EMPORIO ARMANI
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Հյուսիսային պողոտա- Աբովյան փողոց խաչմերուկ / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-529908, +374-91-014300
Ֆաքս:
Էլ.հասցե: info@zastores.am
Ապրանքատեսականի: Կանանց և տղամարդկանց հագուստ և աքսեսուարներ:
Կայքէջ: http://www.emporioarmani.com

Պատմություն: Ջիորջիո Արմանին և Սերջիո Գալեոտին հիմնել են ընկերությունը Միլանում, 1975 թվականին 10.000 դոլար կապիտալով: Այսօր Արմանին ամբողջ աշխարհում ունի մոտ 4700 աշխատող և 13 գործարան: Այն ունի 300 խանութներ աշխարհի 36 երկրներում: Վերջերս ընկերությունը սկսել է զբաղվել բարձր մոդայով` իր Արմանի Պրիվ հավաքածուն ցուցադրելով Փարիզում Բարձր Մոդայի շաբաթվա ընթացքում: Ի տարբերություն նորաձևության  ինդուստրիայի մեծ մասի,  որը գտնվում է LVMH-ի նման  հսկայածավալ բազմազգ ընկերության ձեռքին և մեծապես կախված է լիցենզավորումից,  Արմանին մասնավոր ընկերություն է և տնօրինվում է Ջիորջիո Արմանիի կողմից, իսկ արտադրանքի մեծ մասը արտադրվում է ընկերության սահմաններում:
Հագուստի գծերը:  Էմպորիո Արմանի ավելի շատ երիտասարդական ոգով ներշնչված հավաքածու է, որը արտադրվում է երիտասարդների համար: Հավաքածուն կարելի է ձեռք բերել ամերիկյան 3 բուտիկներում և աշխարհում գործող շուրջ 140 բուտիկներում` այն դարձնելով Արմանիի ամենատարածված բրենդը: Այս բրենդի մեջ են մտնում հետևյալ ապրանքները` պատրաստի հագուստ, արևային ակնոցներ, օծանելիք, աքսեսուարներ և ժամացույցներ: Այս հավաքածուն համարվում է <սահմանային>, քանի որ այն նախատեսված է ավելի բարձր խավերի համար, քան Արմանի Իքսչեյնջը կամ Արմանի Ջինսը,  բայց ավելի մատչելի է, քան բացառիկ Արմանի Կոլեզիոնին(¦սև պիտակ§) հավաքածուները:  Էմպորիո Արմանի հավաքածուն վաճառվում է առանձին գործող Էմպորիո Արմանի հագուստի խանութներում, թանկարժեք խանութ-սրահներում, ինչպես նաև Արմանիի ինտերնետային խանութների միջոցով:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: