EDELWEISS
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Սայաթ- Նովա փողոց 9 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-589349
Ֆաքս: +374-10-589349
Էլ.հասցե: edelweiss@nushikian.am
Ապրանքատեսականի: Հագուստ, կոշկեղեն և աքսեսուարներ  տղամարդկանց համար:
Կայքէջ: http://nushikyan.am
ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ և ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
KITON
http://www.kiton.it
Պատմություն: Հիմնադրել է Չիռո Պաոնեն 1968 թվականին Իտալիայի Նեապոլ քաղաքում: 2004 թվականին այն Նյու Յորքի Իսթ սթրիթ 54 հասցեում բացեց իր 40 միլիոն դոլար արժողությամբ  առաջատար խանութն ու ցուցասրահը: Վերջերս այն բացեց խանութ Լոնդոնում: Շատ այլ ապրանքանիշների նման այն ևս ընդլայնվել է և ներկայումս արտադրում է սպորտային հագուստ, կոշկեղեն, օծանելիք, զարդեղեն և հագուստ կանանց համար: KITON բուրմունքը Էսթի Լոդեր կորպորատիվ ընկերության ապրանքանիշն է: Հոսքագծերը _  Ընկերությունը տարեկան 5,000-15,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մոտ 18,000 կոստյում է արտադրում: Դրանք կարելի է պատվիրել կամ ձեռք բերել էքսկլյուզիվ դերձակների մոտ:  Կոստյումներից շատերը մոտ 25 ժամվա աշխատանք են պահանջում և ամենաքիչը 45 դերձակ: KITON-ի ամենահայտնի կոստյումը «K-5ե-ն է, որը 50 ժամվա աշխատանք է պահանջում և արժե մոտ 50,000 դոլար: KITON-ի վերնաշապիկներն ու յոթ կտորանի մետաքսե փողկապներն  էլ են ձեռագործ:   Ձեռագործ հագուստի ակտիվ ջատագող Չիռո Պաոնեն Նեապոլի արդյունաբերական արվարձաններից մեկում հիմնադրեց KITON-ի դերձակների դպրոցը:
VALENTINO
http://www.valentino.com
Պատմություն: VALENTINO–ն հիմնադրվել է 1965 թվականին, երբ Գարավանին իր հոր և վերջինիս գործընկերների աջակցությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Վիա Կոնդոտտի փողոցում նորաձևության շքեղ տուն բացեց: Գառավանիի գործընկերոջ` Ջանկառլո  Ջամետտիի գործարարի հմտությունները նպաստեցին VALENTINO–ի ընդլայմանն ու զարգացմանը:    Նախքան Ջամետտիի հայտնվելը, VALENTINO–ն ֆինանսական խնդիրներ ուներ: Գարավանիի հոր գործընկերները գործից դուրս էին եկել, և VALENTINO–ն գրեթե սննկացել էր: VALENTINO–ն ճոխություն էր սիրում և ահռելի գումարներ էր ծախսում շքեղ կտորներ վրա` առանց հաշվի առնելու նորաձևության տան ֆինանսական վիճակը: Շնորհիվ Ջամետտիի` Գարավանին ամբողջովին նվիրվեց ստեղծագործելուն` գործի ֆինանսական մասը թողնելով  նրան: Գարավանին և Ջամետտին հետագայում նոր ընկերություն բացեցին:  Ջամետտիի հովանու ներքո  VALENTINO–ի բիզնեսը լավացավ և միջազգային ասպարեզ դուրս եկավ:
LANVIN
http://www.lanvin.com
Պատմություն: Դստեր համար կարած գեղեցիկ զգեստները գրավում էին հարուստ մարդկանց ուշադրությունը, և վերջիններս Լանվինին խնդրում էին իրենց երեխաների համար էլ նմանօրինակ զգեստներ կարել: Որոշ ժամանակ անց Լանվինը սկսեց այդ երեխաների մայրիկների համար էլ զգեստներ կարել: Շուտով Եվրոպայի ամենահայտնի դեմքերից շատերը դարձան Փարիզի Faubourg Saint- Honorռ փողոցում բացված նրա բութիկի հաճախորդները:  1909-ին Լանվինը միացավ Syndicat de la Couture-ին (Դերձակների միություն), և կուտուրյեի կարգավիճակ ձեռք բերեց: 1923 թվականից ի վեր LANVIN կայսրությունը ներառում է նաև Նաթըրի ներկման արտադրամասը:          1920-ականներին   LANVIN-ը տան դեկորի, տղամարդկանց հագուստի, մորթեղենի և  ներքնազգեստի խանութներ բացեց: 1924 թվականին Լանվինը ստեղծեց իր Lanvin Parfums SA-ն: Իսկ 1927-ին  ներշնչված դստեր նվագած մեղեդիով` Լանվինը ստեղծեց իր այցեքարտային ArpՌge բուրմունքը: Հետագայում ստեղծեց նաև ''My Sin'' օծանելիքը, որը շատ յուրօրինակ է իր բնույթով, քանզի իրենից ներկայացնում է խամբարի (հելիոտրոպ) հիմքով օրգանական ալդեհիդ: 1920-30-ական թվականների ամենաազդեցիկ դիզայներներից մեկի` Ժ. Լանվինի բարդ զարդանախշերը, վիրտուոզ ասեղնագործությունը և բաց, բնական գունային գամմայում արված ուլունքագործությունը դարձան LANVIN-ի ֆիրմային նշանը:  Երբ 1946 թվականին Լանվինը մահացավ, ընկերության  սեփականատեր դարձավ նրա դուստրը, ով 1942 թվականից զարմիկի, հետագայում նաև նորաձևության էքսպերտի հետ միասին ղեկավարում էր ընկերությունը: Մարի-Բլանշ դը Պոլինյակը զավակներ չուներ, և նրա մահից հետո (1958 թ.) LANVIN նորաձևության տան  սեփականատեր դարձավ նրա զարմիկը` Իվես Լավինը: Այն բանից հետո, երբ 1989 թվականին բրիտանական Միդլենդ բանկը ընտանիքից գնեց ընկերության բաժնետոմսերի մի մասը, ընկերությունը սկսեց  ձեռքից ձեռք անցնել: Բանկը խնդրեց Լեոն Բրեսլերին վերականգնել ընկերության անունը: Սակայն 1990 թվականի փետրվարին այն LANVIN- ը վաճառեց ֆրանսիական Orcofi ընկերությանը, որը ղեկավարում էր Վիտոնների ընտանիքը: 1994 թվականին L' OrՌal-ը Orcofi-ից գնեց LANVIN նորաձևության տան արժետոմսերի 50 տոկոսը, իսկ 1995-ին և 1996-ին համապատասխանաբար  66 և 100 տոկոսը: L' OrՌal-ի հովանու ներքո ընկերությունը ղեկավարում էին ֆրանսիական նորաձևության ինդուստրիայի գործադիր տնօրենները: 2001 թվականի օգոստոսին դեռ գործող նորաձևության տունը սեփականաշնորվեց ներդնողների Harmonie S.A. խմբի կողմից, որը ղեկավարում էր թայվանցի մեդիա մագնատ տիկին Շոու-Լան Վանգը: 2001 թվականի հոկտեմբերին Ալբեր  Էլբազը  նշանակվեց LANVIN-ի բոլոր աշխատանքների, այդ թվում նաև ներքին հարդարանքի հարցերով գեղարվեստական տնօրեն: Նա իր պարտականությունները կատարում էր բարձր մակարդակով, այսպես կոչված գործառական ոճով: 2006 թվականին նա նորաձևության տան համար նոր տիպի փաթեթներ ստեղծեց: Դրանք անմոռուկի գույնի էին, որը Լավինի սիրած գույնն էր: Վերջինս դա ենթադրաբար Ֆրա Անգելիկոյի որմնանկարներում էր տեսել: 
BLUMARINE
http://www.blumarine.com
Պատմություն: 1977 թվականին  Աննա Մոլինարին և Ջանպոլո Տարաբինին Մոդենայի շրջանի Կարպի քաղաքում հիմնադրեցին BLUEMARINE-ը: BLUEMARINE անվանումը զույգի սիրած կապույտ և ծով բառերի միաձուլումն է: 1980 թվականին նրանք առաջին անգամ հանդես եկան Միլանի Modit-ի (իտալական մոդա) շրջանակներում և արժանացան տարվա լավագույն դիզայների կոչմանը, որից հետո միլանյան նորաձևության շաբաթի շրջանակներում ցուցադրեցին իրենց առաջին շոուն: 1986 թվականի միլանյան նորաձևության շաբաթի շրջանակներում Աննա Մոլինարին հանդես եկավ իր  առաջին անհատական ցուցադրությամբ: Երբ ապրանքանիշը ճանաչում ստացավ, Աննա Մոլինարին  ու Ջանպոլո Տարաբինին սկսեցին այլ ընկերություններին լիցենզիա վաճառել և շուտով հիմնեցին  Blufin հոլդինգը: 2006 թվակականին հեղինակային իրավունքի վճարը բերեց մոտ 5,5 մլն. եվրո եկամուտ: BLUEMARINE-ի առաջին բութիկը բացվեց 1990 թվականին Միլանի Սպիգա փողոցի վրա: Ներկայումս ընկերությունն ունի մանրածախ առևտրի մոտ 1000 վաճառակետ, որոնցից 55-ը իրենց բրենդային բութիկներն են:
LA PERLA
http://www.laperla.com
Պատմություն: 1954 թվականին Ադա Մազոտտին Բոլոնիայում ստեղծեց կորսետների արտադրամաս, որը հետագայում նրա որդին` Ալբերտո Մազոտտին, La Perla Group-ի վերածեց: Ներկայումս այն կորսետներ և լողազգեստներ արտադրող առաջատար ընկերություն  է: Դետալներն ու կարելաձևը կնոջ մարմնի խորը գիտելիքների հետ մեկտեղ հանդիսանում են  La Perla Group-ի   «քրոմոսոմներըե: Հատուկ ուշադրություն է դարձվում իմիջին և կապերին, ինչպես նաև նորարարական և ավանդական ձևերի սինթեզին: Եվ  զարմանալի չէ, որ ընկերության որդեգրած այս ուղին, որն անցնում է զգացմունքայնության, նորաձևության և ավանդույթների միջով, մի շարք բարդ խնդիրներ է առաջադրում, որոնք ընկերությունը հաջողությամբ իրագործում է, ինչպես օրինակ տղամարդկանց աշխարհ ներթափանցելը, La Perla բուրմունքը կամ էլ վերջին Pret-a-Porter հավաքածուն ստեղծելը: La Perla Group-ի  բոլոր հավաքածուները  կարելի  է տեսնել Միլանի 1200 մետրանոց La Perla ցուցասրահում: Ներկայումս La Perla ապրանքանիշը ներկայացված է մասնագիտացված լավագույն խանութներում և հանրախանութներում: Բացի այդ La Perla Group-ը աշխարհի գլխավոր մայրաքաղաքներում ստեղծել է իր բութիկների ցանցը, որոնք կամ ընկերությանն են պատկանում կամ էլ արտոնագրված են: Ընկերության արտադրանքը իրացվում է միջազգային բարձր մակարդակով` Գերմանիայի, Ֆրանսիայի և  ԱՄՆ-ի մասնաճյուղերի ինչպես նաև էքսկլյուզիվ ներմուծողները միջոցով: La Perla Group-ի  կենտրոնական բաժինը զբաղվում է վարչական և ֆինանսական հարցերով, իսկ ապարանքային գոտիների բաժանված մի քանի այլ բաժիններ էլ` արտադրության  և վաճառքի հարցերով:
S.T. Dupont
http://www.st-dupont.com
Պատմություն: Սիմոն Տյուսո-Դյուպոնը Dupont կայսրությունը հիմնադրել է  ընդամենը 25 տարեկան հասակում: Նա ծնվել է Սավոյում` ջրաղացպանների ընտանիքում: Նա ակտիվ և ձեռներեց երիտասարդ էր, ով ուզում էր նվաճել Փարիզը: Իր շուրջը համախմբելով հմուտ վարպետների` նա հիմանդրեց կաշվե իրերի հեղինակավոր արտադրամաս, որը հիմնականում դրամապանակներ և այդ տարիներին շատ հայտնի «մարոկինե տեսակի ձեռքի պայուսակներ էր արտադրում, որոնք կրում էին պատվիրատուի անվան սկզբնատառերը: Սիմոն Տյուսո-Դյուպոնը մեծ ճանաչում էր վայելում Փարիզի բարձր խավի շրջանում: Շուտով նա դարձավ Magasins du Louvre-ի պաշտոնական մատակարարը, որը այդ տարիներին հայտնի էր շքեղ աքսեսուարների վաճառքով: Քսանական թվականների սկզբը Սիմոնի որդիների` Անդրե և Լյուսիեն Դյուպոնների համար ստեղծագործական բուռն ժամանակաշրջան էր: Նրանք ստեղծեցին շքեղ ճամպրուկներ, որոնք ընդամենը մեկ օրինակով էին արտադրվում: Փարիզի Դիո փողոցի իրենց սալոններում Դյուպոն եղբայրներն ընդունում էին միջազգային հասարակության սերուցքի ներկայացուցիչներին: Մշտական հաճախորդների թվում  էին Պատիալայի Մահարաջան, ով իր մոտ հարյուր հարճերի համար ընծաներ էր պատվիրում, Բարոն Մորիս դը Ռոսչայլդը, Քենտի դուքսը, այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Վինդզորի դուքսը Լուսիեն Դյուպոնից խորհուրդ էր հարցնում, իսկ Ալ Կապոնեն իր աջ ձեռքին էր ուղղարկում պատվերը տալու համար: Փարիզում և Նյու Յորքում նրանց հաճախորդն էր Քարտիերը, իսկ Լոնդոնում` Ասպրիզը (խանութների ցանց Վեսթ Էնդում, Լոնդոն), քանի որ Dupont ապրանքանիշի ճամպրուկները իրոք որ յուրահատուկ էին: «Ձգտե'ք գեղեցիկի, ձգտե'ք ճոխությանե, կոչ էր անում Լուսիեն Դյուպոնը: Դա համաշխարհային պատերազմների միջանկյալ ժամանակաշրջանի էյֆորիայի և Արտ Դեկոյի բուռն տարիներն էին: Վերջին ճամպրուկը, որը պատրաստված էր լավանդա-կապույտ կաշվից, 1947 թվականին որպես հարսանեկան նվեր ընծայվեց  Անգլիայի արքայադուստր, հետագայում` Թագուհի Էլիզաբեթին: Որքա՟ն արժեր Dupont ապրանքանիշի ճամպրուկը: Աշխատողների հավաստմամբ  այն մի տան գին արժեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հումքի և հաճախորդների պակաս էր զգացվում:  Այդ ժամանակ Անդրե Դյուպոնը որոշում է շրջանառել Պատիալայի Մահարաջայի ճամպրուկում տեղադրած կրակայրիչը: Այսպիսով, կաշվեգործ Անդրե Դյուպոնը գործի դնելով ոսկերչի իր հմտությունները` 1941 թվականին ստեղծեց գրպանում տեղավորվող և բենզինով աշխատող առաջին կրակայրիչը: 1952 թվականին արդեն արտոնագրված, բարեփոխված և գազով աշխատող կրակայրիչը իսկական հայտնություն էր: Ligne 1 մոդելը, որը բազում փոփոխությունների է ենթարկվել, մինչ օրս էլ համարվում է ամենալավ վաճառվող կրակայրիչը: 1960-ական թվականներին գրպանից սահուն շարժումով հանած կրակայրիչը բարձր դիրքի և ճաշակի գրվականն էր: Այն խորհրդանշական նվեր էր, որն ազդարարում էր մուտքը դեպի հասուն կյանք:   Dupont-ին պարտք մնալը դիտվում էր որպես անպարկեշտություն: Դիսկոտեկների կիսախավարում կրակայրիչը ճանաչելի էր արձակած ձայնով: Այդ մետաղական «ծնգոցըե, յուրօրինակ հնչեղությունը քաջ հայտնի էր էլիտային և արտադրողներին:
Ապրանքանիշը, որի  խորհրդանիշն է կրակայրիչը, իր ուրույն տեղն է զբաղեցնում պաճուճանքի  ֆրանսիական շուկայում:
BELVEST http://www.belvest.com

 

VALENTINO–ն հիմնադրվել է 1965 թվականին, երբ Գարավանին իր հոր և վերջինիս գործընկերների աջակցությամբ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Վիա Կոնդոտտի փողոցում նորաձևության շքեղ տուն բացեց: Գառավանիի գործընկերոջ` Ջանկառլո Ջամետտիի գործարարի հմտությունները նպաստեցին VALENTINO–ի ընդլայմանն ու զարգացմանը: Նախքան Ջամետտիի հայտնվելը, VALENTINO–ն ֆինանսական խնդիրներ ուներ: Գարավանիի հոր գործընկերները գործից դուրս էին եկել, և VALENTINO–ն գրեթե սննկացել էր: VALENTINO–ն ճոխություն էր սիրում և ահռելի գումարներ էր ծախսում շքեղ կտորներ վրա` առանց հաշվի առնելու նորաձևության տան ֆինանսական վիճակը: Շնորհիվ Ջամետտիի` Գարավանին ամբողջովին նվիրվեց ստեղծագործելուն` գործի ֆինանսական մասը թողնելով նրան: Գարավանին և Ջամետտին հետագայում նոր ընկերություն բացեցին: Ջամետտիի հովանու ներքո VALENTINO–ի բիզնեսը լավացավ և միջազգային ասպարեզ դուրս եկավ:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: