Ermenegildo Zegna
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Մաշտոց պող.9 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-530004, +374-10-534000
Ֆաքս: +374-10-534000
Էլ.հասցե:

info@zastores.am
Ապրանքատեսականի: Տղամարդու էլիտար իտալական հագուստ, կոշկեղեն և պարագաներ
Կայքէջ: http://www.zegna.com

Պատմություն: Էրմենեգիլդո Զեյնան իր ընկերությունը հիմնադրել է 1910թ. Տրիվերոյում(Բիլեզե Պրեալպս): Շուտով Զեյնան ձեռք է բերում բարձրորակ բամբակյա հագուստ արտադրողի համբավ և արդեն 1930-ականների վերջին նա 1000 աշխատող ուներ: Առաջին վաճառքը եղավ 1938թ. ԱՄՆ-ում, չնայած արտահանման բարձր գների և պատերազմի պատճառած դժվարությունների: Երբ Էրմենեգիլդոյի որդիները՝ Ալդոն(ծնվել է 1920թ.) և Անջելոն(ծնվել է 1924թ.), 1942թ. միացան ընկերությանը, այն վերանվանվեց Էրմենեգիլդո Զեյնա և որդիներ: 1955թ. ընկերությունն ուներ 1400 աշխատող: Էրմենեգիլդոն մահացավ 1966թ. 74 տարեկանում: Ալդոն ու Անջելոն շարունակեցին գործն ու երկու տարի անց թողարկեցին կոստյումների հավաքածու, որն արտադրվեց Նովարայում գտնվող իրենց ֆաբրիկայում: Ֆաբրիկաներ բացվեցին Իսպանիայում 1973թ. և Հունաստանում 1975թ.: Հունաստանի ֆաբրիկան երկու տարի անց փակվեց, քանի որ այն շահույթ չբերեց: 1977թ. Շվեյցարիայում բացվեց մեկ այլ ֆաբրիկա, որն այսօր ունի 900 աշխատող: Իսկ արդեն 1999թ. Զեյնա ընկերությունն ուներ ութ ֆաբրիկա Իտալիայում, երկուսը՝ Իսպանիայում, երեքը՝ Շվեյցարիայում, մեկը՝ Թուրքիայում: Չնայած կոստյումները հիմնականում ֆաբրիկայում են արտադրվում՝ բարձրակարգ կոստյումներն անհատական պատվերով են կարվում: Առաջին բուտիկը բացվել է 1980թ. Փարիզում, հաջորդը՝ Միլանում 1985թ.: 2007թ. դրանք արդեն 525-ն էին, որոնցից 252-ը ենթակա էին Էրմենեգիլդո Զ եյնա ընկերությանը: Զեյնա գլխավոր բուտիկները տեղակայված են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում և Չինաստանում: Մեծ խանութները գտնվում են Նյու Յորքում, Բեվերլի Հիլզում, Բոստոնում, Լոնդոնում, Միլանում, Փարիզում, Մադրիդում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Պեկինում, Շանհայում և Բանգկոկում: Ալդոն մահացավ 2000թ.: Ընկերության նախագահ դարձավ Անջելոն: Օսկարակիր դերասան Ադրիեն Բրոդին գովազդել է Զեյնա գարուն/ամառ 2003 և աշուն/ձմեռ 2003 հավաքածուները:
Զեյնա բամբակյա կոստյումների արժեքը 2000-4000$ ԱՄՆ, ինչպես ասենք մրցակից Գուչի, Ֆենդի, Պրադա, Վերսաչե և Արմանի կոստյումներինն է: Գինը պայմանավորող մի քանի գործոններ կան: Զեյնայնի ամենանշանավոր հավաքածուն Կուտյուրն է՝ հայտնի Նապոլի Կուտյուր անունով:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: