baby Dior
Խանութսրահ Երևանում
Հասցե: Հայաստան, քաղաք Երևան, Նալբանդյան  13 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: + 374-10-565266
Ֆաքս: + 374-10-565266
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Հագուստ և կոշկեղեն երեխաների համար
Կայքէջ: http://www.dior.com

Պատմություն: Dior ( Դիոր) նորաձևության տան պատմությունը սկիզբ առավ 1946 թվականին, երբ Մարսել Բուսաքը իր մանկության ընկեր Քրիստիան Դիորին, ով Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ զգեստների դիզայներ էր կուտուրյե Լուսիեն Լելոնգի մոտ, խնդրեց օգնել կյանքի կոչել իր ''Philippe et Gaston'' (“Ֆիլիպ և Գաստոն“ ) հագուստի ընկերությունը, որը կործանման եզրին էր հայտնվել: Իրենց հանդիպումների ժամանակ Քրիստիան Դիորը Բուսաքին ասում է, որ ետպատերազմյան հանրությանը պետք է նոր ոճ, շքեղ տեսք, որը կապահովեն ճոխ ուրվագծերն ու ալիքավոր կիսաշրջազգեստները: Այդ տարիների համար աննախադեպ 60 միլիոն ֆրանկ կազմող բյուջեով նրանք հիմնադրեցին Christian Dior (Քրիստիան Դիոր   )նորաձևության տունը, որի բացումը կայացավ 1946 թվականի դեկտեմբերի 16-ին Փարիզում` Մանթեյնի պողոտա 30 հասցեում: Շենքը ներկված էր Դիորի ամենասիրած սպիտակ և մոխրագույն գույներով:
Christian Dior նորաձևության տունն իր 3 ատելյեներում ունի 90 աշխատող, ներառյալ` իտալական Pierre Cardin-ը, (Պիեր Կարդենը ), որը կոստյումների գծով առաջատար ատելյեն է: Նորաձևության տան տնօրենը Ժակ Ռուեն էր:
1967 թվականին ստեղծվեց ''Baby Dior''-ը: ''Baby Dior''-ի առաջին բութիկը բացվեց Փարիզում` Մանթեյն 28 հասցեում, Նորին մեծություն Մոնակոյի արքայադուստր Գրեյսի կողմից: 1997 թվականի նոյեմբերի 19-ին ''Baby Dior''-ը նշեց հիմնադրման 30 ամյակը:


 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: