ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ

PASCUCCI
La Bohéme
SEGAFREDO
MOSCAFE
Le Cafe De Paris
L’Orange Azure
THE CLUB
ART BRIDGE
MALKHAS Jazz Club
NATURA GOLD
"MEZZO" Classic House Club
Thomas Twining

ԹՈՓ Ակումբներ ԵՎ Սրճարաններ

TOP Clubs & Cafes in Yerevan
 
"Le Cafe De Paris" Cafe
Հասցե: ՀԱյաստան, Երևան, Աբովյան 23
Հեռախոս: +374-10-522648;581199
Ֆակս: +374-10-544534
Էլ-Փոստ: info@lecafedeparis.am
ԿայքԷջ: http://www.lecafedeparis.am
Ծառայություններ: Սրճարան

 

Պատմությունը (50 տարիների պատմություն)
Ընկերության արմատները ձգվում են դեպի 1952 թ.-ը, երբ Գուրգեն Գործունյանը մեկնում է Կամերուն ձեռքին ունենալով ընդամենը 20.000 ֆրանկ, որ պարտքով վերցրել էր ընկերոջից: Նրանք որոշում են սկսել սեփական բիզնես: Հինգ տարիների ընթացքում նրանք հիմնադրեցին “Լեզ էտաբլիսման Գործունյան”:  Ընկերությունն ուներ թվով վեց ժամանակակից սուրճի կեղևազատման գործարան: 40 տարիների ընթացքում , Գործունյանների ընտանիքը Կամերունի հիմնական սուրճի արտահանողն էր: Տարեկան 26-30 հազար տոննա և վերահսկում էր Կամերունի սուրճի արտադրության ավելի քան 1/3-ը: Տարիներ անց սուրճի բնագավառում ունեցած փորձառությունը դրդեցին  Վալերի Գործունյանին` Գուրգենի դստերը, սեփական  բիզնես սկսել Հայաստանում:

Ներկայումս Հայաստանում
Վալերի Գործունյանի և նրա ամուսնու նպատակը ի սկզբանե մեկն էր` ստեղծել նոր աշխատատեղեր  և ֆրանսիական սուրճի նորամուծությունը բերել Հայաստան: 1995թ.-ին Երևանում բացվում է առաջին “Լը Կաֆե Դը Պաղի”  խանութը: Խանութում աշխատում էին մոտ 17 կին և տղամարդ: Ընկերությունը ներկրում էր սուրճի հումքն ու պաշարը աշխարհի լավագույն սուրճի պլանտացիաներից, ինչպիսին Եթովպիան, Քենիան, Գվատեմալան, Կամերունը, Նիկարագուան , Հոնդուրասը, Կոստա Րիկան և Կոլումբիան են: Սուրճի հատիկները ջերմամշակվում և փոշիացվում են անմիջապես խանութի ներսում: 2003թ.-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը` պրն. Անրի Կունին, բացեց Լը Կաֆե դը Պաղի արագ սպասարկման կետը: Այն անմիջապես դարձավ մի վայր, ուր կարելի էր վայելել բարձրորակ սուրճ և իսկական ֆրանսիական տրամադրություն: Անշուշտ, յուրաքանչյուր օր անկախ եղանակից, կարող եք լսել ֆարնսիական երաժշտություն և ընթերցել ֆրանսիական ամսագրեր:

Արտադրություն

Կանաչ սուրճը ստանալուն հաջորդում է 3 հիմնական քայլ, որպեսզի այն պատրաստ լինի օգտագործման:

Առաջին քայլն այն է, որ սուրճի կանաչ հատիկները ջերմամշակվեն ճիշտ ջերմաստիճանում, որպեսզի սուրճի հատկանշական որակը լինի բարձր: Քանի որ սուրճի ջերմային մշակումից է կախված վերջինիս համը:


Սուրճի  Բովվում
Սուրճի բովվումը քիմիական պրոցես է, որի ընթացքում բույրը, թթվայնությունը և մնացյալ բաղադրիչներն այնպես են փոփոխվում, հավասարակշռվում կամ վերստեղծվում, որ արդյունքում սուրճը ձեռք է բերում անհրաժեշտ բոլոր որակական հատկանիշները:  Առաջին փուլը ջերմամշակման այն էտապն է, երբ սուրճի հատիկները աստիճանաբար չորացվում են` ձեռք բերելով դեղնավուն գույն և դրանք սկսում են բովված եգիպտացորենի բույր արձակել:

 


 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: