Խանութ Սրահներ

Chronograph
L' Orange GOLD
Mercury
PETER BENJAMIN
FRANCK MULLER
SWAROVSKI
DI DONNA
TATTEOSIAN

Թոփ Խանութ Սրահներ

TOP Jewellery Shops in Yerevan
 
L' Orange GOLD
Հասցե: Հայաստան, Երևան, Աբովյան փող.11-54 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: shop: +374-10-525711
Ֆակս:
Էլ. Հասցե: gold@lorange.am
Ապրանքատեսականի: Կանացի և տղամարդու ակնեղենի խանութ
Կայք:

http://www.lorange.am

Մեր Մասին: Գտնվելով Երևան քաղաքի կենտրոնում`պատմական և ժամանակակից փողոցներից մեկում, Լորանժ Գոլդը ներկայանում է որպես ջերմ ու գրավիչ մի բուտիկ, ուր անգամ դրսի կողմից զգալի է շքեղության շունչը:  Խանութը բացվել է Օգոստոս 2008-ին: Խանութ հիմնելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ սրճարանների ակնեղենի ու աքսեսուարների ստենդերը դարձան հանրահայտ` այսպիսով հիմք հանդիսանալով, որպեսզի սրճարանների ցանցի տնօրինությունը ստեղծի մի առանձին ակնեղենի խանութ: Բուտիկն առանձնանում է իր յուրօրինակ դիզայնով ու ոճով: Խանութում ներկայացված են ակնեղենի այնպիսի աշխարհահռչակ բրենդեր, ինչպիսիք են Լյուկա Կարատին, Անտոնինին, Գեբրյոդեր Շաֆրատը, Ջիորջիո Վիսկոնտին: Բոլոր նրանց համար, ովքեր ներկայացվածից դժվարանում են ընտրել այն, ինչ ցանկանում են, խանութում կան կատալոգներ, որտեղից հնարավոր է ընտրել ցանկացած նմուշ, պատվիրել և ստանալ կարճ ժամանակում, ինչպես օրինակ անմոռանալի տարելիցին կամ ձեր սիրելի աղջնակի տասնվեցամյա հոբելյանին:
TRADE NAMES & PARTNERS:
HUBLOT
http://www.hublot.com
Պատմություն: 1980թ.-ին Կարլո Կրոկկոն ստեղծեց Հաբլոթ ժամացույց` կազմված ոսկյա կաղապարից և բնական կաուչուկի կաշեգոտուց: Առաջին անգամ ժամագործության պատմության մեջ, թանկարժեք նյութը` ոսկին, համատեղվում է կաուչուկի հետ: Իլյումինատորի ձև ունեցող ժամացույցի կաղապարը` միակցված փայլեցված ոսկով, մինիմալիստական սև մեխանիզմով և սև բնական կաուչուկից կաշեգոտով բնորոշում ու տարբերակում են Հաբլոտի ժամացույցները: Հաբլոտն անմիջապես գրավում է արքայական ընտանիքի ուշադրությունը, որին հաջորդում է մեծաթիվ աշխարհահռչակ անհատների հետաքրքրությունը: կարլո Կրոկկոն մեծ ռիսկի էր դիմել այդպիսի նախաձեռնությամբ, սակայն ընդամենը մի քանի տարի անց Հաբլոտի ժամացույցները միացան առաջատար ժամագործական բրենդերի էլիտային: Նորընտիր տնօրենի ղեկավարությամբ Հաբոլտը վերաամրագրեց իր հիմնարար սկզբունքները: Ժան Կլոդ Բիվերը վերստեղծեց «Տարատեսակ նյութերի միաձուլման արվեստի» կոնցեպտը, սա նշանակում է, որ անսովոր նյութերի միաձուլումը, ինչպիսիք են` ոսկին ու կերամիկան, կարմիր ոսկին ու տանտալը, և անգամ մագնեզիումն ու տիտանը: Սա նաև վերաբերում էր շվեյցարական ժամագործության սովորույթների և 21-րդ դարի ժամագործության արվեստի համատեղությանը: Կես տարի անց, Ժան Քլոդ Բիվերը հանդիպեց նոր հավաքածու ստեղծելու մարտահրավերի: Բիգ Բենգ քրոնոգրաֆն արդեն հայտնի էր և արժանացած մի քանի միջազգային մրցանակների:  
BLANCPAIN http://www.blancpain.com
Պատմություն: Մեխանիկական ժամացույցը ստեղծվել է ավանդական ժամագործական արվեստի ոգով ներշնչված: Այն պարզապես բաղադրիչների և    մեխանիզմների համակցում չէ, իր կառուցվածքով այն ժամագործների մեկ կամ մի քանի սերունդների վկայությունն է: Մեխանիկական ժամացույցը մարդկային երազանքների և ջանքերի նշանն է: Այն նաև մարդու արտասովոր ստեղծագործ մտքի հաստատուն վկայությունն է: Այս վկայությունը փոխանցվել է սերնդե սերունդ, հաճախ հորից որդի: Ի տարբերություն կվարցի ժամացույցների, մեխանիկական ժամացույցներն ունեն  հոգի: Խոստումնալից ժամագործական առևտրի մեջ մտնելու նախնական մտահղացումը Ժեհան-Ժակ Բլանփենինն է: Հավանաբար, նա մնացյալներից առավել լավ էր գիտակցում ու պատկերացնում այդ նոր գործողության առաջարկած առավելությունները: Կասկածներ կան, որ դեռևս 1735-ին Վիլերե գյուղի նրա տան առաջին հարկը, որը մինչ օրս էլ կա, ծառայել է որպես ժամագործական արտադրամաս: Կվարցի ժամացույցների ստեղծման հետ կապված բազմաթիվ մասնագետներ կանխորոշում էին մեխանիկական ժամացույցների վերացումը: Ավանդական ժամագործական արվեստը և նոու հաուն արագորեն նահանջում ու տեղի էին տալիս, ինչպես որ Օմեգան էր գրավել Վիլըրեյի Բլանփեն արտադրամասերը, երկու հոգի որոշեցին տեղակայել Բլանփենը այնտեղ, ուր արհեստների ավանդույթը շարունակում էր  վերելք ապրել: Վերջնականապես հաստատվելով արևմտյան Շվեյցարիայի Ժուրա լեռան երկայնքով, որ 1700-ականներից սկսած համարվում էր ժամագործության կենտրոն և այսօր էլ համարվում է  մեխանիկական ժամացույցների սխեմաների 90%-ից ավելիի ծննդավայրը: Քանի որ Բլանփենը վերաբերում է մշակույթի սիրահարներին, Բլանփենը առնչվում է հասարակության զգայական  հատվածին: Այդ հատվածի մարդիկ ճանաչում են միմյանց Բլանփեն ժամացույցների միջոցով, որը համարվում է
նշան, լեզու կամ մարդասիրության ու պարզության գործողություն:
LucaCarati http://www.lucacarati.it
Պատմություն: Լյուկա Կարատին հիմնադրվել է 1989թ.-ին Վալենքսում, որը համարվում է Իտալիայի ակնեղենի մայրաքաղաքը: Այն ծնունդ է առել երիտասարդ ու դինամիկ առևտրային ղեկավարների և ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող վարպետների միության արդյունքում: Հանդիպում են ներկան ու ապագան և Լյուկա Կարատիի ակնեղենի ստեղծագործություններում հասնում իրենց բարձրագույն վարպետական արտահայտչականությանը: Լյուկա Կարատին բարձրացնում է ակնեղենի նմուշների էլեգանտությունը` վզնոցներ, ականջօղեր, շղթաներ, տարատեսակ մատանիներ, որոնք ստիպում են սիրահարվել իրենց: 
GIORGIO VISCONTI http://www.giorgiovisconti.it
Պատմություն: Ջիորջիո Վիսկոնտիի նոր հավաքածուն բացառապես դասական արժեք է` մշակութային ներհատուկ բնորոշումներով: Հավաքածուի մասին շատերն են երազել, այն էկլեկտիկայի բարձրագույն ներկայացում է: Չափազանցություն չէ Ջիորջիո Վիսկոնտիի ակնեղենի նմուշները համարել գլուխգործոց: Նմանօրինակ նյութերը` ադամանդն ու թանկարժեք քարերը, առաջարկում են ստեղծարարություն, որ հիշեցնում են արվեստի այնպիսի շարժումներ, ինչպիսին  Art Nuveau Նոր Արվեստ ազատությունն է: Այստեղ չկա պլագիատ, արտատպում, այլ ընդհակառակը, վերագնահատում, որ յուրաքանչյուր նմուշ դարձնում է եզակի: Սա է այն ճանապարհը, որով ստեղծվում են Ջիորջիո Վիսկոնտիի ակնեղենը:   

ANTONINI http://www.antonini.it
Պատմություն: Հիմնադրվելով 1919թ.-ին Միլանում` կարճ ժամանակում Անտոնինին դառնում է իտալական արիստոկրատիայի հիմքը: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, ապրանքանիշը դառնում է անժամանակ էլեգանտության ներկայացնողը ողջ աշխարհում: Իտալական շուկայի միջոցով ճանապարհ է բացվում դեպի Միացյալ Նահանգներ և Ճապոնիա և Անտոնինի անունը դառնում է “Made in Italy” պիտակի հաջողության գրավականը: 1996-ին Անտոնինին շահում է «Դիամոնդ Միջազգային Մրցանակը»: Ներկայումս Անտոնինի կարելի է գտնել աշխարհի լավագույն ակնեղենի խանութներում:
Gebrüder Schaffrath http://www.gebrueder-schaffrath.de
Պատմություն: 1923թ.-ի հունվարի 15-ին Ադամ և Ալուա Շաֆրաթ եղբայրները հիմք դրեցին Գեբրյոդեր Շաֆրաթ ընկերության ստեղծմանը և սկսեցին աշխատել ադամանդ կտրող ընդամենը վեց գործիքով: Այդ տարիներին ընկերությունը ադամանդ կտրողի անուն էր վայելում: 1936թ.-ին Գեբրյոդեր Շաֆրաթը տեղական շուկայում և արտասահմանում ուներ գնորդներ, որոնց օգնությամբ ընկերությանը հաջողվեց հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Աշխատողների քանակը մեծացավ`հասնելով վաթսունի: 1941-1945թթ.-ին` Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին բիզնեսը փակվեց, քանզի կտրող արտադրամասը ռմբակոծվել էր: 1946-ին Գերմանիան ավերված էր: Շատերի նման, Գեբրյոդեր Շաֆրաթն էլ վերսկսում է վերակառուցման գործընթացը: Ընկերությունը բարի համբավ էր ձեռք բերել տեղական շուկայում և արտերկրում: 1959-ին բիզնեսը սկսում է վերականգնվել: Եվ շնորհիվ բարձր պահանջարկի, այդ ժամանակ Գեբրյոդեր Շաֆրաթի համար Հանաուից մինչև Իդար-Օբերստեյնի արտադրամասերում աշխատում էին մինչև 400 ադամանդ կտրողներ: Որպես Գերմանիայի վեց ընտրյալ ընկերություններից մեկը, Գեբրյոդեր Շաֆրաթին թույլ է տրվում առաջին անգամ գնել հումքն անմիջապես ադամանդի մոնոպոլիստ Դե Բիերսից: 1969-ին նոր սերունդը իր առաջ նոր նպատակներ է դնում: Գեբրյոդեր Շաֆրաթը առաջին անգամ մոդելավորում և արտադրում է ակնեղենի իր հավաքածուն: 1987թ.-ին մշակվում է հեռահար ներդրումային ռազմավարություն: Ներկայումս ըկերությունը ունի երկու հիմնական ուղղություն` ադամանդի կտրում և ակնեղենի արտադրություն: 1998-ին Գեբրյոդեր Շաֆրաթը դառնում է չորրորդ սերնդի սեփականություն: 2002թ.-ին Գեբրյոդեր Շաֆրաթը ապշեցնում է Լիբերտե Փրինսիփլ և նոր Արկանա հավաքածուներով: Լիբերտե ակնեղենի նմուշները ներկայացված են վաճառքի աշխարհի 16 երկրներում: Այսպիսով ծնվում է Լյումինա հավաքածուն: 2005-ին Գեբրյոդեր Շաֆրաթը ստեղծում է Վենդետտա հավաքածուն, որը ներշնչված է Ռոմեոի և Ջուլիետի սիրո պատմությունից:    

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: