MOTHERCARE
Խանութսրահ Երևանում
Հասցե : Հայաստան, Երևան, Հանրապետության պող. 51/53 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս : +374-10-546705
Ֆաքս : +374-10-548711
Էլ-փոստ :
Ապրանքատեսականի : Երեխաների և հղի կանանց հագուստի ու խնամքի պարագաներ:
Կայքէջ : http://www.mothercareplc.com

Ընկերության պատմությունը : Mothercare-ը ապագա մայրերի, նորածինների և մինչև ութ տարեկան երեխաների համար անհրաժեշտ պարագաների մասնագիտացված մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն է: Իր առաջին խանութը Mothercare-ը բացել է 1961-ին Surrey-ում: Սկզբում Mothercare-ի բիզնեսի հիմնական ուղղվածությունը մանկասայլակի, մանկական կահույքի և մայրական հագուստի արտադրությունն էր, սակայն հետագայում այն ընդարձակեց իր արտադրատեսականին`ներառելով մինչև հինգ տարեկան երեխաների հագուստ, որը հետագայում ավելի ընդարձակվելով, սկսեց թողարկել մինչև ութ տարեկան երեխաների համար նախատեսված հագուստ: Ներկայումս Mothercare-ն առաջարկում է մոր և մանկան հագուստի, մանկան կահույքի, տան կահույքի, անկողնային, կերակրի, լոգարանի պարագաների, ճամփորդական հարմարանքների և խաղալիքների լայն տեսականի: 1962-ին ընկերությունը սկսեց իր էլեկտրոնային պատվերների բիզնեսը: 1972-ին Mothercare-ը դարձավ հասարակական ընկերություն և 1982-ին միավորվեց մանրավաճառների ցանցի հետ ստեղծելով  Habitat Mothercare plc-ն. 1984թ.-ին Mothercare-ը սկսեց ընդարձակել սահմանները` արտոնությունների մեջ մտնելով ընտրված երկրների գործընկերների հետ: 1986-ին Habitat Mothercare plc-ն միավորվեց British Home Stores plc-ի հետ: 1990-ականներին միավորված խումբը ռացիոնալացվեց: 2000թ.-ին  Mothercare-ը դարձավ միակ ապրանքանիշը և հոլդինգ ընկերության անվանումը փոխվեց Mothercare plc-ի: Հունիս 2007-ին  ընկերությունը ստացավ Chelsea Stores Holdings Limited անվանումը: Վաղ Տարիքի կրթության կենտրոնը հիմնադրվել էր 1974-ին  և նախապես գործել էր որպես էլեկտրոնային պատվերների բիզնես` առաջարկելով ուսուցողական բնույթի, կրթական բովանդակությամբ խաղալիքներ և գրքեր: Առաջին Վաղ Տարիքի Կրթական Կենտրոնի մանրածախ խանութը ավելի ուշ նույն տարում բացվել է` ընդգրկելով ընթերցանության ասպեկտը: 1985թ.-ին Վաղ Տարիքի Կրթական Կենտրոնը ձեռք է բերվում John Menzies-ի կողմից, ով շարունակում էր ընդարձակել արդեն իսկ եղածը և շուտով Կենտրոնը դարձավ հանրաճանաչ փողացային ապրանքանիշ: Սեպտեմբեր 2001-ին Վաղ Տարիքի Կրթական Կենտրոնը դարձավ այն հիմնական ձեռքբերումը, որը ընդարձակելով իր գործունեությունը, վերացրեց ոչ շահավետ արտադրատեսականու կատեգորիաներն ու խանութները` իր հիմնարար գործունեությունը   ծավալելով Ասիայում:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: