BARKER
Հասցե: Հայաստան,Երևան, Մաշտոցի պոզ. , 50/ Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-582885
Ֆաքս: +374-10-582885
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Տղամարդու կոշկեղեն
Կայքէջ: http://www.barker-shoes.co.uk
Պատմություն: Բարքեր ապրանքանիշի հիմնաքարը գցվել է 1880թ.-ին ձեռնարկատիրական Նորթամփթոնշիրյան կոշկակարի կողմից Անգլիայի սրտում գտնվող գյուղական շրջանում, որը կոշիկի արդյունաբերական արտադրության կենտրոնն էր: Արթուր Բարքերը հմուտ արհեստավոր էր և նորարար, ում ստեղծած անջրաթափանց փայտե կրունկներով կոշիկները մեծ պահանջարկ էին վայելում: Անկարող լինելով բավարարել աճող պահանջարկը` նա շրջակա գյուղերից աշխատանքի վերցրեց այլ արհեստավորների, որպեսզի կարողանար բավարարել օրեցօր աճող պահանջարկը: Ապագայի նկատմամբ լավատեսությամբ և ժամանակի սուր զգացողությամբ, դարասկզբին Բարքերն արդեն ուսումնասիրում էր գործարան հիմնելու նախադրյալները, ավելի ուշ բրիտանական բանակի հետ պայմանագիր է ստորագրում առ այն, որ Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ կոշիկներ էր մատակարարելու բանակին: Պատերազմական տարիներին Բարքեր ապրանքանիշը   աստիճանաբար հզորացավ, քանի որ Արթուրի երեք որդիները ևս ընդգրկվել էին ընտանեկան բիզնեսին` ապրանքանիշի համար բացելով նոր շուկաներ և նոր հորիզոններ: 1947թ.-ին Ըրլզ Բարթոնում կառուցվեց նոր գործարան, որ զբաղվում էր կոշիկի արտադրությամբ և 1950թ.-ին ապրանքանիշը հիմնեց առանձին առևտրային ընկերություն, որ արտադրանքն ուղղակիորեն էր վաճառում մանրավաճառներին:
Ինչու՞ են Բարքերի կոշիկներն այդքան լավը: Մի բան հաստատ է` վարպետությունն ու հիանալի նյութերն են ստեղծում հիասքանչ կոշիկներ: Բարքերը չունի ոչ մեկի ոչ էլ մյուսի պակասը:  Մեր վարպետները յուրաքանչյուր տարի կարում են 200,000 զույգ կոշիկ: Ինչպես է դա արվու՞մ:  1986թ.-ին Բարքերը կառուցեց նոր գործարան և գրասենյակներ` օգտագործելով Նորթամփթոնշիրյան տեղական աղյուսն ու քարը: Ներկայումս այն համարվում է Եվրոպայի ամենից հայտնի կոշիկի արտադրությամբ զբաղվող գործարանը և զբաղեցնում է 4.5 հեկտար հողատարածք:  Մենք գտնվում ենք Բրիտանիայի կոշի արդյունաբերությամբ սրտում` համալրված բազմափորձ, հմուտ աշխատակազմով:           
Բարքերի գործարանի ցուցասրահը; Գործարանը նախատեսված էր անգլիական հիանալի կոշիկների արտադրության համար: Գործարանում կար ամեն տիպի հարմարություն անգլիական բարձրորակ կոշիկի արտադրությունն ապահովելու համար: Ինչպես օրինակ բնական լավ լուսավորություն է, որը կաշվի որակի, գույնի պահպանման հիմնական նախապայմանն է, իսկ գործարանի միջավայրը հագեցած էր այս ամենով:
Այսօր էլ, Բարքերը շարունակում է արտադրել բարձրորակ կոշիկ, որ վաճառվում է ողջ աշխարհում: Բարքերի արտադրական մեթոդներն ու տեխնոլոգիաները այսօր էլ համարվում են արդիական ու կիրառելի: Անդադար փոփոխությունների ենթարկվող աշխարհում կան երևույթներ, որ մշտապես անփոփոխ են: 1940-ականներին Ալբերտ Բարքերը միջազգային ճանաչում վայելող կոշիկի դիզայներ էր: Նա եկավ հավաստիացնելու, որ ավանդական ստանդարտը չպետք է լինի հնաոճ: Նորարարական ոճային լուծումները ապրանքանիշի զարգացման գրավականն են: Ապրանքանիշի ռազմավարական հիմքն են` բարձրորակ նյութերը, փորձառու վարպետների կազմը, և ցայտուն դասական մոդելավորումը:





 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: