MaxMara
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Մաշտոցի պող., Շենք 41 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-545957 (խանութ),+374-10-569494 գրասենյակ
Ֆաքս: +374-10-582600
Էլ. հասցե`
Ապրանքատեսականի: Կանանց, տղամարդկանց հագուստ և պարագաներ:
Կայքէջ: http://www.maxmarafashiongroup.com

Պատմություն: Աչիլլե Մառամոտին թանկարժեք և նորաոճ հագուստների ձևավորումը սկսեց 1947 թվականին, իսկ 1951 թվականին պաշտոնապես հիմնադրեց Մաքս Մառա ընկերությունը: «Մառաե անունը ստեղծվեց նրա ազգանունից, իսկ «Մաքսե-ը՝ Կոմս Մաքսի անունից. վերջինս տեղական գործիչ էր, ում սթափ վիճակում հազվադեպ կարելի էր տեսնել, բայց ով նորաձև էր միշտ: Մառամոտին առաջիններից մեկն էր, ով հասկանում էր, որ նորաձևության ապագան կախված է որակյալ հագուստեղենի զանգվածային արտադրանքից: Նա նաև հակված էր Մաքս Մառա ապրանքանիշը վեր դասել անհատ մոդելավորողների անուններից, չնայած այն հանգամանքին, որ նա վարձում էր ապագա այնպիսի մեծ անունների, ինչպիսին  են՝  Karl Lagerfeld, Jean-Charles de Castelbajac, Dolce & Gabanna և  Narciso Rodriguez: Ընկերությունը մինչ օրս պատկանում է ընտանիքին, և վերջինս նախընտրում է ընկերության գործունեության մասին գաղտնիություն պահպանել:

Ապրանքանիշներ. Մաքս Մառան բազմացրել է 35 ապրանքատեսակ, թեև Մաքս Մառայի կանացի հագուստեղենը մնում է ընկերության հիմնական կորիզը: Այլ ապրանքանիշների թվում են՝ Sportmax, Sportmax Code, Weekend Max Mara, Marella, Pennyblack, iBlues, Max & Co. (գերժամանակակից երիտասարդական բաժինը) և Marina Rinaldi: Վերջինը, որը հիմնադրվել է1980 թվականին անվանվել է ի պատիվ Աչիլլե Մառամոտիի մեծ տատիկի և համարվում է  ամենահայտնիներից մեկը. Մառամոտիի Անկախության մահախոսականում Աննալիզա Բարբիերին այն նկարագրեց որպես «16+ կանանց չափսի ամենահաջողված հավաքածուներից մեկըե:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: