Ռեստորաններ

NOYAN TUN
GAUCHO
AI LEONI
ROSSINI
DOLMAMA
SAMURAI

TOP Restaurants

TOP Restaurants in Yerevan
 
"AI LEONI" Իտալակն Խոհանոց
Հասցե: Հայաստան, Երևան, Թումանյան 40
Հեռախոս: +374-10-538331;530892
Ֆակս:
Էլ-Փոստ: info@aileoni.am
Կայքէջ: http://www.aileoni.am; http://www.aileoni.com
Ծառայություններ: Իտալական Խոհանոց

Մեր Մասին: Այ Լեոնի ռեստորանում գրեթե յուրաքանչյուր օր իտալական խոհանոցի բույրն ու շունչն են հաղորդում իտալական խոհանոցից անմիջապես Այ Լեոնի ներկրված պարագաները և սննդային հավելումներն ու համեմունքները: Այս ամենը մշտապես թարմացվում ու նորացվում են: Այ Լեոնի ավագ խոհարար Բրունոն ջանք չի խնայում նույնությամբ պատրաստել իտալական ճաշատեսակները` օգտագործելով սեզոնային լավագույն բաղադրիչները: Ռեստորանի ճաշացանկը ներառում է բացառապես իտալական խոհանոցի ճաշատեսակներ` պատրաստված ավանդական եղանակներով: Տպավորություն է, որ Իտալիան տեղափոխվել է Հայաստան: Այլ կերպ ասած Այ Լեոնին փոքրիկ Իտալիա է Երևանում: Բացարձակ անհրաժեշտ չէ հայտնվել Իտալիայում իտալական մակարոնեղեն, հատուկ տեխնոլոգիայով մշակած մսեղեն,    իտալական պանիր, էսպրեսսո, կապուչինո և իտալական ավանդական պաղպաղակ ճաշակելու համար: Այս ամենը կարելի է հեշտությամբ համտեսել Երևանում` Այ Լեոնի ռեստորանում: Ռեստորանում առաջարկվում է իտալական գինիների լայն տեսականի: Ռեստորանում գերիշխում է գեղեցիկ ջերմ մթնոլորտը: Վենետիկյան դիմակները և իտալական ինտերիերը զարդարող ավանդական պարագաները գայթակղիչ շունչ են հաղորդում ռեստորանին: Այ Լեոնիի բարի հատվածն առանձնանում է առավել պարզ ու հասարակ ինտերիերի լուծումներով:  Այստեղ կարելի է կանգ առնել թեկուզև կարճ ժամանակով` հապճեպ էսպրեսսո ըմպելու կամ կապուչինո վայելելու նպատակով: Այ Լեոնին էլեգանտ մի վայր է, ուր համն ու հոտը, հաճելի միջավայրը վեր են ամեն ինչից: Ուտեստների բաղադրիչները առավոտվա պես թարմ են:

Ավանդույթ:

Իտալական խոհանոցն իրավ բազբազան է: Գրեթե յուրաքանչյուր շրջան և քաղաք ունի իրեն բնորոշ ավանդական ուտեստները: Այդ իսկ պատճառով ընդունված է ասել, որ իտալական խոհանոցը համասեռ ազգային խոհանոց չէ: Մակարոնեղենը առաջին ուտեստն է բազմաթիվ իտալացիների համար` բացառությամբ երկրի հարավային հատվածի, ուր ընդւոնված է որպես առաջին  ճաշատեսակ համտեսել րիսոտտո կամ պոլենտա: Իտալացիները հատուկ մոտեցում են ցուցաբերում խոհանոցում, երբ խոսքը մակարոնեղենի մասին է: Գերազանց պատրաստված մակարոնը պետք է փոքր ինչ հում լինի, քանզի խորհուրդ չի տրվում չափից ավելի եփել մակարոնեղենը: Հայերի համար այս տարբերակը կարող է անընդունելի համարվել: Միայն իտալացիներն են, որ սպագետտին ճաշակում են պատառաքաղի օգնությամբ: Մյուս Եվրոպական երկրներում սպագետտին ուտում են գդալի և պատառաքաղի օգնությամբ:

Գոյություն ունի մակարոնեղեն համտեսելու երկու տարբերակ`

  1. Մակարոնի փոքր քանակությամբ կերակրատեսակ է մատուցվում նախուտեստի և հիմնական ճաշի միջև:
  2. Մակարոնի բավարար քանակությամբ ճաշատեսակը կարելի է մատուցել որպես հիմնական ճաշատեսակ:  Կարպաչիոն, որ կոչվում է 15-րդ. դարի նկարչի անունով, ստեղծվել է մի գնորդի պատմության հիման վրա, ում բժիշկը խորհուրդ էր տվել սնվել միմիայն հում մսով: Ցանկացած իտալացու խորին համոզմամբ կապուչինոն առավոտյան մատուցվող սուրճ է: Ոչ մի իտալացի երբևէ կապուչինո տեսակի սուրճը չի ըմպի կեսօրին կամ ճաշից հետո: Այսօր արդեն գոյություն ունեն բազմաթիվ ճաշատեսակներ` պատրաստված գառան մսի կտորտանքից կամ ձկան ֆիլեից` համեմված տարատեսակ բալզամներով ու սոուսներով: Մեծ ճաշերի ավարտին սովորաբար մատուցվում է էսպրեսսո սուրճ: Ոմանք սիրում են սուրճն ըմպել շաքարավազով, ոմանք նախընտրում են առանց շաքարավազի տարբերակը: Տիրամիսու թարգմանաբար նշանակում է “բարձրացրու ինձ” : Այս անվանումը տրվել է հատկապես ընպելիքի էներգետիկ բաղադրության շնորհիվ: Այն պարունակում է ձու, շաքարավազ և էսպրեսո սուրճ:

Շառայություններ:

  • Բար
  • Սրճարան: Բացօդյա
  • Բանկետների Կազմակերպում
  • Ճաշարաններ
  • Բիզնես Լանչեր
  • Ընտանեկան Հանդիսություններ
  • Ռեստորան
  • Ռեստորան: Իտալական Խոհանոց
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: