Սիգար Սրահ

DAVIDOFF
SMOCKING
SMOCKING Elit Bar-Club
Հասցե: Հայաստան, Երևան, Մաշտոցի 48
Հեռախոս: +374-10-524795;54 75 83 (For reservations call)
Ֆակս: +374-10-524795
Էլ-Փոստl: info@smocking.am
Ապրանքատեսականի: Ծխախոտ Եվ Ակսեսուարներ,Սիգար Բար
Կայքէջ: http://www.smoking.am
Մեր Մասին: Հայաստանում Ծխախոտի արդյունաբերությունը ներկայացնում են Վարդանյանները: Վարդանյան ընտանիքը հանդիսանում է թվով երկու ժամանակակից հագեցվածությամբ ծխախոտի արտադրություն ապահովող գործարանների “Ինթերնեյշնլ Մասիս Տաբակի”  և “Գրանդ Տոբակոյի” հիմնադիր սեփականատերը: Գոյության տասը տարիների ընթացքում երկու ընկերություննրն էլ գերազանց արտադրական արդյունք են ցուցաբերում և գրավում ծխախոտի տեղական արդյունաբերության հիմնական մասը` արժանանալով գնորդների բարձր գնահատանքին:  Այսօր արդեն Վարդանյան ազգանունը դարձել է բարձր որակի և երաշխիքի էմբլեմա:  2006թ.-ի սկզբներին Երևանում հիմնադրվում է առաջին հայկական մասնագիտացված “Սմոքինգ” համալիրը: Այն նախատեսված է իրական ծխախոտասերների և ծխախոտի գիտակների համար:  Համալիրի առաջին հարկում հատուկ մասնագիտացված խանութսրահն է, որտեղ գնորդները կարող էին գտնել ավելի քան 200 անուն սիգար: Խանութում ներկայացված է նաև մուշտուկների լայն ու բազմազան ընտրանի` ստեղծված աշխարհահռչակ արտադրողների կողմից:  Այստեղ կարելի էր գտնել բազմաթիվ թեմատիկ ոճային աքասեսուարներ` ընտրված հատուկ ծխախոտասերների համար և այդ ամենի կողքին բնականաբար ներկայացված են “Ինթերնեյշնլ Մասիս Տաբակի” և “Գրանդ Տոբակկոյի” ծխախոտների ողջ հավաքածուն: Մենք կատարելապես և ամենայն նրբանկատությամբ ենք մոտենում մեր ստանձնած գործին և մշտապես առաջարկում ենք միմիայն լավագույնը: Սա է “Սմոքինգ” համալիրի առաջաբանը: Համալիրը բաց է այցելուների համար շաբաթը յոթ օր, առավոտյան ժամը 9:00-ից մինչ կեսգիշեր:
 
DAVIDOFF Cigar Salon
Հասցե: Հայաստան, Երևան, Սարյան 19/21
Հեռախոս: +374-10-581444
Ֆակս: +374-10-581444
Էլ-Փոստ:
Ապրանքատեսականի: Ծխախոտ Եվ Ակսեսուարներ,Սիգար Բար
Կայքէջ:
TRADE NAMES & PARTNERS:
DAVIDOFF
http://www.davidoff.com

Պատմություն 2006թ.-ին լրանում է Զինո Դավիդոֆֆի գոյության 100 տարին: 2002թ.-ին Դավիդոֆֆի առաջին խանութսրահը, որ նախապես բացվել էր Ժնևում, վերաբացվում է երեք ամսվա վերականգնողական աշխատանքներից հետո: Այն զբաղեցնում էր 120 մ² տարածք: Այստեղ Զինո Դավիդոֆֆը անհատական մոտեցմամբ սպասարկում էր հաճախորդներին: 2000թ.-ին Մանհեթնում` Մեդիսոն պողոտայի և 54-րդ. պողոտայի անկյունում տեղի է ունենում Դավիդոֆֆ խանութսրահի բացումը: 1998-ին Էռնստ Շնայդերը ընկերության ղեկավարությունը հանձնում է Ռետո Սինային, ով նշանակվում է որպես ընկերության գործադիր տնօրեն ու նախագահ: Զինո Դավիդոֆֆը մահացավ 1994թ.-ի հունվարի 14-ին: Շնայդերի կողմից մեծ ռիսկ էր նախաձեռնել Դոմինիկյան հանրապետությունից  տաբակի ներկրումը, քանզի նախկինում տաբակ ներկրվել էր հիմնականում Կուբայից: Քանի որ Դավիդոֆֆի գնորդները արդեն սովոր էին նախկին արտադրանքին: 1991թ.-ին Էռնստ Շնայդերը միտք է հղանում օգտագործել Դոմինիկյան Հանրապետության տաբակը, որը սկզբում զարմանք է հարուցում, քանի որ առանձնակի ծանոթություն չկար Դոմինիկյան հանրապետության տաբակի և առհասարակ երկրի հետ: Նույն 1985-ին տեղի է ունենում Դավիդոֆֆ սիգարետների նոր արտադրանքի հասարակայնացումը: Եվ այս թողարկվող գիծը կոչվում է  Դավիդոֆֆ Կլասիկ:   1985թ.-ին սկսվում է ապրանքանիշի արտատպման, անօրինական պատենտավորման պայքար, որին հաջորդում են երկարատև դատավարությունները ապրանքանիշի ծովահենների դեմ:       1970թ.-ին Օեթթինգեր Գրուպը ստանձնում է Ժնևում Զինո Դավիդոֆֆի սիգարի բիզնեսը: Հենց այդ ժամանակ է սկիզբ դրվում Դավիդոֆֆ ապրանքանիշի հանրաճանաչությանը: Այն դառնում է բարձր գնահատանքի արժանացած գլոբալ ապրանքանիշ: 1946 թ. Ի հավելումն Բորդո գինիների տեսականու, Զինո Դավիդոֆֆը ստեղծում է Շատո սիգարների հիասքանչ գիծը:  Սիգարների այս արտադրագիծն անմիջապես լայն տարածում է գտնում` գրավելով գնորդների ուշադրությունը:  Մարդիկ ամենուր սկսում են խոսել արտադրողի “Գրանդ Կրուի” մասին: Ֆրանսիայում ամենուր այս անունը ասոցիացվում է խրախճանքի եզակի խորհրդանիշի հետ:  1930-ին ետ է վերադառնում Ժնև և ներկայանում է իր հորը, ում խանութսրահը համարվում է Եվրոպայի առաջատար սիգարի սրահներից մեկը: Սա հիանալի միջոց էր խանութում ներկայացնել բարեխառն կլիմայական պայմաններում աճեցրած բարձրորակ սիգարները: Հաջորդ հինգ տարիների ընթացքում նա մշտապես  ճամփորդում է:  Արգենտինա, Բրազիլիա և Կուբա--- ահա այն երկրները, ուր լինում է Դավիդոֆֆը: Այդ ողջ ժամանակահատվածում վերջինս ուսումնասիրում է տաբակի մշակման և արտադրության բոլոր գաղտնիքներն ու նրբությունները: 1925թ.-ին դպրոցն ավարտելուց հետո Զինո Դավիդոֆֆը նվիրում է իրեն ծխախոտի բիզնեսի զարգացմանը: 1911թ.-ին Դավիդոֆֆ ընտանիքը թողնում հեռանում է Ռուսաստանից: Հենրի Դավիդոֆֆը Ժնևում բացում է իր առաջին ծխախոտի խանութը: 906 թ.-ը համարվում է Զինո Դավիդոֆֆի ծննդյան ժամանակաշրջան: Դավիդոֆֆ ընտանիքի անդամները հայտնի են որպես իրական գիտակներ սիգարի ոլորտում: Մասնագետներ, ովքեր իսկական էքսպերտներ են Արևելքի ծխախոտի  ընտրման, կտրատման, ստեղծման և միախառնման գործում:

 


Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: