Luisa Spagnoli
Խանութսրահ Երևանում
Հասցե: Հայաստան, Երևան,  Հյուսիսային պող. 5 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-55-002454
Ֆաքս:
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Կանացի հագուստ և աքսեսուարներ:
Կայքէջ: http://www.luisaspagnoli.it

Ընկերության պատմությունը: Լուիզա Սպագնոլին Իտալիայի ամենից հանրաճանաչ ընկերություններից մեկն է, կանացի նորաոճ հագուստի առաջատար արտադրողն ու վաճառողը: Ընկերության գլխամասային կենտրոնը գտնվում է Պերուջայում և ունի 140 խանութներից բաղկացած ցանց, որոնք տեղակայված են Իտալիայի գլխավոր քաղաքներում: Լուիզա Սպագնոլին ժամանակակից կին էր` շնորհալի ու օժտված վառ ստեղծագործական մտքով և կանացի եզակի ինտուիցիայով: Պերուջայի արդյունաբերական նահանգներում նա հիմնում է կարևորագույն ընկերություններից երկուսը: Աշխատավոր կնոջ էվոլյուցիայի ջատագովն էր նա, ով ներկայացնում էր ոչ միայն գործարար կնոջ կերպարը 50 տարի անց, այլև կնոջ կերպարն արդյունաբերության մեջ:  
1928թ.-ին Լուիզան առաջինն էր, որ ներկայացրեց անգորայի մանվածքից գործվածքեղենը: Նա առաջինն էր, որ Պերուջայում գտնվող իր առանձնատանը սկսեց զբաղվել ճագարների խնամքով և միաժամանակ էլ կառուցեց գործարան, որի նպատակն էր մշակել մանելու մեթոդները  ստանալու բարակ, նույնիսկ ավելի նուրբ մանվածք, քան այն, որ նախապես էր օգտագործվել էլեգանտ ու բարձրորակ գործվածքեղեն ստանալու համար: Ժամանակին նա մեծ հաջողություն գրանցեց նորաձևության աշխարհում և զարկ տվեց եկամտաբեր բիզնեսի` ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր: Ժառանգելով իր մոր երևակայությունն ու ստեծագործ հնարամտությունը, Մարիո Սպագնոլին զարգացրեց բիզնեսի այդ գիծը` վերակառուցելով և ընդլայնելով գործարանը, որը փլուզվել էր Սեպտեմբերին` պատերազմի ժամանակ, 1944թ.-ին դարձյալ վերակազմավորվեց 250 հոգուց բաղկացած աշխատակազմով: Արդեն 10 տարի անց, նրան հաջողվեց վերականգնել ընկերության վարկանիշը տեղական և միջազգային շուկաներում: Մարիո Սպագնոլիի եզակիության գաղտնիքը խանութների իր ցանցն է, որտեղ վաճառվում են բացառապես Լուիզա Սպագնոլի ապրանքանիշի արտադրատեսականին: Լուիզա Սպագնոլի առաջին խանութը բացվել է Պերուջայում 1940թ.-ին  և կարճ ժամանակ անց խանութներ են բացվել նաև Ֆլորենցիայում, Հռոմում, Վենեցիայում, Միլանում, բարձրացնելով Լուիզա Սպագնոլի ապրանքանիշի վարկանիշը: Լինո Սպագնոլին հորից հետո ստանձնում է ընկերության ղեկավարի պաշտոնը, ով հիանալիորեն տարանջատում էր թե պատրաստի արտադրանքը և թե հումքը: Օժտված լինելով բացառիկ ինտուիցիայով` ինչպիսին շուկայի զարգացումներն ու միտումները կանխագուշակելն է, օգնում էր նրան մշտապես մեկ քայլ առաջ գտնվել և հանդիսանալ նորարարության նախաձեռնող: Իր ղեկավարության ժամանակահատվածում հագուստի գիծը, որ համալրված էր հիմնականում ավանդական գործվածքեղենով, աստիճանաբար ընդարձակվեց և մանրածախ վաճառքի ցանցը ` հասնելով 90-ի: Ապակենտրոնացնելով արտադրությունը` Լինո Սպագնոլին ընկերությունը դարձրեց ճկուն և մրցունակ` առանձնացնելով կորպորատիվ մշակույթը և մեծապես նվազեցնելով գները, նրան հաջողվեց գրավել ավելի մեծ շուկա: 1986-ին Նիկոլետտա և Մարիո Սպագնոլիները փոխարինեցին իրենց հորը և համապատասխանաբար դարձան ընկերության գլխավոր տնօրենն ու նախագահը: Ընկերություն այդ ժամանակ ուներ հիանալի տնտեսական և ֆինանսական կայունություն: Նիկոլետտա Սպագնոլին, ով արդեն ներդրել էր ոճի իր  սուր զգացողությունը որպես հավաքածուի ղեկավար և հետևապես որպես արտադրանքի ղեկավար, ներկայացրեց  նոր գիծ` նախատեսված երիտասարդների համար` պահպանելով միևնույն որակ-գին հարաբերությունը: Հանդիսանալով վաճառքի ղեկավարման պատասխանատու` Մարիո Սպագնոլին նախաձեռնեց խանութի արտաքին տեսքի վերաձևավորումը` նորացնելով այն այնպես, որ հնարավոր լիներ մեկտեղել ավանդականն ու նորարարականը: Միաժամանակ նա ստեղծեց մի նոր գովազդային նախագիծ` նպատակ ունենալով բավարարել գնորդների պահանջների նոր շարքը:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: