OLSEN
Խանութսրահ Երևանում
Հասցե:
Հայաստան, Երևան, Աբովյան 21 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս:
+374-10-543929
Ֆաքս:
+374-10-543929
Էլ-փոստ:
Ապրանքատեսականի:
Women's branded clothing and accessories.
Կայքէջ:
http://www.olsen.de

Ընկերության պատմությունը: Olsen ապրանքանիշը Եվրոպայի կանացի սպորտային հագուստի առաջատար արտադրողն է, որ հիմնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում, և Հյուսիսային Ամերիկայում հանդես է գալիս Olsen Եվրոպա ապրանքանիշի անվան տակ: Olsen ապրանքանիշն առանձնակիորեն տարբերակվում է շնորհիվ իր վառ կարմիր գույն ունեցող լոգոտիպի և նրանով, որ ապրանքանիշը ներկայացնում են 3 գեղեցկագույն դեմքեր: Olsen Եվրոպան ունի հարուստ ընտանեկան ավանդական պատմություն: 1901-ին ընկերության սեփականատերը Ալֆրեդ Ուոլֆն էր, ով ողջ աշխարհում զբաղվում էր պարենամթերքի, համեմունքների, օծանելիքի և կոսմետիկայի առևտրով: Այլ հաջողություններին զուգահեռ, այս ընկերությունն այսօր հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն մեղր ներմուծողը և ղեկավարում է սննդի ու ոչ սննդային մի շարք բիզնեսներ: 1959թ.-ին Ալֆրեդը և նրա որդի Մանֆրեդը հիմնեցին կանացի նորաձևության բաժանմունքը: Ֆրեդերիկ Օլսենը, ով Ալֆրեդի նախկին համադասարանցին էր, թույլտվություն շնորհեց Ուոլֆերի ընտանիքին օգտագործել Olsen անունը նոր գծի արտադրության համար: Շուտով նրանք սկսեցին վաճառել Հեռավոր Արևելքից Եվրոպա ներմուծված "Olsen" տրիկոտաժե հագուստ: Հաջողությունը երկար սպասեցնել չտվեց, չորս ոճային տարբերակներից վաճառվեց հագուստի մեկ միլիոն նմուշ: Շուրջ 36 տարի արտադրատեսականին վաճառվում էր Եվրոպայում առանց պիտակ: Հաջողությունը պայմանավորված էր որակյալ ապրանքի և մատչելի գնի համադրությամբ: Տարիների ընթացքում տրիկոտաժի բնագավառում էքսպերտի և նորաձևության կայուն դրսևորումների համադրությունը հաստատվեց ` ներառելով կիսաշրջազգեստների, անդրավարտիքների և բլուզների արտադրության գծերը:

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: