NEXT
Խանութսրահ Երևանում
Հասցե: Հայաստան, Երևան, Ամիրյան  13 / Տես քարտեղի վրա
Հեռախոսահամար: +374-10-533399; 538999
Ֆաքս: +374-10-538999
Էլ.Փոստ:
Ապրանքատեսականի: Կանացի, տղամարդու, մանկական հագուստ և աքսեսուարներ:
Վեպ էջ: http://www.nextplc.co.uk

Ընկերության պատմությունը:  Next ապրանքանիշը ստեղծվել է 1982թ.-ին, մինչդեռ առևտրային գրուպը, որում ընկերությունը գործել է, գոյություն է ունեցել մոտ 150 տարի: 1982թ.-ը հեղափոխական տարի էր մանրածախ առևտրի կոնցեպտի ձևավորման համար, երբ Next-ը  ներկայացրեց իր ապրանքանիշերի կոորդինացված հավաքածուն` կանացի հագուստ և աքսեսուարներ, որոնք ներկայացվեցին բուտիկի ոճ ունեցող առևտրային միջավայրերում:  Սկզբում, ապրանքանիշը համարվում էր ցանկալի, բայց և հասանելի: Այն տարբերակիչ ոճի, լավ որակի և արժեքի համադրություն էր: Ի հավելումն տղամարդու հագուստի (1984), տան ինտերիերի (1985) և մանկան հագուստի (1987) ուղղությունների, Next-ն արագորեն դարձավ կենսաձևն ապահովող ապրանքանիշ: 1988թ.-ին լույս է ընծայվում Next-ի տեղեկատուն, որն ազդարարում է տնային պարագաների գնումների նոր չափանիշ և նույն տարում էլ լույս են ընծայվում Next-ի սեզոնային կատալոգները` համահունչ նորաձևության գլամուրային ամսագրերի դյութիչ լուսանկարչությանն ու արտադրական արժեքներին: 1999-ին Next-ը  www.next.co.uk վեբ-էջում  ներկայացնում է իր տեղեկատուի առցանց տարբերակը:    
2001թ.-ից սկսած Next-ն իր գնորդներին է ներկայացնում հիմնական տնային պարագաների առևտրի առցանց (online) մոդելը որպես ընդունված ստանդարտ: Ներկայումս, Միացյալ Թագավորությունում հայտնի է առցանց առևտուր իրականացնող մոտ 2 միլիոն գնորդ և այժմ Next-ի տնային պարագաների բիզնեսի ավելի քան 70% իրականացվում է առցանց տարբերակով: Next Flowers-ը հարթակ իջավ 2001-ին և արդեն 2005թ.-ին Next ներկայացրեց իր նվեր ծառայությունների ցուցակը: 2010-ին Next ներկայացրեց NX Sports շարքը: Մնացյալ մասնագիտացված արտադրատեսականու ուղղությունները ներառում են էլեկտրական, դիզայների ապրանքանիշային նորաձևության և Next-ի մանկական բուտիկը:
2008թ.-ին գրուպը ձեռք բերեց  Lipsy անվանումը, որը ներկայանում է որպես երիտասարդ կանանց նորաձևության ապրանքանիշ: Վերջերս էլ Next-ը հաստատվեց որպես Լոնդոնի 2012թ.-ի Օլիմպիական խաղերի հագուստների և այլ պարագաների պաշտոնական մատակարարը:  Next ապրանքանիշի հագուստն են կրելու բացման և փակման արարողությունների մասնակիցները: Next-ը թողարկելու է 4500 համազգեստ տեխնիկական անձնակազմի համար, այդ ամենին գումարած ընդունող և սպասարկող անձնակազմի կոստյումները և մարզիկների կացության համար անհրաժեշտ անկողնային պարագաներն և այլ տեքստիլ կենցաղային պարագաներ:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: