LaGalleria
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ, ք.Երևան, Հյուսիսային պող. 3(խանութ), Պարոնյան 8/4 (գրասենյակ) / Տես Քարտեզի վրա
Հեռախոս: +374-10-546528(խանութ), +374-10-501105
Ֆաքս: +374-10-546528
Էլ.հասցե: info@lagalleria.am
Ապրանքատեսականի: Կանաց, տղամարդկանց հագուստի և պարագաներ:
Կայքէջ:

http://www.lagalleria.am

Ընկերության պատմությունը: Gritti” ՍՊԸ-ն, որ հանդիսանում է LaGalleria խանութների ցանցի սեփականատերը , հիմնադրվել է 2006թ.-ին և պաշտոնական ներկայացուցիչն է մի շարք բարձրակարգ նորաձևության ապրանքանիշերի:  Հիմնադրման օրից սկսած ընկերությունը որդեգրել է  Հայաստանի գնորդներին միմիայն բարձրորակ արտադրանք և ծառայություններ առաջարկելու քաղաքականությունը: Ներկայումս  LaGalleria-ն բաղկացած է 4 բուտիկներից:
LaGalleria կանանց հագուստի բուտիկ
LaGalleria տղամարդկանց հագուստի բուտիկ
Stefano Ricci
Corneliani
Բուտիկները տեղակայված են Թումանյան, Տերյան փողոցների խաչմերուկում, Հյուսիսային Պողոտա 3 հասցեում, իսկ Stefano Ricci և Corneliani ապրանքանիշերի բուտիկները բացվեցին 2008-ի ապրիլին  և առաջարկում են տղամարդու բարձրակարգ հագուստ ու աքսեսուարներ:
LaGalleria կանացի և տղամարդու գծի բազմաբրենդային բուտիկները ստեղծվեցին 2008թ.-ին որպես  մեկ խանութ Gritty Gallery անունով և հետագայում LaGalleria ապրանքանիշի հիմնադրումից հետո 2011թ.-ին դրանք վերանվանվեցին և վերաբացվեցին որպես առանձին բուտիկներ:  
LaGalleria կանացի գիծը բազմաբրենդային կանացի խանութ է, որ առաջարկում է կանանց և երեխաների հագուստի բարձրակարգ բրենդային տեսականի: LaGalleria տղամարդկանց գիծը ներկայացնում է աշխարհի բարձրակարգ հագուստի նորաձևության նմուշները տղամարդկանց համար:  
Ներքոնշյալ ապրանքանիշերը ներկայացված են  հետևյալ երկու բազմաբրենդային խանութներում` Dolce&Gabbana, Gucci, Alexander McQueen, Christian Dior, Yves Saint Laurent, Ermanno Scervino, ETRO, Jacob Cohen, Tod’s, Barrett

ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ և ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ALEXANDER MCQUEEN
http://www.alexandermcqueen.com
Պատմություն: Ալեքսանդր Մաքքուինի՝ պոդիումի համար նախատեսված հավաքածուներն՝ իրենց «բամսթերե կոչվող տաբատներով ու «հայլենդ րեյփե զգեստներով, բարձրացրին դիզայների հեղինակությունը հակասական ու շոկային մարտավարության համար: Նրան անգամ կոչեցին «ինֆանթ թերիբըլ(մարդ,որ երիտասարդ է, հաջողակ, ինքնատիպ) կամ «անգլիական նորաձևության խուլիգանե: Մաքքուինը հայտնի է իր ճոխ ու արտասովոր ցուցադրություններով, ասենք՝ նավաբեկություն բեմի վրա գարուն 2003 հավաքածուի համար, շախմատ՝ գարուն 2005-ի համար կամ աշուն 2006-ի «Կուլոդենի այրիներըե շոուն, որի ժամանակ ներկայացվեց սուպերմոդել Քեյթ Մոսի իրական չափսի հոլոգրամը՝ մետրերով ձգվող ծածանվող զգեստով:
CORNELIANI http://corneliani.com

Պատմություն: Այն արդիականացվել է 1958 թվականին Կառլալբերտո (ծնված 1931թ.) և Կլաուդիո (ծնված 1921թ.) Կոռնելիանիների կողմից:Գլխավոր դիզայները Սերջո Կոռնելիանին է (ծնված 1959թ.): Հոսքագծերն են` Via Ardigo, Styled by Corneliani, Corneliani, Corneliani Trend, Corneliani Sportswear, ապրանքանիշներն են` Nino Danieli, Browngreen, Full Time: 1984 թվականից ի վեր արտադրողներն են` Daniel Hechter, Erreuno, Karl Lagerfeld, Kirzia Uomo, Trussardi, Renoma, տարբեր ֆիլմերի, այդ թվում` Փոքրիկ կանայք ֆիլմի կոստյումների դիզայներներ: 1976 թվականին Կառլալբերտո Կոռնելիանին դարձավ իտալական նորաձևության հանձնաժողովի (Comitato Moda) նախագահ, իսկ 1991-ին` տեքստիլ արտադրության արհմիութենական ֆեդերացիայի նախագահ (Federtessile): 1997 թվականին Միլանում բացվեց առաջատար խանութը: 1998 թվականին Corneliani-ին ստացավ հյուսիսամերիկյան շուկա մտնելու  լիցենզիա: 2000 թվականին այն մեծացրեց ապրանքների մատակարարումը Եվրոպա, նույն թվականին չինական ընկերության հետ արտադրության և արտադրանքի իրացման մասին համաձայնագիր կնքեց: 2001-ին առօրյա հագուստի Trend ապրանքանիշը մուտք գործեց ԱՄՆ –ի շուկա:

ETRO
http://www.etro.it
Պատմություն: Էտրոն իտալական նորաձևության տուն է և արտադրում է կտորեղեն, կահավորանքի պարագաներ և օծանելիք: Այն հիմնադրել է Ջիմո Էտրոն 1968թ.: Սա ընտանեկան բիզնես է. տղամարդկանց հագուտի համար 1990թ-ից պատասխանատու է Կեան Էտրոն, իսկ կանանց հագուստի համար՝ քույրը՝ Վերոնիկան: Ջիմոյի ավագ որդին՝ Ջաքոբոն, զբաղվում է տեքստիլի գործերով, իսկ եղբայրը՝ Իպոլիտին, տնօրինում է ընկերության ֆինանսները Միլանում գտնվող իրենց գրասենյակից: Ընկերության տարբերանշանը, որը կազմված է բաց և մուգ գույներով գեղադիտակի և դասական ձևվածքի համադրությունից, հաճախ նմանեցվում է փետրանախշի: Վաճառքի համար նախատեսված տղամարդկանց և կանանց հագուստից բացի՝ հավաքածուները ներկայացնում են նաև կոշիկներ, կաշվե ապրանքներ և աքսեսուարներ: Այս բրենդը հայտնի է մասնավորապես տղամարդկանց հագուստի համար, որն առաջին հայացքից կարող է պահպանողական թվալ, չնայած սովորաբար աստառը, օձիքը և մանժետները ճչան գույներով կտորներից են կարված լինում: Ընկերության՝ պեգասի տեսքով էմբլեմը կարելի է տեսնել քսանից ավելի բուտիկների վրա, որոնք սփռված են աշխարհով մեկ. Ռոդեո Դրայվը Բեվերլի Հիլզում, Մեդիսոն Ավենյուն Նյու Յորքում, Ամերիքըն Մանհասեթը և Ֆորում Շոփս Էթ Սիզըրսը Լաս Վեգասում, Բոնդ Սթրիթը Լոնդոնում, Վիա Կոնդոտին Հռոմում, ինչպես նաև բուտիկներ Մոսկվայում, Բեռլինում, Դուբայում և Մեխիկոյում: Ատլանտայում գտնվող խանութի հասցեն է Բաքհեդ Սթրիթ 10-ը: Հավաքածոն կարելի է գտնել նաև աշխարհի տարբեր թանկ հանրախանութներում, ինչպես Բերգդորֆ Գուրմանն է, Նայման Մարկուսը, Հերոդզը, Զելֆրիդգեսը և Հարվի Նիքոլզը:
ERMANNO SCERVINO
http://www.ermannoscervino.it
Պատմություն:Ընկերությունը ստեղծվելէ 1999թ-ին մոդելավորող Էրմանո Սերվինոյի և վերջինիս գործընկեր Թոնի Սերվինոյի ջանքերով և հայտնի է թանկարժեք գործվածքներից ստեղծված, ուրույն ձևվածքով և նուրբ զարդանախշերով աշքի ընկնող շքեղ մուշտակներով: Իր ուրույն ձեռագիրը առավել հստակ ներկայացնելու և ճանաչելի դարձնելու նպատակով 2007թ-ին Էրմանո Սերվինոն իր նորաձևության տան գլխավոր սրահը հիմնեց Ֆլորենսիա քաղաքին հարող Գրասսինայում: Նորաձևության տան գործառական,ադմինիստրատիվ և առևտրային օղակները մեծապես շահում են գերազանց կազմակերպվածաշխատանքային ծրագրի շնորհիվ,որը հուսալի հիմք է հանդիսանում բրենդի ապագա նվաճումների համար: Կարևոր նշանակություն ունի նաև վերջերս ընկերության 1200 կմ քառակուսի տարածք ունեցող նոր ցուցասրահը Միլանում,որը ճշգրտորեն վերարտադրում է Ֆլորենցիայում գտնվող սրահը: Այն իրենից ներկայացնում է 33 մեծ լուսավոր պատուհաններով ընդարձակ ցուցասրահ,որը կարող է հեշտությամբ ձևափոխվել շարժական պատերի և ցուցափեղկերի շնորհիվ: Ընդարձակ ցուցասրահում կանացի և տղամարդու հագուստի կողքին մի ուրույն տեղ է հատկացված աքսեսուարներին,ինչը վկայում է այն մասին, որ Էրմանո Սերվինո բրենդը այսուհետ մեծացող հետաքրքրություն է դրսևորելու անչափ կարևոր տարրերի վրա: Կարևոր հանգամանք է նաև,որ տղամարդկանց համար նախատեսված ներքնազգեստի և լողափնյա հագուստների համար առանձնաված է առանձին անկյուն:
GF FERRE
http://www.gianfrancoferre.com
Պատմություն: Ջան Ֆրանկո Ֆեռեն(1944-2007)՝ իր անցյալով ու ինքնատիպ ստեղծագործություններով, հայտնի է նաև «նորաձևության ճարտարապետե անունով:  Ծնվել է Իտալիայի Լեգնանո քաղաքում: Միլանի պոլիտեխնիկական համալսարանում 1969թ. ստացել է ճարտարապետի կոչում: Ֆեռեն նորաձևության իր կարիերան սկսել է աքսեսուարներ մոդելավորելով, իսկ 1972-74թթ. եղել է անձրևանոցների դիզայներ: Սեփական ընկերությունը ստեղծել է Բաիլայում 1974թ., իսկ կանանց հագուստի առաջին հավաքածուն թողարկել է 1978թ.: Տղամարդկանց հագուստի առաջին հավաքածուն ստեղծվեց 1982թ., իսկ առաջին կուտյուր հավաքածուն՝ 1986թ. Հռոմում: 1989թ. Փարիզում Բերնար Առնոն Ֆեռեին նշանակեց Քրիստիան Դիոր նորաձևության տան գլխավոր դիզայներ Մարկ Բոհանին փոխարինելու համար: 1966թ. հայտարարվեց, որ գարուն 1977 հավաքածուով կավարտվի աշխատանքը Դիոր նորաձոևության տան համար: Իր սեփական հավաքածուն առավել հանգիստ ու զուսպ էր, քան Դիորինը: Նորաձևության աշխարհում Ֆեռեն հայտնի է իր կատարելագործած սպիտակ շրջազգեստներով: Ֆեռեն շատ քննադատաբար էր վերաբերվում նորաձևության տենդենցներին ու գովազդմանը: Նա զբաղված աշխատանքային գրաֆիկ ուներ, քանի որ պատասխանատու էր ֆրանսիական և իր իտալական ապրանքանիշի համար և Փարիզից Միլան էր տեղափոխվում իր անձնական ինքնաթիռով: Ֆեռեի տունը Միլանում գտնվող Մագիորի լճի ափին է: Պոդիումի և գովազդի համար նրա սիրած սուպերմոդելը Եվա Ռիկոբոնոն էր:
JIMMY CHOO
http://www.jimmychoo.com
Պատմություն: Ջիմի Չուն Հակկա չինացու ծագումով մալայզիացի է: Ծնվել է 1961թ. Պենանգում կոշկագործների ընտանիքում: Առաջին կոշիկը նա ստեղծել է տասնմեկ տարեկանում: Նա Քորդվայների տեխնիկական քոլեջի(Հեքնի,Լոնդոն), որն ավարտել է 1983թ., ամենահայտնի ուսանողն էր: Հիմա այդ քոլեջը Լոնդոնի նորաձևության ուսումնարանի մի մասն է: Ջիմին պատմել է, թե ինչպես է դասերից հետո աշխատել ռեստորաններում և կոշիկի ֆաբրիկայում եղել է հավաքարար, որպեսզի վճարի ուսման վարձը: Ջիմի Չուի կարիերան սկսվել է Հեքնիում գտնվող իր արհեստանոցից, որը նա բացել էր 1986թ.՝ վարձելով հիվանդանոցի հին շենքը: Շուտով հայտնի է դառնում նրա դիզայներական տաղանդը, և նա հասնում է միջազգային ճանաչման, երբ իր հեղինակած կոշիկները 1988թ. հայտնվում են Վոգ ամսագրում՝ ութ էջով: Երբ 1990թ.-ից սկսած Ուելսի արքայադուստր Դայանան սկսեց օգտվել այս բրենդից, Չուի համբավը միայն մեծացավ: 1996թ. նա բրիտանական Վոգի խմբագիր Թամարա Մելոնի հետ համատեղ հիմնադրում է Ջիմի Չու ՍՊԸ-ն: 2001թ. ապրիլին Չուն վաճառում է ընկերության բաժնետոմսերի 50%-ը 10մլն ֆունտստերլինգով: Այդ ժամանակվանից ի վեր նա զբաղված է բացառապես իր Ջիմի Չու Կուտյուր հավաքածուներով, որոնք նա ստեղծոմ է Ջիմի Չու ՍՊԸ-ի լիազորությամբ: Չուի լոնդոնյան հավաքածուն Թամարա Մելոնն է վերահսկում: Պատրաստի հագուստի շարքը ներառում է նաև  աքսեսուարներ, ինչպես օրինակ պայուսակներ: Ներկայումս Չուն ապրում է Լոնդոնում: Նա ներգրավված է մի նախագծում, որը պետք է Մալայզիայում հիմնի կոշկագործության ինստիտուտ, որտեղ հաճախ նրա անունը ոգևորում է նորաթուխ կոշկագործներին ու մոդայի դիզայներներին:
ROBERTO CAVALLI http://www.robertocavalli.it
Պատմություն: Ռոբերտո Կվալին ծնվել է1940թ. նոյեմբերի 15-ին Ֆլորենցիայում(Իտալիա)՝ արվեստագետի ընտանիքում: Նրա պապը՝ Ջուզեպպե Ռոսսին, անդամակցում էր Մաչիաիոլլի շարժմանը, որի աշխատանքը ներկայացված է Ուֆիցի պատկերասրահում: Կավալին որոշում է ընդունվել տեղի արվեստի ինստիտուտ և ուսումնասիրել տեքստիլի վրա արվող նախշերը: Ուսումնառության տարիներին նա գործվածքի վրա մի շարք ծաղկանախշեր է արել, ինչը գրավել է գուլպա արտադրող իտալական առաջադեմ ֆաբրիկաների: Կավալին մեծ նորարար է և ձգտում է կատարելագործել իր տեխնիկան: 1970-ականներին նա ստեղծեց և պատենտավորեց կաշվի վրա նախշեր անելու մի արտակարգ տեխնիկա և սկսեց աշխատել տարբեր կտորներով: Այս տեխնիկան առաջին անգամ ներկայացրեց Փարիզում  և միանգամից արժանացավ Հերմեսի և Պիեր Կարդինի հավանությանը: Երասուն տարեկանում նա ներկայացրեց առաջին իր անունը կրող հավաքածուն Փարիզի պրետ-ա-պորտե սալոնում: Այն ցուցադրվեց նաև Պալացո Պիտիի(Ֆլորենցիա) Սալա Բիանկա Պոդիումի վրա: Հետագայում նա ներկայացրեց Միլան Կոլեցիոնի ջինսային հագուստը, գունավոր կաշվեղեն, դիպակ և բնական նախշեր: Իր առաջին բուտիկը բացել է Սան Տրոպեում 1972թ.: 2008թ. ապրիլին հայտնեցին, որ Կավալին վաճառում է իր բիզնեսը՝ ակնկալելով դրա դիմաց ստանալ երկու միլիարդ եվրո, չնայած նրա խորհդատու Մերիլ Լինչը առաջարկում է այն վաճառել 1,2միլիարդով: Ռոբերտո Կավալին շատ էքսցենտրիկ ոճ ունի: Նա կենտրոնանում է ինչպես ամբողջական տեսքի, այնպես էլ  դետալների վրա, նա սիրում է լրացումներ անել՝ դրանք իրար ներդաշնակորեն հակադրելով: Ռոբերտո Կավալին ստեղծում է իր նմուշները՝ կիրառելով նորագույն մեթոդներ: Նա  ներշնչվում է բնությունից. սրա մասին են վկայում կենդանիների նախշերի և ջունգլիների ու ծաղիկների մոտիվները: Նա ճամփորդում է աշխարհով մեկ և իր տեսախցիկով ֆիքսում այն ամենն, ինչ գրավում է իր ուշադրությունը, ապա դրանք դառնում են մոտիվներ: Կավալին ապրում է կնոջ՝ Եվայի և երեխաների հետ Ֆլորենցիայում գտնվող իրենց վիլայում: Ամառները նա անցկացնում է իրենց 41մետրանոց զբոսանավի վրա, որը Կանտիերի Բագլիետոյի աշխատանքն է և 2004թ. զբոսանավերի մրցանակ է ստացել:
TOD'S http://www.tods.com/
Պատմություն: Թոդզը կոշիկներ և այլ կաշվե ապրանքներ արտադրող իտալական ընկերություն է, որը ղեկավարում է բիզնեսմեն Դիեգո Դելա Վալեն: Թոդզը հայտնի է իր կոշիկներով և պայուսակներով:  Ընտանիքը կոշիկների բիզնեսը սկսել է իրենց նկուղային հարկում 1920-ականների վերջին: Հետագայում նրանց արհեստանոցն ընդարձակվեց և վերածվեց ֆաբրիկայի, որը ղեկավարում էր Դորոն, որը ևս սկսեց արտադրել կոշիկներ 1970-ականների ամերիկյան հանրախանութների համար: Գործարանատիրոջ որդին՝ Դիեգոն, 1980ճականներին շուկայական ոլորտում նորամուծություն արեց: Պահպանելով ձեռքի արտադրանքը՝ նա ստեղծեց նոր բրենդ՝ Թոդզ անվամբ(Հոգան և Ֆեյ): 1990-ականներին ընկերությունն աշխատանքի է վերցնում շքեղ կոշիկներ կարող Ռոջեր Վիվիերին և մեծ հաջողություններով մտնում նոր հազարամյակ: Ընտանիքը, որին պատկանում է շքեղ ապրանքներ արտադրող ընկերության մեծ մասը, բաժնետոմսեր ունի նաև Էռ.Սի.Էս մեդիա գրուպում,  Ֆլորենցիա ֆուտբոլային թիմում և այլն: Դելա Վալե ընտանիքի բոլոր անդամները ծնվել են իտալական  Լե Մարշ շրջանում և մինչև օրս էլ նրանց մեծ մասն այնտեղ է ապրում:
YVES SAINT LAURENT http://www.ysl-parfums.com
Պատմություն: Իվ Սեն Լորան ընկերությունը հիմնադրել է Իվ Սեն Լորանը իր գործընկեր Պիեր Բերգեի հետ 1962թ.: 1960-ականներին և 1970-ականներին ընկերությունը լայնորեն կիրառեց նորաձևության այնպիսի տրենդներ, ինչպիսիք են բիտնիկ լուքը, սաֆարի ժակետները, կիպ տաբատները, երկարաճիտ կոշիկները և իհարկե ամենահայտնի դասական սուքսեդո պիջակները կանանց համար՝ սմոքինգ(1966): Նրա հիշարժան հավաքածուներից են Փոփ Արթը, Բալետ Ռուսեսը, Պիկասոն և չինական հավաքածուն: Լորանը կոչ արեց կրել 1920-,30-,40-ականների սիլուետները: Նա առաջինն էր, որ 1966թ. մասսայականացրեց պատրաստի հագուստը, որպեսզի այն մատչելի լինի ժողովրդին և բացեց իր Ռիվ Գուշ բուտիկը: Նա առաջինն էր, որի ցուցադրություններին պոդիումով սևամորթ մոդելներ էին քայլում: Իվ Սեն Լորանի մուսաներն էին ֆրանսիացի մարկիզի դուստր և անգլո-իռլանդական մոդել Լուլու դե լա Ֆալազը, ամերիկացի դիվանագետի դուստր և ֆրանսիացի ձևավորողի կին կիսաբրազիլուհի Բետի Կատրոն, Թալիթա Պոլ-Գեթին, որը մահացավ 1971թ. թմրադեղերի գերդոզավորումից և ֆրանսիական կինոարվեստի կուռք՝ դերասանուհի Կատերին Դենուվը: 1970-1980-ականներին կուտյուրիեի դեսպանը լոնդոնցի կին միլիոնատեր Դայան Բուլտինգ-Կասսերլի Վանդելին է, որը բարձր էր պահում բրենդի անունը Եվրոպայի հարուստ և բարձր խավերի շրջանում: 1993թ. Իվ Սեն Լորան մոդայի տունը գնեց դեղագործական Սանոֆի ընկերությունը մոտավորապես 600.000.000  դոլարով: 1998-1999թթ. Լանվինի դիզայներ Ալբեր Էլբան երեք հավաքածու ստեղծեց: 1999թ. Գուչին գնեց Իվ Սեն Լորան բրենդը և խնդրեց Թոմ Ֆորդին թողարկել պատրաստի հագուստի հավաքածուն, իսկ Լորանը պետք է զբաղվեր օտ կուտյուր հավաքածուով: 2002թ. թույլ առողջության, թմրադեղերի և ալկոհոլի չարաշահման, դեպրեսիաների, չարախոսությունների պատճառով Լորանը փակում է Իվ Սեն Լորան նորաձևությանը տունը: Չնայած մոդայի տունն արդեն գոյություն չունի, բրենդը դեռևս պահպանվում է մայր ընկերություն Գուչիի կողմից: Պրետ-ա-պորտե հավաքածուն 2004թ.-ից թողարկում է Ստեֆանո Պիլասին(Թոմ Ֆորդից հետո): Նրա ստեղծած ոճն ավելի ֆրանսիական է, քան Թոմ Ֆորդի կերտած սեքսուալ պատկերը:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: