Fitness Centers

Orange Fitness
Gold’s Gym
Ֆիտնես Կենտրոններ Երևանում
Gold’s Gym
Հասցե: Հայաստան, Երևան, Կոմիտաս 40/1
Հեռախոս: +374-10-322010
Ֆակս:
Էլ-Փոստ: info@goldsgym.am
Կայքթջ: http://goldsgym.am
Ծառայություններ: Ֆիտնես Ակումբ, Լողավազան, Սպա

Մեր Մասին:  Սովետ Միության տարիներին էր, որ Երևանում կառուցվեց ամենից մեծ օլիմպիական լողավազանը: Այն երևանցիների սիրված վայրերից էր, հատկապես ամռան տապին: Դժբախտաբար, Սովետմիության փլուզումից հետո, լողավազանը փակվեց: 2002թ.-ին, որոշ գործարարներ միտք հղացան միավորել և վերակառուցել լողավազանը: Սակայն լողավազանի վերածնման նախագիծը խոշոր ներդրումներ էր ենթադրում, եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ անհրաժեշտություն կար իրականացնել համապատասխան փոփոխություններ, որպեսզի հնարավոր լիներ լողավազանը հարմարեցնել ժամանակակից պահանջներին: Համաշխարհային շուկան ուսումնասիրելուց հետո, որոշեցին պայմանագիր կնքել աշխարհում խոշորագույն ֆիտնես ակումբի ցանցի հետ, որն է` Գոլդ’զ Ջիմը: Այնուհետև, 2004թ.-ին սկիզբ դրվեց շինարարական աշխատանքներին: Ակվատուս ընկերությունը ստանձնեց լողավազանի վերակառուցման և վերազինման առաքելությունը: Արդյունքում նոր շունչ ստացած լողավազանը վերածվեց ժամանակակից հրաշալի Գոլդ’զ Ջիմ ֆիտնես ակումբի: Սա առաջին Գոլդ’զ Ջիմ ֆիտնես ակումբն է Հայաստանում և Կովկասում առհասարակ: 2008թ.-ին Գոլդ’զ Ջիմը հյուրընկալեց իր առաջին անդամներին: մարդիկ, ովքեր գնահատում են առոջ կենսակերպը:

 
Orange Fitness
Հասցե: Հայաստան, Երևան, Ծիծեռնակաբերդ Մայրուղի, 7/1 Շենք
Հեռախոս: +374-10-522020;+374-77-522020
Ֆակս:
Էլ-Փոստ: info@orangefit.am
Կայքէջ: http://orangefit.am
Ծառայություններ: Թենիս Եվ Ֆիտնես Ակումբ, Լողավազան, Սպա, Սրճարան, Հյուրանոց

Մեր մասին: Այստեղ մենք նպատակ ենք ունեցել մեկ հարկի տակ միավորել և կենտրոնացնել տարբեր ոճերն ու տենդենցները: Այցելելով մեր ակումբ` մարդիկ ձեռք են բերում ամենաթանկը` առողջություն, գեղեցկություն, ներքին և արտաքին ներդաշնակություն, նոր միջավայրն օգնում է ձեռք բերել նոր ծանոթներ, հաստատել նոր ծանոթություններ:  Ակումբում տիրող ջերմ և ընկերական մթնոլորտը օգնում են բոլորովին այլ կերպ ընկալել ֆիտնես ասվածը` դառնալով առողջ ապրելակերպի իսկական ջատագով: Այստեղ կարելի է գտնել բացառապես ամեն ինչ ակտիվ հանգստի կազմակերպման և ֆիզիկական կատարելության ձեռք բերման համար: Այս ամենի հիմքում ընկած է յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցումը: Բացի այդ բազմաֆունկցիոնալ խաղահրապարակը, ընդարձակ մարզասրահը` կահավորված ժամանակակից առաջնակարգ մարզասարքավորումներով, 25 մետր երկարություն ունեցող , օզոնային ֆիլտրացումով լողավազանը, բացօթյա լողավազանը, շոգեբաղնիքը, ջակուզին, SPA  կենտրոնը, սրճարանները, մանկական խաղահրապարակը և որ ամենակարևորն է իրենց գործին նվիրված և փորձառու աշխատակազմը ակումբում ստեղծում են բարեհաճ, դուրեկան մթնոլորտ:

 


Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: