Mexx
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Աբովյան 26 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-544623
Ֆաքս: +374-10-534000
Էլ. հասցե`
Ապրանքատեսականի: Կանանց, տղամարդկանց, երեխաների հագուստ և պարագաներ:
Կայքէջ: http://www.mexx.com

Պատմություն: 1970-ականներին ոճաբան–դիզայներ Ռաթթան Չադհան հագուստ էր մատակարարում Նիդեռլանդների հանրախանութներին և մեծածախ  վաճառակետերին:  Զարգացնելով իր բիզնեսը` 1980-ական թվականներին նա ստեղծեց հագուստի 2  հանրահայտ բրենդեր` "Moustache" (‹‹Մսթաշ››) տղամարդկանց գիծը և "Emanuelle" (‹‹Էմանուել››) կանանց գիծը: Թե' առաջինի և թե' երկրորդի դեպքում  հիմք էին ընդունվել երիտասարդական ոճն ու երիտասարդի կենսաձևը: 1986թ.-ին երկու ապրանքանիշերի անվանումները համակցվեցին ստեղծելով  MEXX  հապավումը` M + E + XX (տառային հապավում, որ հանդես է գալիս "kiss kiss" բառերի փոխարեն): 1990թ.-ին Mexx-ը նոր գիծ թողարկեց` Mexx մանկական հագուստ, իսկ արդեն 1996-ին հաջորդեց Babymexx-ը (Բեյբիմեքսը ): Ժամանակի ընթացքում Mexx-ը զարգացում ապրեց` դառնալով միջազգային ապրանքանիշ, որն աշխարհի 65 երկրներում ունի բազմաթիվ վաճառասրահներ: Mexx-ի զարգացումն այնքան արագընթաց տեղի ունեցավ, որ ներկայումս այն համարվում է նշանակալի ընկերություն, որն ունի 6000 աշխատող: 2001թ.-ին Mexx գնվեց ամերիկյան Liz Claiborne (Լիզ Քլեբրն) նորաձևության ընկերության կողմից` գնահատվելով 264 միլիոն դոլլար: 2003թ.-ի սեպտեմբերին Mexx-ը մտավ ամերիկյան շուկա: Ամերիկայում գործում էր Mexx-ի տասնմեկ վաճառակետ: 2006թ.-ին ընկերությունը փակեց դրանցից յոթը և 2007-ի փետրվարին հայտարարեց, որ աշնանը կպակվեն նաև մնացյալ չորս խանութները:  2007-ի սեպտեմբերին փակվեց նաև 5-րդ Պողոտայի վրա տեղակայված սրահը` այդպիսով պատմության գիրկն ուղարկելով երբեմնի MEXXը:
Նախապես ծրագրված էր MEXX-ի ճյուղ կազմող Juicy Couture-ը (Ջյուսի Կուտյուրը) բացել 2008թ.-ի գարնանը: Սակայն շինարարական աշխատանքների հետաձգման պատճառով, այն բացվեց 2008-ի ձմռանը: Իրականում Mexx-ն այլևս ի վիճակի չէր դիմակայել աշխարհահռչակ Zara և H&M նորաձևության տների հետ ունեցած մրցակցությանը: 2006ին MEXX-ի ընդհանուր եկամուտը կազմեց 10 միլիոն դոլար, որն անգամ բավարար չէր վարձակալվող տարածքների գումարը վճարելու համար: Երբևէ ունեցած ամենամեծ շահույթը ստացվեց Նյու-Յորքում գործող հիմնադիր խանութ-սրահից, որը սակայն կարճ ժամանակ անց փակվեց:





 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: