Naf Naf
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Թումանյան փողոց, 37 շենք /  Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-530110, +374-10-53882
Ֆաքս: +374-10-536364
Էլ. հասցե`
Ապրանքատեսականի: Կանանց հագուստ և պարագաներ:
Կայքէջ: http://www.nafnaf.com

Պատմություն: Max Ֆրանսիայի Naf-Naf SA-ը Ֆրանսիայում կանացի հագուստ արտադրող լավագույն տասը մանրավաճառներից մեկն է, որն ունի մանրավաճառ բուտիկներ ամբողջ երկրով մեկ, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում: Ընկերության գլխավոր ապրանքանիշը կանացի պատրաստի նորաձև հագուստի Naf-Naf ապրանքանիշն է: Հագուստը հիմնականում նախատեսված է 18-25 տարեկանների համար: Naf-Naf-ն իրականացնում է ամբողջ ընկերության վաճառքի 80 տոկոսը: Ընկերությունն ունի նաև մեկ այլ ճանաչված ապրանքանիշ` Chavignon, որն զբաղվում է տղամարդկանց սպորտային հագուստի արտադրմամբ` նախատեսված 25-40 տարեկանների համար: Chavignon-ը ևս, որն իրականացնում է ընկերության վաճառքի 18 տոկոսը, բավականին մեծ հաջողության է հասել միջազգային շուկայում: 1999թ.-ից Naf-Naf-ը ստեղծեց երրորդ ապրանքանիշը` Diapositive-ը, որն զբաղվելու էր ավելի տարեց կին սպառողներով: Ընկերությունն ունի ավելի քան 150 հանրախանութների ցանց, որից 15-ը գտնվում են արտերկրում:

Այն զբաղվում է մեծածախ առևտրով և ապրանքը ցրում է աշխարհի տարբեր արտոնագրված խանութներին և բուտիկներին, ինչպես նաև մեծ հանրախանութներին և այլ մանրավաճառ խանութներին: Ամբողջ արտադրանքը բաշխված է երեք ընկերություների միջև, գլխավորապես Ասիայում: 1990-ականների ծանր տարիներից հետո, երբ Naf-Naf-ը լուրջ մրցակցության մեջ էր գտնվում այնպիսի հակառակորդների հետ ինչպիսիք են H&M-ը, Zara-ն,  Benetton-ը, The Gap-ը, Esprit-ը և շատ ուրիշներ, Naf-Naf-ը կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Այն նոր սարքավորքումներ ձեռք բերեց հագուստի ձևավորման համար, թարմացրեց հագուստի հավաքածուն և նոր շունչ տվեց բուտիկներին: Ընկերությունում նորից վաճառքի աճ է նկատվում: Իսկ 2000թ-ին իր  ունեցած 16 միլլիոն եվրոյի շահույթը հասել էր մինչև 225 միլլիոն եվրոյի: 1993թ-ից Naf-Naf-ը համարվում է Փարիզի երկրորդական շուկան: Այն շարունակում է կարգավորվել և ղեկավարվել Ժերարդ և Պատրիկ Պարիենտե հիմնադիր եղբայրների կողմից:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: