BURBERRY
Հասցե: Երևան, Հյուսիսային Պող. 5 / Տես Քարտեղի Վրա
Հեռախոս: +374-60-440114 , +374-60-440115 , +374-99-005077
Ֆաքս: +374-60-440115
Էլ-փոստ: info@zastores.am
Պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ-ում: http://www.zastores.am
Ապրանքատեսականի: Կանացի, տղամարդու, երեխաների հագուստ և աքսեսուարներ:
Կայքէջ: http://www.burberry.com
Ընկերության պատմությունը: Burberry Group plc (LSE: BRBY) բրիտանական նորաձևության շքեղ տուն է, որ թողարկում է հագուստ, օծանելիք և նորաձև աքսեսուարներ:  Վանդակավոր պրինտը դարձել է այս ապրանքանիշի տարբերակիչ էլեմենտը: Աշխարհի տարբեր երկրներում ընկերությունն ունի իր բրենդային խանութ-սրահները: Ընկերությունը ղեկավարում է կատալոգային բիզնես և թողարկում է օծանելիքի մի առանձին գիծ: Էլիզաբեթ II թագուհին և Ուելսի թագավորը ընկերությանը շնորհել են Թագավորական Լիազորություններ: Burberry-ի ապրանքանիշային արտադրատեսակները նորաձև պայուսակներն են և էքսկլյուզիվ բույրերի թողարկվող գիծը: Ընկերության գեղարվեստական ղեկավարը Քրիստոֆեր Բեյլին է: Ընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում և հանդիսանում է FTSE-ի 100 ցուցանիշի բաղկացուցիչը:      
Burberry-ն  հիմնադրվել է 1856թ.-ին, երբ 21 ամյա Թոմաս Բրբրին, ով նախկին կտորեղեն վաճառողի աշակերտ էր, սեփական խանութն է բացում Անգլիայի Հեմփշիը կոմսությունում: 1870-ականներին ընկերության բիզնեսը կենտրոնացավ հատկապես արտահագուստի թողարկման մեջ: 1880թ.-ին  Burberry-ն հորինեց անջրաթափանց մինչդեռ շնչող գործվածքով գաբարդին: 1888-ին գաբարդինը պատենտավորվեց: Ի սկզբանե ընկերությունը կնքվել էր Burberry անունով, այնուհետև  որպես պաշտոնական անուն սկսեց կիրառվել  Burberrys տարբերակը, այն  բանից հետո, երբ բազմաթիվ գնորդներ ամբողջ աշխարհից սկսեցին կոչել այն Լոնդոնի Burberrys:          
Այս անվանումը տակավին կարելի է հանդիպել  Burberry-ի վաղ շրջանի արտադրատեսականու պիտակներին:   
1891թ.-ին  Burberry-ն խանութ բացեց Լոնդոնի Haymarket-ում, որը մինչ օրս գործում է: 1901-ին ծնվեց Burberry-ի լոգոն, որ ներառում էր լատիներեն  "Prorsum" բառը, որ նշանակում է ‹առաջ›  և գրանցվել էր որպես ապրանքանիշ:
1911-ին Burberry-ին հագուստեղենի միակ արտադրողն էր Ռոալդ Ամունդսենի համար, ով առաջին մարդն էր, որ հատեց Հարավային Բևեռը և Էռնեստ Շաքելթոնի համար, ով 1914-ին արշավախումբ առաջնորդեց դեպի Անտարկտիդա:   
Burberry-ի գաբարդինե թիկնոցը կրել է Ջորջ Մելրին 1924-ին Էվերեստ լեռը մագլցելու իր անհաջող փորձի ժամանակ:       
1914-ին Burberry-ն լիազորվում է Ռազմական Նախարարության կողմից իր զինվորական ծառայողների համար թողարկել այնպիսի վերնազգեստներ, որոնք կլինեին ‹անջրաթափանց տրենչեր›  և կհամապատասխանեին զինվորի ժամանակակից պահանջներին: Պատերազմից հետո, տրենչը դարձավ հայտնի նույնիսկ քաղաքացիական հասարակության մեջ:  Burberry-ն թողարկել է նաև հատուկ ավիացիոն հագուստ: 1973-ին Կլուստոն և տիկին Բեթսի Քրբի Գրինը Լոնդոնից թռիչք կազմակերպեցին դեպի Քեյփ քաղաք, որոնց հովանավորում էր Burberry-ն:     
Վերջին ժամանակների պատմությունը
Մինչև 1955թ.-ը Burberry-ն անկախ ընկերություն էր, մինչ այն պահը, երբ վերջինս  միավորվեց Great Universal Stores-ի հետ (GUS): Burberry Group plc ի սկզբանե Լոնդոնի Ֆոնդային Բորսայի բաղկացուցիչ մաս էր: 2006-ին Ռոզ Մարի Բրավոն, որպես ղեկավար, դուրս բերեց  Burberry-ն մասսայական շուկա: Կարճ ժամանակ անց նա մահացավ: Ռոզ Մարի Բրավոյին փոխարինեց ներկայիս տնօրեն  Անջելա Ահրենդսը:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: