Ռեստորաններ

NOYAN TUN
GAUCHO
AI LEONI
ROSSINI
DOLMAMA
SAMURAI

TOP Restaurants

TOP Restaurants in Yerevan
 
"NOYAN TUN" Ռեստորան
Հասցե: Հայաստան, Երևան, Ամիրյան 12
Հեռախոս: +374-10-533132
Ֆակս: +374-10-580779
Էլ-Փոստ:
Կայքէջ:
Ծառայություններ: Ֆրանսիակն Կոնյակի Եվ Գինիների Ներկրում Ամբողջ Աշխարհից, Եվրոպական Խոհանոց

Մեր Մասին:"Նոյան Տունը", մի ռեստորան է, որ առաջարկում է գուրմաններին ու էսթետներին վայելել ֆրանսիական խոհանոցի քիմքին հաճո ճաշացանկը: Ռեստորանը, որ գտնվում է “ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ” խմիչքների խանութի առաջին հարկում, գրավում է այցելուներին շնորհիվ հիանալի, բարձրակարգ սպասարկման և ինտերիերում տիրող էլեգանտության: “ՆՈՅԱՆ ՏՈՒՆ” ռեստորանը մի վայր է, ուր հյուրերի հիմնական նպատակն է ճաշակել համեղ ուտեստներ ու վայելել անցնող յուրաքանչյուր րոպեն, մինչդեռ աշխատակազմի նպատակն է ամեն կերպ աջակցել հյուրերին այդ հարցում և անել հնարավոր ամեն բան վայելքը կրկնապատկելու և եռապատկելու նպատակով: Ռեստորանի շեֆ խոհարարը` Ալեքսանդր ֆոտը, ով ազգությամբ ֆրանսիացի է, տիրապետում է ֆրանսիական խոհանոցի բոլոր գաղտնիքներին և համարվում է իսկական գիտակ, ով պարբերաբար թարմացնում է ռեստորանի ճաշացանկը` համապատասխանացնելով այն հյուրերի ցանկություններին: Ռեստորանն ունի 2 սրահ` ռեստորանի հիմնական սրահն ու բարը: Առաջին սրահը նախատեսված է բացառիկ ճաշկերույթների համար, որտեղ ինտերիերի ոճային լուծումները, սպասարկման բարձր մակարդակը, հիանալի ճաշացանկը սովորական ճաշն անգամ պատրաստ են վերածել գաստրոնոմիայի բեմականացման:  Երկրորդ սրահում կարող եք վայելել լավագույն գինիներն ու սիգարները, ըմպել անուշաբույր թեյ կամ սուրճ կամ պարզապես ժամանակ անցկացնել և գաղտնախորհուրդ միջավայրում զրուցել` վայելելով 1 բաժակ գինի: Միմիայն բարձրորակ սննդամթերք է օգտագործվում ուտեստների պատրաստման մեջ և բոլոր անհրաժեշտ բաղադրիչները ներմուծվում են անմիջապես Ֆրանսիայից: “ՆՈՅԱՆ ՏՈՒՆ” ռեստորանում առաջարկվում է ողջ տարածաշրջանի գինիների հարուստ տեսականին:  Ռեստորանն առաջարկում է նաև սիգարների հարուստ տեսականի, այդ թվում Կուբայից ներկրված սիգարներ:

Մատուցվող ծառայություններ:

  • Բանկետներ, կորպորատիվ հավաքույթներ
  • Գործնական ճաշկերույթ
  • Ընտանեկան տոնակատարություններ
Ռեստորան
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: