Խանութ Սրահներ

Chronograph
L' Orange GOLD
Mercury
PETER BENJAMIN
FRANCK MULLER
SWAROVSKI
DI DONNA
TATTEOSIAN

Թոփ Խանութ Սրահներ

TOP Jewellery Shops in Yerevan
 
DI DONNA
Հասցե: Հայաստան, Երևան, Թումանյան 28/20 /Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-520946
Ֆակս:
Էլ. Հասցե:
Ապրանքատեսականի: Կանացի և տղամարդու ակնեղեն
Կայք:

http://di-donna.com

Մեր Մասին: Հիմնադրված լինելով 2005թ.-ին`Դի Դոննա նորաձև ակնեղեն և աքսեսուարներ ներկայացնող ապրանքանիշը նախատեսված է հագուրդ տալու ժամանակակից նորաձև կնոջ ճաշակի պահանջները:  Կատարելության հասնելու շարունակական փնտրտուքները և նորաձևության տենդենցների քաջ գիտակցումը առանձնացնում են Դի Դոննան նորաձևության ընդհանուր ֆոնից: Նորարարական, տարբերակիչ և ոճային լուծումները, որ ստեղծվում են շնորհիվ տաղանդավոր դիզայներների ու պրոֆեսիոնալների, հաջողություն բերեցին ապրանքանիշին գնորդներ ձեռք բերելու հարցում: Դի Դոննա ապրանքանիշի հիմնական արտադրանքը արծաթե ակնեղենն է: Ներկայումս Դի Դոննան տարեկան առաջարկում է 2 նոր հավաքածու 1000-ից ավելի գեղեցիկ մոդելներով:    
Ավելին, ակնեղենի գիծը ներառում է 50-ից մինչև 500 դոլլար արժողությամբ ակնեղենի նմուշներ, իսկ 2006-ին արդեն հաջողությամբ թողարկվեց նորաձև ժամացույցների նոր գիծ:
Դիզայներների և արտադրողների թիմը շարունակ աշխատում են հավաքածուները ընդլայնելու և նոր արտադրատեսակներով` տղամարդու ակնեղենով, կանացի պայուսակներով, գոտիներով և աքսեսուարներով համալրելու համար: Ապրանքանիշի եզակիությունը չի սահմանափակվում ապրանքների յուրօրինակությամբ: Եզակի է փաթեթավորումը, խանութի ընդհանուր զարդարանքը:
Դի Դոննան ճանաչելի է շնորհիվ վառ գույների: Կարճ ժամանակում Դի Դոննան դարձավ երիտասարդ և Միջին տարիքի յուրաքանչյուր ժամանակակից ու նորաձևությանը հետևող կնոջ կյանքի մի մասնիկը: Ջոն Ազադյանը, ով ծնվել և մեծացել է արդուզարդի վարպետների ընտանիքում, մշտապես սեր է տածել ակնեղենագործության նկատմամբ: Վաղ հասակից հորից ժառանգելով հմտություններ և սեր ճամփորդության նկատմամբ` ներշնչեցին նրան ակնեղենի աշխարհում առաջ բերել նորաձև նմուշների ֆուրոր: Ընկերությունը ստեղծվել է 2005թ.-ին: Խանութի ինտերիերի ձևավորումն ու գունային դրսևորումները արտացոլում են ապրանքանիշի եզակի ինքնությունը:  



 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: