ԱԿՈՒՄԲՆԵՐ ԵՎ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ

PASCUCCI
La Bohéme
SEGAFREDO
MOSCAFE
Le Cafe De Paris
L’Orange Azure
THE CLUB
ART BRIDGE
MALKHAS Jazz Club
NATURA GOLD
"MEZZO" Classic House Club
Thomas Twining

ԹՈՓ Ակումբներ ԵՎ Սրճարաններ

TOP Clubs & Cafes in Yerevan
 
"PASCUCCI" Խանութ- Սրճարան
Հասցե: Armenia,Yerevan, Teryan St., 42 Building
Հոռախոս: +374-10-568969
Ֆակս:
Էլ- Փոստ: cpsyerevan1@pascucci.it
Կայքէջ: http://www.pascucci.it
Ծառայություններ Խանութ- Սրճարան
Մեր Մասին: 1883թ. Էր, երբ Անտոնիո Պասկուչին` դերձակների ընտանիքի ժառանգը, որոշեց նվիրաբերել ինքն իրեն առևտրին` դառնալով փոքր բիզնեսի ներկայացուցիչ: Սկսեց զբաղվել սննդի բիզնեսով և հուլիսի 15-ին  Իտալիայի և Անգլիայի միջև կնքվում է պայմանագիր` առևտրի ազատությունն ու ազատ մրցակցությունը հաստատելու և երկու երկրների միջև առևտրային հարաբերություններ հաստատելու համար:  Նա զբաղվում էր սուրճի հումքի առևտրով, որը հետագայում դարձավ իր կիրքը:
1935թ.-ին Մարիո Պասկուչին ևս ներգրավվում է հոր աշխատանքի մեջ և բացում է առաջին խանութը Մոնտե Սերիոնում, որի ղեկավարությունը ստանձնում է իր կինը` Դոմենիկան: Հետպատերազմյան տարիներին Դինո Պասկուչին` Մարիոյի եղբայրը, Մոնտե Սերիոնում բացում է սեփական սուրճի բարը և այնտեղ էլ հենց տեղադրում է առաջին Էսպրեսսո սուրճ պատրաստող ապարատը:  Նա մասնագիտանում է սուրճի բնագավառում: 50-ականներին Ալբերտո Պասկուչին որոշում է կայացնում հեշտացնել սուրճի մշակման ընթացքը և հիմնում է առաջին արտադրական գործարանը:  1963-ին Ալբերտոն տեղադրում է սուրճի անուղակի բովման ռոստեր, սուրճի համահավասար ու համաչափ բովման համար, որպեսզի հնարավոր լինի ստանալ էսպրեսսո սուրճ: 1975թ.-ին Պասկուչին նախաձեռնողն է դառնում մի նախագծի, որ անվանակոչվել էր “միմիայն բարձրորակ սուրճ”:  Բարում աղում և մատուցում էին բնական Արաբիկայի և Ռոբուստայի լվացված սուրճի միախառնում: Այնուհետև, նորարարական համով էսպրեսսո սուրճ, որ պատրաստված էր քաղցր ու բուրումնավետ սուրճից: 1996թ.-ին հիմնադրվում է էսպրեսսո սուրճ պատրաստել սովորեցնող դպրոց: Սա ուսումնական կենտրոն էր, որտեղ ուսուցանում էին ինչպես  սուրճ պատրաստել օգտվելով տարատեսակ բաղադրատոմսերից: 2000թ.-ին կառուցվում է նոր գործարան, որ նախատեսված էր գերազանց որակ ապահովել շնորհիվ մեխանիկական հզոր զինվածության:  Այս նոր գործարանը ևս տեղակայված էր Մոնտե Սերիոնում, որովհետև շնորհիվ բարենպաստ կլիմայական պայմանների հնարավոր էր սուրճի հումքը պահել մշտապես կայուն խոնավ վիճակում: Հետագայում Պասկուչի բովման համակարգը պատենտավորում և նմանակում են: 2006թ.-ին Առևտրի Պալատը Ալբերտո Պասկուչիին շնորհում է մրցանակ, քանզի վերջինս աջակցել էր ընտանեկան բիզնես զարգացնող ընկերությանը առողջ մրցակցության պայմաններում հասնել արտադրական որակի գագաթնակետին:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: