Խանութ Սրահներ

Chronograph
L' Orange GOLD
Mercury
PETER BENJAMIN
FRANCK MULLER
SWAROVSKI
DI DONNA
TATTEOSIAN

Թոփ Խանութ Սրահներ

TOP Jewellery Shops in Yerevan
 
FRANCK MULLER
Հասցե: Հայաստան, Երևան, Աբովյան Փ., Շենք 18/Տես Քարտեզի Վրա
Հերաղոս: +374-10-525289, +374-10-525992
Ֆակս +374-10-525992
ԷԼ-Փոստ:
Ապրանքատեսականի: Զարդեր Եվ Ժամացույցներ
Կայքէջ:

http://www.franckmuller.com

Պատմություն

Ֆրանկ Մյուլլերը ծնվել է 1958թ.-ի  հուլիսի 11-ին Շվեյցարիայում: Նա զավակ է  իտալացի մոր ու շվեյցարացի հոր: Ֆրանկ Մյուլլերը սերում է բազմամշակութային միջավայրից:  Շատ վաղ հասակից, նա հետաքրքրություն էր ցուցաբերում բոլոր մեխանիկական սարքավորումների նկատմամբ: Փոքրին Ֆրանկը մշտապես մասնատում էր խաղալիք մեքենաները, որպեսզի կարողանար ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը:  Դեռ պատանի, նա հավաքում էր հնաոճ ստղագիտական սարքավորումներ, որոնք ձեռք էր բերում համապատասխան վաճառակետերից: Մեխանիկա և ժամանակ, հավասարություն , որ ինքնին բացահայտվում է բնականոն ճանապարհով: Նա պատրաստվում էր նվիրաբերել իրեն ժամանակին:

Ժամագործության  Դպրոց

1981-ին Ֆրանկն ընդունվում է Ժնևի հայտնի ժամագործական դպրոցը: Կրթական 4 հիասքանչ տարիներից հետո, նա արժանանում է պատվոգրերի ու մրցանակների: Հավատարիմ իր կացության և մտքի անկախությանը, վերջինս ընտրու մ է դժվարագույն ճանապարհը՝ ստեղծել սեփական արհեստանոցը  որևէ ապրանքանիշի կամ ժամագործների խմբի միանալու փոխարեն: բավականաչափ կարճ ժամանակահատվածում նա ձեռք է բերում բարձր վարկանիշ: Օժտված լինելով բացառիկ տեխնիկական շնորհով՝աշխարհի տարբեր անկյուններից վերանորոգելու և վերականգնելու նպատակով աուկցիոն տներն ու կոլլեկցիոներները Ֆրանկին էին ուղարկում  իրենց թանկարժեք գանձերը:

Ստեղծագործական Սկիզբ

Մի քանի տարի անց այս բնագավառում գործելուց հետո, սեփական անվան ներքո նա ստեղծում է եզակի ժամացույցներ: Ուսանելու տարիներին և որպես ժամագործ կայանալու սկզբնական տարիներին Ֆրանկ Մյուլլերը հետևյալ եզրահանգմանն է գալիս կապված ժամագործական աշխարհի հետ. 19-րդ դարից ի վեր տեխնիկական շատ քիչ զարգացումներ են գրանցվել ձեռքի ժամացույցների ստեղծման ասպարեզում: Նպատակ ունենալով փոխել իրադրությունը՝  նա որոշում է իր ողջ աշխատանքը նվիրաբերել եզակի, բացառիկ ժամացույցների ստեղծմանը, որոնք տեխնիկապես ոչնչով չէին տարբերվի գրպանի ժամացույցների մեխանիզմից:

Առաջին ձեռքի ժամացույցները

1983թ.-ին ,ամիսներ տևած հետազոտություներից և միկրո-մեխանիկական փորձարկումներից հետո, Ֆրանկ Մյուլլերը հպարտորեն ներկայացրեց իր առաջին ձեռքի ժամացույցը: Դրանք իրենցից ներկայացնում են խճճված, բարդ մեխանիզմ, որ ամբողջությամբ ստեղծվել է հենց Ֆրանկի  կողմից:

Ժամագործ Տաղանդը

1992թ.-ին  մարդը, որ ստացել էր "ժամագործ տաղանդ" անվանումը, արժանացավ այն մենաշնորհին, որ իր ժամացույցի մոդելներից մեկը ճանաչվեց որպես աշխարհի բարդագույն մեխանիզմ ունեցող ժամացույցը: Այս եզակի ժամացույցը հավերժ կմնա ժամագործության պատմության մեջ, քանզի դռանից առաջ երբևէ չէր ստեղծվել նման բարդ մեխանիզմ ունեցող ժամացույց: Մեծ և փոքր զանգ  արձակելու մեխանիզմով, ժամերի ընթացքում րոպեն արձանագրելու հնարավորությամբ, քառորդները և րոպեները ֆիքսելու հնարավորությամբ, մշտական ծրագրային տարեկան օրացույցով, շաբաթվա օրի, ամսվա արձանագրումով, նահանջ տարվա ցիկլով, 24 ժամ լուսնի փուլային ցուցիչով, մեխանիզմի ներքին ջերմաստիճանի ցուցիչով:

Ֆրանկ Մյուլլեր Ժնև

1992 թ.-ը շրջադարձային էր տաղանդավոր ձեռնարկատիրոջ կյանքում: Հենց այդ տարի էր, որ նա հիմնեց սեփական ընկերությունը: Հիմնվելով Գենտհոդ կոչվող գյուղում, որ գտնվում է Ժնևի հարևանությամբ, ներշնչանքի աղբյուր էր ստեղծագործողի համար՝ շնորհիվ հիասքանչ բնության և տրամադրող միջավայրի: Ծայրահեղ հանգստությունն ու հանդարտությունը արտացոլվում են հեղինակի ստեղծագործությունների մեջ՝ ստեղծելով մտքի և նյութի ներդաշնակություն:

Կարևոր Քայլ

1995թ.-ը Ֆրանկ Յուլլերի աշխատանքային պատմության մեջ նշանավորվում է որպես  կարևոր, նշանակալի քայլի տարի, երբ  գենտհոդում բացվեց նոր ինստիտուցիոնալ, արտադրակետ , հենց այն նույն գլուղում, որտեղ 1983-ին նա սկսել էր իր առաջին քայլերը:

Ամենից Մոլեգին Երազանքը

1998-ին Ֆրանկ Մյուլլերը ևս մեկ անգամ գերազանցում է հավաքածուատերերի ամենից մոլեգին երազանքը: 1992 և 1995թթ.-ի Աշխարհի Առաջինները ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց ժամանակացույց, որն ուներ 60 րոպեների համար առանձին սլաքներ և խփելու մեխանիզմի ու շարժման ուժային պահպանման ինդիկատոր: Այս բացառիկ նմուշն անմիջապես ճանաչվեց որպես աշխարհի բարդագույն մեխանիզմ ունեցող ձեռքի ժամացույցը: Ժամացույցների աշխարհը մի զարմանահրաշ կոնցեպտ է, որը թույլ է տալիս, որ թույլ է տալիս կենտրոնանալ միևնույն ստեղծագործության վրա տարբեր տեսանկյուններից, այն է՝ կոնցեպտ, դիզայն, ոճ, պրոտոտիպ:

 

Առաջին Համաշխարհային Ցուցահանդեսը

Թերևս 1998թ.-ը ևս առանցքային տարի էր, քանի որ հենց այդ տարի էր, որ կազմակերպվեց ժամացույցների նորաձևության Համաշխարհային ցուցահանդեսը:  Այս ցուցահանդեսը նվիրված էր ժամագործության ասպարեզի լավագույններին: Այս ցուցահանդեսը մեծ հաջողություն էր գրանցել դեռևս դեբյուտային մեկնարկի ժամանակ, երբ այցելուների թիվը հասնում էր 2800-ի:

Առաջին Քարերը

1999թ.-ին  արդեն գցվել էին Ֆրանկ Մյուլլեր  Ժամացույցների Աշխարհի երկու նոր շինությունների առաջին քարերը:  Կառույցների շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2001-ի սկզբներին: 1999թ.-ը շարունակությունն էր նախորդ հաջողությունների: Ապրանքանիշի  մենաշնորհներից էր  անկախությունը: Ստեղծագործական, ռազմավարական և նորարարական անկախություն: Այս ամենի արդյունքում ստեղծվում է գլուխգործոցը, որ համապատասխանում է եզակիության չափանիշին: 1999թ.-ի ապրիլ 21-ից 28-ի ժամանակահատվածում ժամացույցների համաշխարհային ցուցահանդեսը անց կացվեց Գենտհոդում, ուր այցելել էր ավելի քան 3500 մարդ: 200թ.-ին  թեպետ այն երկու նոր կառույցների շինարարությունը դեռևս ամբողջապես ավարտված չէր, սակայն արդեն իսկ նախաձեռնվել էր ևս երկու շինությունների կառուցման նախագծերը, որպեսզի դրանով հնարավոր դառնար հետամուտ լինել  ապրանքանիշի զարգացմանն ու հաջողություններին:

Գրասենյակի Պաշտոնական Բացումը

2001թ.-ը նշանավորվեց որպես Ֆրանկ Մյուլլեր Ժամացույցների Աշխարհի պաշտոնական բացման տարի:  Այս կոնցեպտը միավորում է ժամացույցի արտադրության բոլոր քայլերը, այն է՝ դիզայն, ինժեներիա, հետազոտում և աճ, նախատիպեր, ուղղություններ, ժամացույցների կազմավորում, շտամպում և այլն: Գտնվելով հիասքանչ, մասնավոր պուրակում՝ Գենտհոդ գյուղում, որ զբաղեցնում է մոտ 38.000 մ² , առանձնանում է անմոռանալի և գրավիչ տեսարանով:  Արտադրամասը բաց է այցելուների առաջ: Վերջիններս իրենց իսկ աչքերով կարող են հետևել ժամացույցների ստեղծման ընթացքին: Այդ բնագավառում նման երևույթն առաջին անգամ էր: Նախկինում երբևէ հնարավորություն չէր ընձեռվել տեսնել այդ եզակի արվեստի ստեղծարարական մանրամասները:

Հասարակայնության համար բացումը

2001թ.-ի մարտի 31-ին, Ժնևի պաշտոնական այրերի և ներկայացուցիչների, ամբողջ աշխարհից նշանավոր մարդկանց , շվեյցարիայի և միջազգային լրատվամիջոցների, մեծաքանակ հաճախորդների և ընկերների ներկայությամբ, Ֆրանկ Մյուլլեր Ժամացույցների Աշխարհը հայտարարվեց պաշտոնապես բացված: Երեկոն իր ներկայությամբ զարդարում էր Շառլ Ազնավուրը:

Ակնեղենի Առաջին Հավաքածուները

2001 թ.-ին էր, որ ստեղծվեց Ֆրանկ Մյուլլեր ակնեղենի առաջին հավաքածուն: Սա մի նախագիծ էր, որ տարիներ շարունակ Մյուլլերը փայփայել էր իր հոգում: Երկար ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո, Ֆրանկ Մյուլլերը ներկայացրեց ակնեղենի երկու հավաքածու, որոնք բոլոր առումներով համապատասխանում էին Մյուլլերին  բնորոշ բարձր չափանիշներին, այն է՝ որակ, եզակիություն և առանձնահատուկ ոճ:

Երկու Նոր Ապրանքանիշեր

2001թ.-ին, ցուցահանդեսի ժամանակ ներկայացվում են երկու նոր ապրանքանիշեր, որոնք որակական իմաստով լրացնում էին արդեն իսկ ստեղծված ժամացույցների գիծը:

PIERRE KUNZ-ը մի ապրանքանիշ է, որ առաջ է քաշվել ժամագործի կողմից, ով մի քանի տարի շարունակ բարդագույն նմուշներ էր ստեղծում Ֆրանկ Մյուլլերի համար, որին ընկերության հիմնադիրն  ազատություն էր շնորհել իրացնել ժամացույցներն իր իսկ անվան տակ:

ECW-ն սպորտային, ժամանակակից մի բարձրորակ ապրանքնիշ է, որ առանձնանում է ժամացույցների նորարարական ոճային լուծումներով:

 

2002թ.-ը առանձնակի կարևոր տարի էր թե Ֆրանկ Մյուլլերի և թե Ժնևի համար: Այդ տարի լրանում էր Ֆրանկ Մյուլլերի  հոբելյանական 10 տարին: Ակնհայտ է, որ ողջ աշխարհում այդ նծանակալի օրը հավերժացնելու համար տեղի էին ունենում տարատեսակ իրադարձություններ: Ապրիլին անցկացվեց Ֆրանկ Մյուլլեր Ժամացույցների Աշխարհի հինգերորդ ցուցահանդեսը: Յուրահատուկ ընթրիք մատուցվեց հաճախորդներին, տեղական իշխանական այրերին: Փոլ Անկան ևս երեկոյի հյուրերի շարքում էր և նա ևս համամիտ էր այն մտքին, որ դա երբևէ կազմակերպված լավագույն միջոցառումն էր: Տարիլիցին Ֆրանկ Մյուլլերը դարձյալ զարմացնում է ներկաներին՝ ներկայացնելով ժամացույցի իր նոր գլուխգործոցը: Եվս մեկ անգամ արժանանալով բոլոր ժամանակների “Բարդագույն Մեխանիզմի” հեղինակի կոչման:

Առաջին Մրցանակը Շնորհված է

2002թ.-ի հոկտեմբերին Ֆրանկ Մյուլլերին շնորհվում է առաջին մրցանակ:  Այդ բացառիկ մրցանակը հաստատում է ժամագործի բացառիկ տաղանդը:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: