TOPSHOP.am Ակումբ
Առաջարկ |
Հարգելի գործընկեր նախապես շնորհակալ ենք Ձեզ, որ Ձեր ժամանակը տրամադրեցիք մեր առաջարկին ծանոթանալու համար: Հուսով ենք սա կլինի մեր համագործակցության առաջին քայլերից մեկը:Կարծում ենք ծանոթացել էք “ԱՌԱՋԱՐԿ” – ին կցված “Մեր Մասին” նյութին: Այն կոգնի Ձեզ ճիշտ պատկերացում կազմելու մեր գործունեության մասին: ԱՌԱՋԱՐԿ Այս առաջարկն ուղղված է Հայաստանում միջազգային ապրանքանիշ (Brand) ներկայացնող կազմակերպություններին: Մենք առաջարկում ենք Ձեզ մասնակցել մի նախագծի, որի կայացումն ուղղակիորեն կապված է Ձեր կողմից առաջարկվող ապրանքանիշը Հայաստանում ճիշտ ներկայացնելու և մասսայականացնելու հետ: Մեր համագործակցությունը բաղկացած կլինի երկու փուլից` “ՍԿԶԲՆԱԿԱՆ ՓՈՒԼ” և “ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՒԼ”:
Մեր համագործակցության “ՍԿԶԲՆԱԿԱՆ” փուլում,որը կտևի 1 ամիս, դուք զերծ կմնաք որևէ ֆինանսական պատասխանատվությունից և հետագայում պարտավորություններ չեք կրի: Համագործակցության այս փուլում TOPSHOP.am - ը առաջարկում է` Ա ) Ներկայացնել խանութ-սրահի ներրքին հարդարանքը (interior) ցուցադրող ֆոտոդարան (5 լուսանկար): Բ ) Ներկայացնել սրահում ներկայացվող 5 հագուստի կամ 10 զարդի պարագայի (accessories) ֆոտոդարան և տեքստային համալրող ինֆորմացիա: Գ ) Կազմել խանութ սրահը ներկայացնող համառոտ էջ, որտեղ ներկայացված կլինի սրահում առկա ապրանքանիշերի նկարագրությունը: Նշված կլինի խանութ սրահի մասին ցանկացած տեղեկություն` մասնավորապես հասցե, հեռախոսահամար,վեբկայք, էլ.-փոստ, հոդվածներ, առաջարկներ և այն ամենը ինչը կօգնի Ձեզ լավագույնս ներկայանալ:
Մեր համագործակցության “ԶԱՐԳԱՑՄԱՆ” փուլում,որը կտևի նախապես քննարկված տվյալ պատվիրատուին հարմար պայմաններով և ժամկետով, երկկողմանի պարտավորությունները ամրագրված կլինեն պայմանագրով: Համագործակցության այս փուլում TOPSHOP.am - ը առաջարկում է` Մասնագետ լուսանկարիչների մանրակրկիտ լուսանկարահանման արդյունքում ստեղծել սրահում ներկայացվող հագուստի կամ զարդի պարագայի (accessories) ֆոտոդարան նախապես պայմանագրում նշված կետերին համապատասխան: Օրինակ` “ՄԻՋԻՆ ՓԱԹԵՓ” Այն գործում է 6 ամիս և իր մեջ ներառում է` 40 հագուստի կամ զարդի պարագայի (accessories) ա) Ֆոտոդարան: բ) Իրերի մասին տեղեկություն, մասնավորապես` գնային առաջարկ, հղում` նշված իրը ներկայացնող սրահին, տվյալ իրի` սրահում հաշվառվող համարը, Փաթեթի գործող 6 ամիսների ընթացքում Ձեզ հնարավորորություն է տրվում փոփոխել նախապես ներկայացվող 40 իրերից 10 – ը:
Հույս ունենք, որ TOPSHOP.am – ի Ճկուն գնային քաղաքականության, աշխատանքների և կոմերցիոն քայլերի էֆֆեկտիվ կազմակերպման շնորհիվ կարճ ժամկետներում կստեղծվի համագործակցության փոխշահավետ դաշտ: Վերոգրյալ առաջարկը կազմված է ընդհանուր առաջարկի տեսքով, այն անպայմանորեն կվերանայվի ըստ խանութ-սրահի պահանջների: “ԶԱՐԳԱՑՄԱՆ” փուլում, խանութ-սրահը, պայմանագրային ժամկետներում հնարավորություն կստանա կայքի հատուկ առանձնացված մասում տեղակայել ինֆորմացիա սրահում գործող զեղչերի և նորությունների մասին: TOPSHOP.am կայքում տեղակայված ինֆորմացիան արդի պահելու, օպերատիվ փոփոխություններ անելու նպատակով ստեղծվել է մասնագետների մի հատուկ խումբ:Այն հատուկ մշակված ծրագրային համակարգի միջոցով շաբաթվա տարբեր օրերի ստուգելու է խանութ -սրահի կողմից ներկայացված իրերի առկայությունը տվյալ սրահում: Շնորհակալ ենք մեր առաջարկը ընթերցելու համար: Եթե մեր նախագիծը Ձեզ հետաքրքրեց, պատրաստ ենք այն ավելի պատկերավոր Ձեզ ներկայացնել, պատասխանել Ձեր հարցերին , լսել Ձեր առաջակներն ու դիտողությունները: Մեզ կարող եք գրել և զանգահարել` Էլ.-փոստ` info@topshop.am Հեռ` (+374) 93 199-849 |