունների շրջանում: 1931: Բրաուն Բովերի ընկերությունը Վիկտորինոքսի համար հիմնում է աշխարհի առաջին ամբողջապես էլեկտրական գործարանը: 1921թ.-ին ստեղծվեց չժանգոտվող պողպատը, որը հայտնի էր որպես ինոքս և զուգորդվելով ընկերության անվանման հետ, ստեղծվեց նոր ապրանքանիշի անունը Վիկտորինոքս: 1909թ.-ին մոր մահից հետո ընկերության հիմնադիրը ընտրում է մոր անունը որպես ընկերության անվանում:1909: Որպեսզի հնարավոր լինի տարբերակել այն պատճենահանված տարբերակից, ընկերության հիմնադիրը միտք հղացավ կիրառել խաչ և զրահ, որը ներկայիս Վիկտորինոքսի էմբլեման է, ներառյալ բոլոր տեսակի գրպանի դանակները: 1897: Հունիս 12 շվեյցարական ծառայողների և սպորտային նշանակության դանակները պատենտավորվում են 1891: Շվեյցարական բանակին առաջին անգամ մատակարարվում են զինվորական դանակներ 
1884թ.-ին Փարիզում և Հյուսիսային Գերմանիայի Տուտլինգեն քաղաքում աշխատելով որպես զբոսավար, Կառլ Էլսեները Իբաչ Շվիզում հիմնում է սեփական կտրող գործիքների բիզնեսը: Տաշող և փայլեցնող ստանոկների էներգիան մատակարարվում էր Տոբելբաչի ջրահոսքի ջրային անվակների օգնությամբ:
WENGER http://www.wenger.ch
Պատմություն :1895-ին Դելեմոնից մի խումբ ձեռնարկատերեր գնեցին Բոեչատը և Կուրտետելլում նոր գործարան կառուցեցին: Մոտ երկու տարի անց, Թեոդոր Վենգերը նշանակվեց որպես գործարանի գործադիր տնօրեն: Թեոդոր Վենգերը նախարար էր, ով ծառայել էր ԱՄՆ-ում: Նա հասկացել էր, որ այդ կոչումն իր համար չէր և քանի որ վերջինիս կինը տկար էր, նա վերադարձավ Շվեյցարիա: Այստեղ արդեն նա խորացավ իր աներոջ հագուստեղենի բիզնեսի մեջ: Մի քանի տարի անց նա դիմեց, որպեսզի աշխատանքի տեղավորվի կուրտետելլում: Վենգերի առաջին գործողություններից էր գտնել գդալների և պատառաքաղների արտադրող, որը նա տեղափոխել էր Դելեմոնի գործարան: Շվեյցարական բանակը Եվրոպայի ուժեղագույն բանակներից է: Զինվորները լավ պատրաստված են, ապահովում են զինված ուժերի անպարտելիությունը, այնպես որ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ էլ երկիրը անսասան են պահել: Յուրաքանչյուր ունակ և ֆիզիկապես կարող արական սեռի ներկայացուցիչ պարտավորվում է ծառայել բանակում և որպես պահեստային ծառայող մնալ բանակում մինչև 50 տարին լրանալը: Որպես պատրաստվածության նախապայման յուրաքանչյուր զինվորի տրվում է պարզագույն ծալովի գրպանի դանակ: Սա վերագրվում է 1886թ.-ին, երբ շվեյցարական բանակը որոշում ընդունեց զինել յուրաքանչյուր զինվորի եզակի շեղբով ծալովի դանակով: 1889թ.-ին նոր դանակ է ներկայացվում: Զենքը տարրալուծելու համար անհրաժեշտ է ր մեխանիկ: Այդ ժամանակահատվածում Շվեյցարիայում կտրող գործիքների արդյունաբերությունը կայացած էր, սակայն չուներ բավական պոտենցիալ մասսայական արտադրության համար: Հետևապես  դանակները պատրաստվում էին Սոլինգենում, Գերմանիայում: Շուտով շվեյցարացի կտրող գործիքների գիտակը հիմնում է դանակ արտադրող ընկերություն և այսօրվա Վիկտորինոքսը և սկսում է  արտադրել բանակի համար նախատեսված դանակներ: Կարճ ժամանակ անց 1893թ.-ին Դելեմոն հովիտի Կուրտըտելում, Շվեյցարիայի երկրորդ արդունաբերական նշանակության կտրող գործիքներ արտադրողը, պայմանագիր է ստորագրում շվեյցարական բանակի հետ` դանակների արտադրության
CANDINO http://www.candino.com

Պատմություն: 2009: Քարդինոն դառնում է Պլանետ Սոլարի հիմնական գործընկերը: 2007: Ընկերությունը տոնում է իր 60 ամյակը:  1983: Կվարցի տեխնոլոգիայի հիմքով լուսնի փուլի դիսփլեյով ժամացույց է արտադրվում:       1982: Քսանհինգերորդ անգամ Քարդինոն Բազելում մասնակցում է ժամացույցների համաշխարհային ցուցահանդեսին    1980: Տեղի է ունենում նոր գերժամանակակից հոսքագծի շահագործումը    1977: Քարդինոն ներկայացնում է իր առաջին ծանր մետաղից պատրաստված մոդելը 1976: Արտադրվում են հատուկ էլեկտրական թվային ժամացույցներ 1971:  Ավտոմատ ժամացույցների արտադրության նոր հոսքագիծ է կիրառվում 1956: Հերբեթսվիլում բացվում է գործարան, որն ուներ 80 աշխատող  1954: Կուրտ Ֆլըրին միավորվում է ընկերությանը:  Արմին Ֆլըրի ղեկավարության ներքո Բիել-Բիեննում բացվում են վաճառակետեր 1947: Ադոլֆ Ֆլըրի Հագը Հերբեթսվիլում հիմնադրում է  Քարդինոն Քանդինոն հիմնադրվել է 1947թ.-ին Ադոլֆ Ֆլըրի Հագի կողմից: Այսօր էլ առաջին այդ գործարանը շարունակում է կանգուն մնալ ընկերության գերժամանակակից գործարանի կողքին , որ կառուցվել է 1989-ին: Եվ բոլորովին պատահական չէ, որ գործարանը դիմակայել է ժամանակի մարտահրավերներին, պարզապես Քանդինոյի սկզբունքներից է հավատարիմ մնալ արմատներին: 2002 թ.-ը բեկումնային էր Քանդինոյի համար, քանզի հենց այդ տարի այն միավորվեց Ֆեստինա Գրուպի հետ: Քանդինոյի արդյունավետության և հաջողության հիմնական գրավականը ծայրահեղ կոնստրուկտիվ ղեկավարման, լոգիստիկայի և արտադրանքի բաշխման թիրախային ուղիների մեջ էր: Այն շարունակ ջանքեր չէր խնայում հզորացնել գրուպի միջին օղակը: Ֆեստինա Գրուպը հիմնադրվել էր 30 տարի առաջ ձեռնարկատեր Միգել Ռոդրիգեզի կողմից: Գրուպի կենտրոնական գրասենյակը գտնվում էր Բարսելոնայում և իր ենթաճյուղերն ուներ 9 երկրներում: Գրուպը ներառում է հետևյալ ապրանքանիշերը` Ֆեստինա, Լոտուս, Յագուար, Քանդինո և Կալիպսո: Գլխավոր գրասենյակն ու ինը մասնաճյուղերն ունեն ավելի քան 3000 աշխատակից ունի ընկերությունը և աշխարհի 65 երկրներում տարեկան 4,5 միլլիոն ժամացույց է վաճառվում: Գրուպն ունի բարձրակարգ շվեյցարական ժամացույցների արտադրամաս Շվեյցարիայի Հերբետցվիլում: Մեկ այլ արտադրամաս էլ գտնվում է Իսպանիայի Կորդոբայում, որը մասնագիտացած է ոսկյա ժամացույցների արտադրության մեջ:

Flik Flak
http://www.flikflak.com
History : Ֆլիկ Ֆլակ ապրանքանիշը ստեղծվել է 1987թ.-ին: Այն սկզբնապես նախատեսված էր լինել ավելին քան պարզապես մանակական ժամացույց արտադրող: Հատկանշական է այն, որ սա երբևէ գոյություն ունեցած առաջին ապրանքանիշն է, որ նպատակ է հետապնդում երեխաներին ժամանակ ուսուցանել` այդ պրոցեսը վերջիններիս համար դարձնելով զարմանահրաշ: Ֆլիկ Ֆլակ անվանումը հոմանիշն է եզակի և անկրկնելի որակի:  Այդ է պատճառը, որ կարճ ժամանակ անց այն դառնում է աշխարհում մանկական ժամացույցների բեսթ սելլեր: Որպես Սվոտչ Գրուպին պատկանող ապրանքանիշ, Ֆլիկ Ֆլակը հանդիսանում է մեծ ընտանիքի անդամ: Սվոտչ Գրուպն աշխարհի խոշորագույն ընկերություններից է, որ կարևորում է բարձր որակն ու կատարելությունը, ժամացույցների ժամանակակից, արդիական և դասական մոդելավորումը, որոնք արտացոլում են շվեյցարական ժամացուցագործության ավանդույթները: Ժամացույցի բրենդերի աշխարհահռչակ անունները պատկանում են Սվոտչ Գրուպին, ինչպես օրինակ  Բլանպեն, Գլաշյուտ-օրիգինալ, Ժակ Դրոզ, Տիֆֆանի & Կո., Լեոն Ատո, Օմեգա, Լոնգինես, Ռադո, Տիսսոտ, Բալմեն, Ամիլտոն, Սերտինա, Սվոտչ, Միդո և Էնդուրա:  Ֆլիկ Ֆլակի ստեղծագործությունների հիմքը և ներշնչանքը բարձր որակի, ժամանակի, նորաձևության և մանկական  խայտաբղետ ճաշակի զուգորդումներն են: Ֆլիկ Ֆլակն ապրանքանիշ է, որ մշտապես մեկ քայլ առաջ է, որպեսզի բավարարի ծնողների պահանջմունքները և իհարկե արդարացնի մանկան սպասելիքները:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: