Raxevsky
Հասցե: Հայաստան, Երևան, Թումանյան 33 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374 53-96-52
Ֆաքս:
Էլ. հասցե:
viaartis@web.am
Ապրանքատեսականի: Women's clothing and accessories
Կայքէջ: http://www.raxevsky.gr

Պատմություն: 1976թ.-ին Հելեն Ռաքսևսկին և Ջորջ Մուրթզուչոսը հիմնեցին Helen&apos’s Club S. A առևտրային կազմակերպությունը: Ի սկզբանե, ընկերությունը կենտրոնացել էր արտահանման վրա դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Հոլանդիա, Իսպանիա և Շվեդիա: Ընկերությունն արտահանում էր նաև ԱՄՆ և Կանադա:                                                                                                                                                            1982թ.-ին Հելեն Ռաքսևսկին և նրա քույրը սկիզբ դրեցին մանրածախ առևտրին` Աթենքում բացելով 2 հանրախանութ:
1982թ.-ին ընկերությունը մշակեց մանրածախ վաճառքն ընդլայնող ռազմավարություն` Աթենքի կենտրոնում բացելով 2 հանրախանութ, մեկը Կոլոնակիում, մյուսը` Պատիսսիոն փողոցի վրա:                                                                                                                                                 1983-ից 1990 թվականներին ընկերությունը ընդլայնվեց` Աթենքում ավելացնելով հանրախանութների քանակը:                                              1990-1999 թվականներին Ռաքսևսկին ընդլայնեց աշխարհագրությունը` դուրս գալով Հունաստանի սահմաններից:                                             1999թ.-ին ընկերությունը նախաձեռնեց իր բիզնեսի ընդլայնումը Հունաստանի սահմաններից դուրս` հանրախանութներ բացելով Սոֆիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Ռումինիայում և Կիպրոսում:                                                                                                                                     2004-ին ընկերությունը որդեգրեց զարգացման նոր ռազմավարություն, այն է` ‹Ռաքսևսկի Կինը ›:  Ռաքսևսկին միավորեց իր ապրանքանիշն ու հագուստի ոճը հռչակավոր մի անձնավորության հետ, ում արտաքին տեսքն ու անձնային հատկանիշները համապատասխանում էին Ռաքսևսկու փիլիսոփայությանը:  Յուրաքանչյուր սեզոնի լուսանկարահանումները անց էին կացվում օտար երկրներում բնության գեղեցիկ տեսարաններով և մշակութային էլեմենտներով հագեցած միջավայրերում, որոնք ընդունելի էին Ռաքսևսկի հավաքածուի համար:                                                                                                   2006թ.-ին կազմավորվեց նորարարական համագործակցություն ‹Ռաքսևսկու Կնոջ› նոր դեմք հանդիսացող Զետա Մակրիպուլիայի հետ:  Միևնույն ժամանակ ընկերությունը թարմացրեց և նորացրեց իր ներկայացուցչական դեմքը:  
‹Ռաքսևսկու Կնոջ› կերպարը ժամանակակից, անկախ և հզոր ներքին ունեցող կին է: Նա գնահատում է բարձր որակն ու մատչելի գները: Տենչում է բոլոր առիթներին հանդես գալ պատշաճ հագուկապով:  Օրվա տարբեր ժամերի համար Ռաքսևսկին առաջարկում է լայն տեսականի: Ընկերության հեղինակությունը կինն է ու նրա կարիքները:  Այսօր Հունաստանում գործում է ավելի քան վաթսուն Ռաքսևսկու հանրախանութ, որից տասնինը ձեռնարկատիրական են, իսկ ութը ներկայացված են արտերկրում` Սոֆիայում, Նիկոսիայում, Լիմասոլում, Բուխարեստում և Կահիրեում:


 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: