Bally
Խանութսրահ Երևանում
Հասցե:

Հայաստան, Երևան, Դեմիրճյան 40 / Տես Քարտեզի Վրա

Հեռախոս: +374-10-524792
Ֆաքս: +374-10-524792
Էլ. հասցե:
Ապրանքատեսականի: Շվեյցարական կոշկեղեն, պայուսակներ և աքսեսուարներ
Կայքէջ: http://www.bally.com
Ընկերության Պատմություն: Բալլի կոշիկի ընկերությունը հիմնադրվել է 1851-ին որպես "Bally & Co" Կառլ Ֆրանզ Բալլիի և նրա եղբայր Ֆրիթզի կողմից (1821-1899) իրենց իսկ բնօրաննում Շվեյցարիայի Schönenwerd-ում:  1854-ին գյուղում կոշիկի գործարան է հիմնվում, սակայն Ֆրիթզ Բալլին թողնում է հայրենական բիզնեսը և Կառլ Ֆրանզ Բալլին միայնակ շարունակում է աշխատել "C.F. Bally” անվան տակ: 1860թ.-ին Բալլին ուներ մոտ 500 աշխատող: Հաջորդ տասնամյակում վերջինս ձեռք բերեց միջազգային փառք ու անուն կանացի, տղամարդու որակյալ կոշիկ արտադրելու համար և դուրս եկավ միջազգային շուկա, մասնավորապես` Բուենոս Այրես, Արգենտինա, Մոնտեվիդեո, Ուրուգվայ, Ֆրանսիա և Հյուսիսային Ամերիկա:  Բալլին բուտիկներ ունի Ատլանտայում, Բեվերլի Հիլզում, Բոստոնում, Կոստա Մեսայում, Հոնոլուլույում, Լաս Վեգասում, Մքլինում, Նյու Յորքում, Պանամայում: Կառլ Ֆրանզ Բալլին մահացավ1899թ.-ին և նրա որդիները շարունակում են ժառանգաբար փոխանցված բիզնեսը: Թեպետ ընտրական վերահսկողությունը Բալլիի ընտանիքի ձեռքին էր, 1907-ին "C.F. Bally & Co. Ltd”-ի բաժնեմասերը հաշվարկվում են շվեյցարական Բորսայում: Ավելացված կապիտալը կոշիկների բարձր պահանջարկ ունենալու շնորհիվ թույլ տվեց մասսայական տարածում գտնել և 1916թ.-ին ընկերությունում աշխատում էր արդեն ավելի քան 7000 մարդ: Վերջինիս հաջողվում է հաղթահարել 1930-ականների Մեծ Ճգնաժամը և Համաշխարհային Երկրորդ պատերազմի դժվարությունները` հաջողությամբ  մուտք գործելով Հյուսիսային Ամերիկայի շուկա: 1976-ին արտադրություն մտան պայուսակներ, կաշվե աքսեսուարներ և հագուստներ:  Հաջորդ տարում Բալլի ընտանիքը կորցրեց  հետաքրքրությունն ընկերության նկատմամբ: Բազմաթիվ էին ընկերության առաջ ծառացած դժվարությունները  և այն պայքարում էր շուկա ներթափանցող էժանագին ապրանքների հոսքի դիմաց: 1999թ.-ին Բալլի ընկերությունը վաճառվեց ամերիկյան ներդրումային ֆոնդի Տեխաս Խաղաղարար Խմբին: 2008թ.-ի ապրիլ 22-ին հայտարարվեց, որ Բալլին պետք է վաճառվի  Labelux Group Inc-ին:  Ներկայումս ընկերության գլխամասային գրասենյակներ կան Կասլանոյում, Տիցինոյում, Շվեյցարիայում: 
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: