BSB
Հասցե: Հայաստան, Երևան, Փարպեցի 15 /Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374 53-28-68
Ֆաքս:
Էլ. հասցե:
viaartis@web.am
Արտադրատեսականի: Կանացի հագուստ և աքսեսուարներ
Վեբէջեր: http://www.bsbfashion.com http://www.viaartis.am

Ընկերության պատմությունը:BSB-ն հիմնադրվել է 1980թ.-ին և կարճ ժամանակ անց իր ակտիվ ներկայությունն է հաստատել կանացի հագուստի արտադրության և առևտրի մեջ:  Ներկայումս էլ ընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում կանացի նորաձևության բնագավառում` ներկայացնելով ավելի քան 100 բրենդային խանութներ Հունաստանում և դրա սահմաններից դուրս և ավելի քան 200 մուլտի բրենդային խանութներ: Վերջին տարիներին BSB-ն հաստատվել է միջազգային շուկայում: Այսօր BSB-ի ներկայությունն են վայելում աշխարհի 12 երկրներում` Հունաստան, Ռումինիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Բուլղարիա, Լիբանան, Կիպրոս, Հայաստան, Ալբանիա, Եգիպտոս և Մոլդովա: Ավելի ուշ, ընկերությունը կտրուկ կերպով մուտք գործեց աքսեսուարների, կոշկեղենի, ներքնազգեստի, լոգանքի պարագաների շուկա` ստեղծելով կնոջ ամբողջական կերպար: 2002թ.-ից սկսած ընկերությունը ձեռք է բերել բացառիկ իրավունք մոդելավորել և արտադրել հագուստ անգլիական հայտնի Forever friends (Ֆորեվր ֆրենդզ) ապրանքանիշի համար: 2007-ին AMVIS ընկերության հետ համագործակցելիս, BSB-ն ստեղծեց ակնոցների և արևային ակնոցների նորարարական գիծ, որոնք կարելի էր գտնել օպտիկայի խանութներում և ընտրված BSB խանութներում:
Ի հավելումն, 2008թ.-ի սկզբներին, BSB-ն դարձավ առաջին ընկերությունը, որ ստեղծեց էկոլոգիապես մաքուր 100% օրգանական բամբակից կարված հագուստի նոր գիծ: Վերջնական արտադրանքի որակն անկասկած համապատասխանում էր BSB-ի սահմանած բարձր ստանդարտներին, իսկ ապրանքանիշի գերազանցության հիմքն էին մոդելների ձևվածքն ու արտադրանքի ճկունության էլեմենտները: Սրանք ներքին ֆիլտրման և բարձր մրցակցային միջավայրում ապրանքանիշի ստեղծման առանցքային կետերն են, ուր BSB-ն արդեն ունի իր գերակա դիրքը: Ընկերության զարգացման հիմք է հանդիսանում փորձառու և հմուտ աշխատակազմը, որ գործում է ընկերության յուրաքանչյուր օղակում: BSB-ն ներկայումս ունի 250 մշտական աշխատակից և ձեռնարկության խանութներում ավելի քան 300 անդամ:
BSB-ի աշխատակազմը շարունակական հիմքով վերապատրաստում և վերաորակավորում է անցնում, քանի որ ընկերության հիմքն է հանդիսանում:       
Սոցիալական պարտավորություն/աջակցություն: 2010թ.-ին BSB-ն համագործակցել է ANTENNA TV CHANNEL (Անտեննա հեռուստաալիք)-ի հետ և հանրահռչակ NEXT TOP MODEL (Հաջորդ Թոփ Մոդել) շոուի հետ, որն առնչվում է նորաձևությանը:
Շոուի հաղթողը կլինի BSB աշուն/ձմեռ 2010-2011-ի դեմքը: 2008 թվականի տվյալներով BSB-ն առաջին ընկերությունն էր Հունաստանում, որ ստեղծեց արտադրանքի մի շարք` պատրաստված 100% էկոլոգիապես մաքուր նյութերից. Փաստարկ, որ ի ցույց է դնում ընկերության սոցիալական պատասխանատվությունը: Արտադրանքի ողջ պրոցեսի յուրաքանչյուր էտապում, միավորները զգուշորեն մոդելավորվում են` երկիր մոլորակի առավելագույն պաշտպանվածության համար:   
BSB-ն միջազգային  "PLATFORMAVIDEO" կինո ֆեստիվալի ֆինանսական աջակիցն է, որ յուրօրինակ շեշտադրությամբ լուսաբանում է աշխարհի երիտասարդ արտիստների գործերը` կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմերը, որոնք ստեղծվել են վիդեոյի կիրառությամբ:  
2007-ին BSB-ն ակտիվ մասնակցություն ունեցավ Անտեննա խմբի կողմից երկրորդ տարին կազմակերպվող հեռուստամարաթոնին ուղղված աջակցելու երեխաներին ապաստանող 12 հիմնարկների:
Այս նպատակով, BSB-ն նախաձեռնում է յուրօրինակ սպորտային շապիկների մոդելավորումն ու եզակի վաճառքը Հունաստանի և Կիպրոսի BSB խանութներում:
BSB-ն հանդիսանում է նաև մեկ այլ տիպի իրադարձության հովանավորը, այն է` հագուստի արդյունաբերության մեջ եղած աննախադեպ նյութի կիրառությամբ հագուստների ստեղծումը, այն է` թղթե հագուստի  "Rip & Wrap Paper Fashion” ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անց էր կացվում Բենակի թանգարանում և հազարավոր այցելուների հնարավորություն ընձեռում հիանալ  թղթե հագուստի 99 եզակի նմուշներով (60-ականների թղթե զգեստը  “Souper Dress” (Սուպեր զգեստ) էր` պատկերված Անդի Ուարհոլի նկարում):
2006թ.-ին BSB-ն հովանավորում է Եվրոպական Ջրային Դահուկի Առաջնությունը

2005թ.-ին BSB-ն դառնում է Հելլենական Քաղցկեղային Միության պաշտոնական հովանավորը` ձեռք բերելով եզակի իրավունք  մոդելավորել և արտադրել հագուստ, որ կարելի էր կրել “կյանքի 4 փուլերում”:
2004-ին BSB-ն պաշտոնական հովանավորն էր Հելլենական մարմնամարզության ֆեդերացիայի (շնչառական սպորտային մարմնամարզություն, մարմնամարզություն և բատուտ): Ընկերությունը խրախուսում է հույն ատլետներին` Աթենքի 2004 թվականի Օլիմպիական Խաղերին գերագույն արդյունքի հասնելու համար:
Մրցանակները
2009թ.-ին BSB-ին Մոնտղո ֆեստիվալի ժամանակ մրցանակ է շնորհվում աշուն/ձմեռ 2008 հավաքածուի համար: Սա խոշոր մրցանակ էր BSB-ի համար, քանզի Մոնտղոյի ֆեստիվալը աշխարհի գովազդային ֆեստիվալներից կարևորագույնն է:
2005թ.-ին Աթենքի Առևտրի և Արդյունաբերության Պալատը շնորհում է BSB-ին մրցանակ որպես Լավագույնս Պիտակավորված Արտադրանք:
2004թ.-ին BSB-ն հաղթում է Տարվա Մանրածախ վաճառողի մրցանակը, որ ճանաչում է BSB-ն որպես 2003թ.-ի տարվա Առաջատար Մանրածախ Առևտրի Ցանցը:



 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: