Խանութ Սրահներ

Chronograph
L' Orange GOLD
Mercury
PETER BENJAMIN
FRANCK MULLER
SWAROVSKI
DI DONNA
TATTEOSIAN

Թոփ Խանութ Սրահներ

TOP Jewellery Shops in Yerevan
 
Chronograph

Luxe Class Shop

Հասցե: Հայաստան, Երևան, Հյուսիսային պող. 5 / Տես Քարտեզի Վրա
Հերախոս: +374-10-500400
Ֆակս: +374-10-500400
Էլ. Հասցե: info@chronograph.am
Ապրանքատեսականի: Կանացի և տղամարդու ակնեղենի ու ժամացույցերի առևտուր
Կայք: http://chronograph.am
Մեր մասին:Ակնեղենի շուկան ներկայումս մեծ պահանջարկ է վայելում և  առհասարակ համարվում է ամենից գրավիչ շուկան:  Քրոնոգրաֆը հիմնադրվել է 2009թ.-ին և կոչված է շուկա դուրս բերել համաշխարհային ճանաչում ունեցող ժամացույցներն ու ակնեղենը: Մեր ընկերության ռազմավարությունն է` ստեղծել բրենդային իմիջ և մարկետինգի  միջոցով հասնել բրենդային անաչառության և  բարձրորակ արտադրանք վաճառելով հասնել գնորդների լիակատար բավարարվածության: Այս ամենին հասնելու համար` բացեցինք եզակի բարձրակարգ բուտիկ, որի աշխատակիցները երիտասարդ, խանդավառ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող անհատներ էին և բուտիկում ներկայացվելու համար ընտրված էին գործընկեր ապրանքանիշերի հավաքածուները: Մենք ներդրել էինք ոչ միայն խոշոր ֆինանսական միջոցներ, այլ նաև հոգի ու բնավորություն` նպատակ ունենալով առաջինը լինել շուկայում:
Առևտրային անուններ և գործընկերներ
VHERNIER
http://www.vhernier.it
Պատմություն: Վերնիերը հիմնադրվել է 1984թ.-ին Վալենզայում որպես ակնեղենի գործարան: 2001-ին Կառլո Տրագիյոն դարձավ Վերնիերի նախագահը: Նրա նպատակն էր զարգացնել ընկերությունը` պահպանելով դրա պատմությունն ու ավանդույթները: Սա շնորհիվ այն բազմափորձ արհեստավորների էր, ովքեր տիրապետում էին կատարելության հասնելու բոլոր տեխնիկական բնույթի գաղտնիքներին: Ակնեղենի յուրաքանչյուր նմուշ, յուրաքանչյուր կտոր եզակի է ու ինքնատիպ, ձեռագործ և ներշնչված ժամանակակից արվեստի տենդենցներով:
Ապարանջանները ոսկու զոլեր են, որոնք հրաշքի պես զարդարում են կանացի ձեռքը: Դիսկո գիծը, որ լույսի և արտացոլանքի յուրօրինակ խաղ է ստեղծում է հնաոճ պատկերավոր էֆեկտներ` հայելիների խաղ: Կրծքազարդերի կենդանական մոտիվներով հավաքածուները եզակի գլուխգործոցներ են` հայտնի ողջ աշխարհում: Փափուկ գծերով և ալիքաձև մատանիները ֆուտուրիստական շարժման հիշեցումներ են, որոնք մեծածավալ են:   
Կալլա գծում կարելի է հանդիպել ձևի գերակայության: Ոսկու հալեցված կոներ, ադամանդներ և էբենոսափայտ: Առաջին Վերնիեր բուտիկը բացվել է Միլանում 2002թ.-ին, այնուհետև 2003-ին հաջորդեց մեկ այլ խանութի բացումը Իտալիայի ամենից նորաձև հատվածներից մեկում Սանտո Սպիրիտո Էմ-ում: 2006թ.-ին 2 այլ բուտիկներ բացվեցին` առաջինը Ժնևում` Լոնգեմալ 19-ում, իսկ երկրորդը` Սուրբ Մորիթզում, որը տարածք է Գալ Տրի Պալատի ներսում Սերլասի դիմաց և նվիրված է իտալական ակնեղենին: 2007թ.-ից սկսած Վիլերնիրը ներկայացվել է Փարիզում` ակնեղենի հանրահայտ կենտրոնում`Ֆոբուրգ Սենթ-Օնոռ 63 փողոցի վրա: Այնուհետև Հռոմում պատմական ակնեղենի փողոցի վրա` Բաբուինո 105 հասցեում և Մոսկվայի հայտնի Ցում հանրախանութի տաղավարներից մեկում: Վերնիերը 2 խանութ է բացում Բեվերլի Հիլզում և Մայամիում: Վերնիերը վաճառվում է ակնեղենի աշխարհի լավագույն վարպետների մոտ: Ամերիկայի Միացյալ նահանգներում այս ակնեղենը կարելի է գտնել հայտնի Սաքս 5-րդ պողոտայում` Նյու Յորքյան հանրախանութում: Սան Անտոնիո, Ատլանտա, Չիկագո, Մքլին, Բոկա Ռաթոն և Նեյման Մարկուսում Բեվերլի Հիլզում ու Դալլասում:
GAVELLO
http://www.gavello.net
Պատմություն: Ընկերությունը սկսել է իր գործունեությունը ծավալել 1970-ակաների վերջերին Ռինալդոյի ստեղծագործ մտքի և տեսիլքի շնորհիվ, ինչպես նաև նրա կնոջ Մարթայի ինտուիցիային հետևելով: Ոճային պաթոսն ու դետալների նկատմամբ արհեստավորների ուշադրությունը հենց բնորոշում են ակնեղենի առաջին  թողարկած նմուշները և հենց դրանց շնորհիվ է, որ ընկերությունը պահպանում է առաջատարի իր դիրքերը ակնեղենի շուկայում:  Գավելլոն երիտասարդ, դինամիկ զարգացող ընկերություն է, որ կայուն կերպով հետևում է արտադրանքի որակի զարգացման տենդենցներին և մշտապես հետազոտություններ է իրականացնում այս սեկտորում: Այսօր պարզորոշ կերպով ուրվագծվում է ապագան: Ռինալդո Գավելլոն ակնեղեն է ստեղծում ապագայի համար: Անսխալական եռաչափությունը և ձևերի շարժը, համակցված ոսկու արտակարգ փայլի և գերմշակման հետ, ներկայացնում են հազվադեպ գունային համադրություններ: Ահա սրանք են Գավելլոյի
Ակնեղենի բնորոշ գծերը: Արդյունաբերական մոդելները, ճարտարագիտությունը և ավտոմոբիլային ծրագրավորումը Ռինալդո Գավելլոյի ներշնչանքի հիմնական աղբյուրն են: Յուրաքանչյուր իր ճշգրիտ պլանավորման և մեծ վարպետության  միկրոկոսմոս է: Գավելլոյի համար տեխնոլոգիական ասպեկտը գեղեցկության հիմնական բաղադրիչն է: Թանկարժեք իրը միայն գեղագիտություն և դեկորացիա չէ, այն գործառույթ իրականացնող գեղեցկություն է:
BONATO
http://www.bonatomilano.com
Մեր Մասին: Մեր մասին; Հիսուն տարի անց Բոնատոն միտք է հղանում ամբողջական ու դինամիկ հաղորդակցության մեջ ներդնել նոր ապրանքանիշ և նոր հավաքածու` ստեղծելու մարկետինգային նախագիծ: Կորպորատիվ վերաձևավորումը առնչվում է գրաֆիկական դիզայնին, հաղորդակցությանն ու արտադրությանը` պարզաբանելով 5 առանցքային կոնցեպտներ, որոնք նոր ընկերության հիմքն են կազմում: Ժամանակակից ոճ, էլեգանտություն, շքեղություն, նորաձևություն, ավանդույթ:
Հաղորդակցութունը, որ հավասարեցված է ժամանակակից ոճին, իրենից ներկայացնում է ապրանքանիշի որպես պատրաստվածքի ճշգրիտ ընկալում, ուր այդ նոր հայացքի մեջ միաձուլված են մշակույթն ու նորարարությունը` կապակցված պատմության ու փիլիսոփայության հետ, որ բնութագրում էր ապրանքանիշը անցյալում: Ժամանակի հետ էլեգանտությունը մշտապես ունեցել է իր արտահայտչամիջոցն ու ճաշակը: Բարձրաճաշակ նյութերի համակցությունը Միլանում` նորաձևության մայրաքաղաքում, բարձր գնահատանքի է արժանացնում ակնեղենի յուրաքանչյուր նմուշ: Հիսուն տարիների փորձառությունն ու կատարված ուսումնասիրությունները ստեղծել են բիզնես պլան` ներկայացնելով և լույս սփռելով ապագա հավաքածուների նորաձևության տրենդերի վրա, որոնք կցուցադրվեն ամենից կարևոր միջազգային առևտրի տոնավաճառներում` Վիսենզաորոյում, Բեսլուորդում, Նյու Յորքի ՋԻ ԷՅ ցուցահանդեսում, Լաս Վեգասի ՋԻ ՍԻ ՔԵՅ ցուցահանդեսում և Հոնգ Կոնգում:  
MARCI BICEGO
http://www.marcobicego.com
Պասմոիթյուն: 2000թ.-ի ակնեղենի անվանական ակնեղենի արտադրական գծից հետո, Մարկո Բիսեգոն վերաիմաստավորեց «Ամենօրյա արդուզարդ» արտահայտությունը` շնորհիվ զգայական և գեղեցիկակնեղենի, որ կշլացնեին անգամ Հին Աշխարհի իտալական վարպետներին: Շնորհալի, օժտված վարպետ, ով սերում էր ոսկերիչի ընտանիքից և ուներ սուր ներքին զգացում` կապված նորաձևությունից կնոջ ցանկությունների հետ: Ստեղծված եզակի նմուշներ, որոնք բացառիկ են մնայուն դառնալու համար և միաժամանակ բավական անհատական առօրյայում և առիթներին կրելու համար: Մարկո Բիսեգոյի առաքելությունն էր տեղակայել ապրանքանիշը թանկարժեք ակնեղենի և աքսեսուարների հասանելիության միջև:  Մարկո Բիսեգոն ունի տարատեսակ հավաքածուներ, որոնք ներկայացնում են հեղինակի գեղագիտական ձեռագիրը: Հայտնի լինելով իր եզակի «գիտարի լարի» մատանիներով, գունավոր կիսաթանկարժեք քարերի դինամիկ կիրառումով և ձեռքով փորագրությամբ, ակնեղենը դառնում է երիտասարդական ու ոճային կամ էլեգանտ ու դասական:
Անցյալը զուգակցելով ոճի հետ` Մարկո Բիսեգոն վաղ 2000-ականներին իր հոր վինտաժային օմեգա վզնոցներից ստեղծեց «գիտարի լարի» մատանիները: Նրա վաղ շրջանի հավաքածուները ներառում են Մադագասկար և Սանտորինի, որոնք մաշկի վրա պարում են ու նվագում:  
2002-ին այս գիծը ներառում էր հաջողակ միահյուսված ոսկու Մարաքեշ հավաքածուն: Այս հավաքածուի թեմատիկան ներշնչված էր Հյուսիս աֆրիկյան ցեղերի սովորույթներից: Այս տարի Մարկո Բիսեգոն համալրեց իր հավաքածուն Գոա մատանիներով և Էկզոտիկ Դյուն շարքով: Մարկո Բիսեգոն նվիրված է երիտասարդ կնոջը, ով «ունիվերսալ» է` ինքնավստահ ու ոճային: Նա վայելում է շքեղ ճամփորդություններ ու հիանալի սնունդ, գնահատում է արվեստը, պատմությունն ու դիզայնը: Չունի տարիքային կամ աշխարհագրական սահմանափակում: Նա կին է, ով իր առօրյայում կրում է հոգին ու սիրտը լցնող արվեստի գործեր:  
NOVELLE BAGUE
http://www.nouvellebague.com
Պատմություն: Նուվել բագը հիմնադրվել է 1976թ.-ին Ֆլորենցիայում: Միջազգային շուկայում ունեցած 30 տարվա հաջողությունից հետո, Նուվել Բագը հզորացնում է իրեն մուտք գործելով Դիթ Գրուպ, որն արդեն ներառում էր երեք անվանի ընկերություններ, ինչպիսիք են` Ստեֆան Հոլները, Լո Սին ու Պորրաֆսին: Դիթ Գրուպը ձևավորվել է պրն. Թայուհիդ Աբդուլլահի և տիկ. Լարիա Ֆուրլոտտիի ցանկությամբ, ովքեր ձգտում էին դիզայնի կատարելության, որպեսզի կարողանային դիմագրավել շուկայի տարածական պահանջներին: Այս համագործակցություն ու ընկերակցումը Նուվել Բագին տվեցին նոր և առավել պատշաճ մարկետինգային ռազմավարական հնարքներ` ընկերությունը մրցակցային դարձնելու և բաժնեմասային դիրքերն ամրապնդելու համար:
REBECCA http://www.testiusa.com
Պատմություն: 10 տարի առաջվանից Ռեբեկան մեծ շռնդյունով գրավեց գրեթե յուրաքանչյուր շուկա: Ալեսսանդրո Թեսթին ստեղծեց Ռեբեկա հավաքածուն` օգտագործելով 18 կրատ ոսկի, կիսաթանկարժեք քարեր և նորարարական դիզայն: Իտալիայի ակնեղենի նորաձևության մեջ Ռեբեկան ստեղծեց համաշխարհային երևույթ` ներկայացնելով տարեկան ավեի քան 500 նոր դիզայնով նմուշներ` հետևելով ընթացիկ տրենդերին և տեսականու բազմազանությանը: Արտադրվելով Իտալիայում` Ռեբեկան միջազգային շուկայում ակնեղենի ոլորտում տենդենցներ թելադրող ապրանքանիշ է:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: