Odri
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ, ք.Երևան, Մաշտոցի պողոտա, շենք 39/12 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-545956(խանութ)
Ֆաքս: +374-10-582600
Էլ.հասցե: fashion@evantgroup.am
Ապրանքատեսականի: Կանաց հագուստի և պարագաներ:
Կայքէջ:

 

ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ և ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Laurèl http://www.laurel.de

Լորելյան կինը պահանջկոտ է և ունի երևակայություն: Նա ապրում է բուռն կյանքով և ցանկանում է հագուստի միջոցով արտահայտել իր կոսմոպոլիտ կենսակերպը: Բայց նա ցանականում է նաև հավատարիմ մնալ իր սեփական անհատական ճաշակին: Նա մեծ ուշադրություն է դարձնում որակին, վարպետորեն արված աշխատանքին, կանացի ոճերին, հստակ գծերին և հարմարավետությանը: Լորել Կանանց բրիջ ոճի հագուստը անհետաքրքիր է դառել, կարծում է Լորելի գլխավոր ոճաբան Ստեֆանո Գուերիերոն: Նա և դիզայներական թիմի ղեկավար Էլիզաբեթ Շվայգերը  փորձում են իրենց նոր բրիջ հավաքածուի մեջ ավելացնել գույներ, դետալներ և կանացիություն: Ֆիրմայի աշուն 1996 հավաքածուն ներառում է հովազի նախշով ընդգծված սև ու սպիտակ տեսականին և գորշ դեղնավուն  հագուստի մասերով համալրված հովազի վարդագույն նախշով տեսականին:

Luisa Cerano http://www.luisacerano.com

Պատմություն: Լուիզա Սերանոն` աշխարհահռչակ դիզայներական տունը, վերասահմանում է շքեղության չափանիշները սկսած 1998-ից:  Վերջին տենդենցները հաջողությամբ առօրյայի համար նախատեսված շքեղ հավաքածուների վերածելու համար մեծ ճանաչում ստացած Լուիզա Սերանոն արագորեն դառնում է աշխարհի ամենամեծ պահանջարկ ունեցող ապրանքանիշներից մեկը: Լուիզա Սերանոյի հավաքածուի մեջ յուրաքանչյուր  հագուստ իրենից ներկայացնում է նորաձևության տենդենցների, դասական ոճի, շքեղ կտորների և պարզ նրբագեղության կատարյալ համադրություն: Տարվա բոլոր եղանակներին Լուիզա Սերանոյի  հավաքածուն ժամանակակից տենդենցների համադրություն է, որը ներառում է տաբատներ, գործած տոպեր, կիսաշրջազգեստներ, ժակետներ, սվիտերներ և աքսեսուարներ: Օգտագործելով հիմնականում իտալական կտորեղեն` հագուստի յուրաքանչյուր մասը վարպետորեն համադրում է եվրոպական նորաձևությանը հատուկ շքեղությունը և քեժուալ, էլեգանտ, հարմարավետ առօրյա հագուստի աշխարհը: Բնական շքեղությունը և ժամանակակից էլեգանտությունը Լուիզա Սերանոյի`  բարձրաճաշակ կանանց նորաոճ, բարձրորակ հագուստի հավաքածուի բնորոշ հատկանիշներն են: Գերազանց որակը, մեծ մասամբ իտալական կտորեղենը, բացառիկ վարպետությունը և գնի համեմատ նշանակալից արժեքը դրվել են այս բիզնեսի հաջողության հիմքում: Լուիզա Սերանոն ներկայանում է որպես նորաոճ, բարձրորակ տենդենցների պիտակ: Ուշադրության կենտրոնում գործած տոպերն են, որոնք լրացվում են համադրվող հագուստի մասերով` շապիկներ, ժակետներ, տաբատներ և կիսաշրջազգեստներ քաթանից և կաշվից, կաշվե և մորթյա ժակետներ, ինչպես նաև ընտիր գոտիներ և պայուսակներ: Գործվածքեղենի և կաշվե իրերի կատարելագործված  տարատեսակների և հարուստ  ու վառ գույներով ընդգծված չեզոք գույների համադրությունները ստեղծում են էկլեկտիկ և անթերի ոճ: Հավաքածուն ներառում է ժամանակակից ոգին, հնարամտությունը և մեծ savoir-faire-ն:

Marc Cain http://www.marccain.de
Պատմություն:Մարկ Քեյնը` ամերիկյան անձնագրով իտալացի կուտյուրյեն, երկու մեծ թուլություն ուներ կյանքում` գեղեցիկ, լավ հագնված կանայք և արագընթաց մեքենաներ: Հանուն այդ երկուսի նա պատրաստ էր ամեն ինչի, նույնիսկ կյանքի գնով: Նա մահացավ մի ճակատագրական ավտովթարի ժամանակ, երբ Մոդենա-Բոլոնյա մայրուղու վրա վարում էր իր Ֆեռարին: Եթե հարցնեք, թե ով էր Մարկ Քեյնը, Հելմուտ Շլոտերերը` գործադիր տնօրենը կպատասխանի, որ կուտյուրյե Մարկ Քեյնը իր երևակայության ըմբռնումն էր 1973-ին, երբ հավաքածուն ստեղծվում էր Կարպիում` Բոլոնյայի մոտ: Այսօր անունը ներկայացնում է ընդհանուր փիլիսոփայություն. Հավաքածուն աստղ է: Մարկ Քեյնը հաջողված նորաձևության ընկերություն է, որը առևտրային գործարքներ է կատարում ամբողջ աշխարհում: Միայն Գերմանիայում ընկերության աշխատակազմում կան ավելի քան 706 աշխատողներ: Դրա առևտրային ծավալը անցնում է 150 մլն ևրոն: Արևելյան Եվրոպայում ևս 2000 մարդ աշխատում է Մարկ Քեյն ընկերությունում` պատրաստի հագուստի արտադրման բաժնում: 16 երկրներում գործող Մարկ Քեյնի 86 խանութները և ավելի քան 1000 այլ բարձրակարգ մասնագիտացված հաստատությունները ամբողջ աշխարհում խոսում են ընկերության ընտրողական մարտավարության մասին: Մարկ Քեյն ընկերությունը իր համաշխարհային բիզնեսը կառավարում է Բոդելշաուսենի մասնաճյուղից; Հավաքածուի դիզայնի ստեղծման գլղավոր սկզբունքը համադրվող հագուստի մասերի գաղափարն է, այլ կերպ ասած` հագուստի համադրելիությունը: Քանի որ Մարկ Քեյնի համար հագուստի համադրելի մասերը ոչ միայն անթերի համադրությամբ ստացված հագուստի կոմպլեկտ է, այլ նաև  ըստ էության տարբեր տեսակի ինդիվիդուալ հագուստների նուրբ համակցում:  Միմյանց հանդիպող հակասություններ,որոնք այնուամենայնիվ  ստեղծում են պատկեր: Թարմացնող և հղկված ոճերի համադրում, որը միավորում է ուրվագծերը և գործվածքները:
AirField http://www.airfield.at
Պատմություն: Airfield- կրքոտ մոտեցում նորաձևությանը: Մոտ 7500 ք.մ. տարածք ունեցող ընդարձակ ընկերության կառույցներում 200 աշխատակիցներ իրականացնում են դիզայնի հետ կապված աշխատանքները, մարկետինգը, վաճառքը և վարչական աշխատանքները: Հզոր թիմ հզոր բրենդի համար: AIRFIELD ընկերության գլխավոր մասնաճյուղը  գտնվում է Սիվալչենում: Այստեղից արտահանում է Եվրոպա, Ասիա: Մոտ 1800 մասնագիտացված խանութներ 42 երկրներում ապահովում են, որ AIRFIELD-ի հավաքածուները ամբողջ աշխարհում հայտնվեն խանութների ցուցափեղկերին:

ք ունեցող ընդարձակ ընկերության կառույցներում 200 աշխատակիցներ իրականացնում են դիզայնի հետ կապված աշխատանքները, մարկետինգը, վաճառքը և վարչական աշխատանքները: Հզոր թիմ հզոր բրենդի համար: AIRFIELD ընկերության գլխավոր մասնաճյուղը գտնվում է Սիվալչենում: Այստեղից արտահանում է Եվրոպա, Ասիա: Մոտ 1800 մասնագիտացված խանութներ 42 երկրներում ապահովում են, որ AIRFIELD-ի հավաքածուները ամբողջ աշխարհում հայտնվեն խանութների ցուցափեղկերին:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: