GANT
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Նալբանդյան փող, 13 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-99-587477
Ֆաքս:
Էլ. հասցե` gant.armenia@yahoo.com
Ապրանքատեսականի: Կանաց, տղամարդկանց հագուստ և պարագաներ
Կայքէջ: http://www.gant.com

Պատմություն: Այս ամենը սկիզբ առավ ասես մի անուրջ. ստեղծել կատարյալ  «Օքսֆորդյան Հագուստե՝ օձիքամասում կոճկվող վերնաշապիկ: Սա նպաստեց  նորաձևության պատմության մեջ ԳԱՆՏԻՆ  տեղ հատկացնելուն: Ծագումով ուկրաինիացի Բերնարդ Գանտը  1914 թ.-ին տեղափոխվում է Նյու Յորք՝ «Ամերիկյան երազանքինե հասնելու մեծագույն ձգտումով: Հագուստի և նորաձևութըան ասպարեզում նա իր աշխատանքը համեստորեն սկսեց: Սկզբնական շրջանում նա միայն որպես դերձակ էր աշխատում, որտեղ նրա հիմնական ածխատանքը վերնաշապիկներ կարելն էր: Այստեղ էր, որ նա հանդիպեց իր կնոջը, ով այդ նույն ընկերությունում էր աշխատում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի առաջին շրջանից հետո Բերնարդ Գանտը կնոջ և ևս մի գործընկերոջ համագործակցությամբ սկսեցին ստեղծել իրենց իսկ վերնաշապիկները՝ շեշտը դնելով որակի և դետալների վրա: Նրանք իրենց ապրանքները մատակարարում են գլխավոր մանրածախ առևտրականներին, այդ թվում՝  Բրուքս եղբայրներին: Սակայն 1927 թ.-ին  որոշում են ընկերությւնը տեղափոխել Նյու Հավըն՝ Քոննեքթիքաթ: ԳԱՆՏ-ի առանձնահատկությունը “Գ” տառն է, որը սովորաբար ասեղնագործված էր լինում ԳԱՆՏ-ի որակյալ վերնաշապիկներին: Բազմաթիվ գնորդների շնորհիվ կարճ անց այդ “Գ”-ն անհավանական ճանաչում է ձեռք բերում ամերիկացիների շրջանում:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի երկրորդ շրջանից հետո ԳԱՆՏ-ի վերնաշապիկների ահռելի պահանջարկը շարունակվում է: Մարդիկ հոգնել էին պատերազմի կոշտ համազգեստներ կրելուց և սիրով կփոխարինեին դրանք ավելիհանգիստ, բայցև որակյալ հագուստով: Սա նպաստեց Բերնարդ Գանտի  որդիներին՝  Էլիոթին և Մարթիին համաձայնության գալ: Միայն այստեղ էր, որ իրենց սեփական գաղափարը ծնվեց: Ուստի 1949 թ.-ին որոշեցին հանրահայտ “Գ” ապրանքանիշը իրենց սեփական ապրանքանիշ ԳԱՆՏ-ով փոխարինել: Անցյալում շվեդական Մանդի ապրանքանիշը իր արտադրատեսակները վաճառում էր մի քանի մանրածախ բիզնեսների շրջանում, սակայն այժմ հրապարակավ հայտնի դարձավ , որ “Գ”-ն ունի իր սեփական ապրանքանիշը, այն է՝ ԳԱՆՏ-ը: Առաջին վերնաշապիկները ամերիկացիների շրջանում ահռելի հաջողություն ունեցան: Ապրանքանիշը  սկզզբնական շրջանում սպորտային էր, սակայն մնում էր որակյալ ու նորաոճ: 1951 թ.-ին, երբ Ամերիկայում հեռուստատեսությունը մեծ նվաճում ունեցավ , նորաձևությյան տենդենցը աննախադեպ արագությամբ սփռվեց: Սպորտի՝ հատկապես ամերիկյան ֆուտբոլի, թենիսի և բասկեթբոլի հանդեպ հետաքրքրասիրությունը նույնպես կտրուկ աճեց: Սրան ԳԱՆՏ-ը դրական արձագանք տվեց, քանի որ նրա արտադրատեսակները ինքնին մարզական են: Այնուամենայնիվ, այս հաջողության  և ոճի հետագա զարգացման համար ԳԱՆՏ- ը պարտական է Արևելյան Ափին: Օձիքամասում կոճկվող վերնաշապիկներն  ու «Ռագըրե հավաքածուն, որ լի էր  անգլիական ներշնչումով Ամերիկայում այդ ժամանակ մեծ ճանաչում գտավ: Նույնիսկ այսօր ԳԱՆՏ-ը համարվում է ամերիկյան զգեստապահարանի մշտական բաղադրիչ: 1960 թ.-ին  Ջոն Ֆ. Քենեդին ընտրվում է Ամերիկայի երբեմնի ամենաերիտասարդ նախագահ: Նա ծնվել և մեծացել է Բոստոնում, կրթություն  ստացել Հարավային Ամերիկայում և սքանչելի արձակուրդ անցկացրել Քեյփ Քոդում: Նա ԳԱՆՏ արևելյան ծովափնյա ոճի կատարյալ օրինակ էր, և Ամերիկայի մեծ մասը հեշտությամբ էր ճանաչում: Այս ընթացքում ԳԱՆՏ-ը վաճառքի հավնեց Ամերիկայի մեծ մասում:
1967 թ.-ին ԳԱՆՏ ընտանիքը ընկերությունը վաճառեց մի քանի ամերիկյան մեծ ընկերություններին, որոնք ԳԱՆՏ-ի սեփականատեր եղան մինչև 1999թ.-ը: Սակայն երեքն էին՝ շվեդացիներ Քլաս Քոլլը, Լեննարտ Բջորքը և Ստաֆան Ուիթմարկը, ովքեր 1980 թ.- ին վերաբացեցին ԳԱՆՏ-ը և այն գլոբալ ապրելակերպի ապրանքանիշի վերածեցին, ինչն այսօր է: 20 տարի անց իրենց միջազգային ԳԱՆՏ հավաքածուի շնորհիվ շվեդացիները հանմաշխարհային ճանաչում վայելեց: Այն, ինչ սկզբում համարվում էր տղամարդկանց նորաձևության հասարակ ապրանքանիշ, տարիների ընթացքում զարգացավ՝ վերածվելով ամբողջ ընտանիքի համար ծառայող գլոբալ  ապրելակերպի ապրանքանիշ: Թե ինչու ԳԱՆՏ-ը վերակենդանացավ, պատճառներից մեկն այն է, որ ապրանաքանիշը հավելեց եվրոպական նրբագեղություն:  Արդյունքում, Միացյալ Նահանգների արևելյան ծովափն ու Եվրոպան գրագետ կերպով միաձուլվեցին, որն էլ ևս մեկ տարբերություն է ԳԱՆՏ-ի և այլ մոդելավորողների ապրանքանիշների միջև: Շվեդական եռյակը գնեց ԳԱՆՏ-ը. 1990 թ.-ին  սեփականատերեր դարձած ամերիկացիներից: 2008 թ.-ին ընկերությունն անմիջապես վաճառվեց շվեդական մանրածախ բիզնեսին՝ Մաուս Ֆրերեսին: Ջենս Շերմերը 1984թ.-ին Դանիայում ձեռք բերեց ԳԱՆՏ-ը և անցած 25 տարիների ընթացքում կառուցեց դանիական շուկան: 2002 թ.- ին Ջենս Շիրմերը բիզնեսի 50%- ը վաճառեց Մայքլ Բիրկին: Միասին նրանք հետագայում հիմնվեցին “ամերիկյան երազանքի” վրա:
Ներկայումս կա ԳԱՆՏ-ի 8 խանութ և մոտավորապես 180 մեծ բազմազգ բաժանորդներ: Նմանապես կան կոշիկի օծանելիքի, ժամացույցների և ակնոցների մեծաթիվ առևտրականներ:

ԳԱՆՏԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

1914 թ.-Բերնարդ Գանտը ժամանում է Ամերիկա
1927 թ. -Բերնարդ Գանտը Նյու Յորքից տեղափոխվում է Նյու Հավըն՝ Քոննեքթիքաթ, որտեղ սկսում է վերնաշապիկներ առտադրել
1973թ - Ստեղծվում է ԳԱՆՏ ՌԱԳԳԵՐ- ը
1980 թ.-Շվեդական եռյակը Շվեդիայում արտոնություն է ձեռք բերում և հնարավոր է դառնում առանձին հավաքածուների ստեղծումը
1985 թ. -Շվեդական եռյակը արտոնություն է ստանում ամբողջ Եվրոպայով մեկ
1989 թ. -ԳԱՆՏ-ի առաջին համաշխարհային բիզնեսը սկիզբ է առնում Ստոկհոլմում՝ Շվեդիայում
1996 թ.-Տեղի է ունենում ԳԱՆՏ-ի առաջին կոշկեղենի ստեղծումը
1997թ.-Կստեղծվի Boys Gant & Gant առաջին օծանելիքը: Նյու Յորքում 5-րդ պողոտայում Flagship խանութի բացումը
1999թ.-ԳԱՆՏԻ հավաքածուներ ստեղծող շվեդական եռյակը արտոնություն է ստանում ակնոցի արտադրանքի համար
2001թ.-ԳԱՆՏ-ի ժամացույցները սկսվում են արտադրվել արտոնագրված համաձայնությամբ
2002 թ. -Ստեղծվում է Home Gant & Gant baby
2004 թ. -Ստեղծվում է Gant Woman
2006թ. -ԳԱՆՏ-ը սկսում է համագործակցական քարոզարշավ Ֆ. Քեննեդու հետ
2006թ. - Ստեղծվում է  Gant Girls
2008 թ. -Շվեդական մանրածախ բիզնեսը Մաուս Ֆրերեսի գլխավորությամբ գնում է ԳԱՆՏ-ը

Այն ամենը, ինչ ԳԱՆՏՆ անում է, հիմնված է և առաջացել է առաջին անգամ արտադրված վերնաշապիկներից: Սա է ԳԱՆՏԻ գոյության ամբողջ հիմքը: ԳԱՆՏՆ իր արտադրանքով մեծ հաջողություն է ունեցել, որը միշտ նորանոր ու ստեղծագործ է եղել: ԳԱՆՏՆ օրինակ ստեղծեց: Փողկապը ճիշտ տեղում պահելու սեղծված երրորդ կոճակն ու կոճկվող օղակը, որը կախվում է վերնաապիկի հետևամասում, նույնպես ԳԱՆՏԻ նորամուծություններն էին, ԳԱՆՏԸ  նաև առաջինն էր, որ Ամերիկա ներմուծեց անգլիական օձիքամասում կոճկվող վերնաշապիկը: Սա հատկապես ԳԱՆՏԻՆ անմահացրեց նորաձևության պատմության մեջ: ԳԱՆՏԻ աշխարհը մի աշխարհ է, որտեղ բնակվում են անհանգիստ անհատականություններ: Ակտիվ անհատականություններ, ովքեր միջավայրը պահպանելու և պաշտպանելու բուռն տենչով են օժտված: ԳԱՆՏԸ գիտի, որ մեկ ժպիտը հազարավոր բառերից ավելին է ասում: ԳԱՆՏԻ գույնը կապույտն է: Հենց այն պատճառով, որ ազատություն, ծով, երկինք է խորհրդանշում: Կապույտը երազանքի, մաքրության և հավատի գույնն է:
ԳԱՆՏԸ կապույտ է:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: