"RIO Galleria"Լավագույն բրենդերը՝ պաշտոնապես մեկ հարկի տակ
Խանութսրահ Երևանում
Հասցե:
Հայաստատն, Երևան, Հյուսիսային Պողոտա 8 (Խանութ) / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-501801
Ֆակս: +374-10-501801
Էլ-Փոտս: info@rio.am
Կայքէջ: http://www.rio.am
Ապրանքատեսականի: Կանացի, Տղամարդու, Մանկական Հագուստ Եվ Ակսեսուարներ
Այլ Խանութներ
Ռիո Մուլտի Բրենդային Խանութ: Հասցե:Հայաստան, Երևան, Մոսկովյան. 28 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-524220
Ժանֆռանկո Ֆեռե, Ռիո Խանութ: Հասցե: Հայաստան, Երևան, Սայաթ Նովա 8 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-519510

Մեր Մասին: Rio խանութների ցանցը կոչված է ներկայացնելու համաշխարհային նորաձևության առաջատար տների հագուստը՝ հանդիսանալով արվեստի ստեղծագործությունների իսկական պատկերասրահ:  Առաջին իսկ օրից Rio-ն հանդես է գալիս որպես առաջարկվող բրենդերի պաշտոնական ներկայացուցիչ:  Rio խանութների ցանցն այսօր «գլխավորում» է Rio Galleria-ն, որը հիմնվել է  2010 թ.-ին ապրիլի 20-ին Հյուսիսային պ. 8 հասցեում:

Երբ քայլում ես Rio-ում, ասես փոքր քաղաքում լինես, որտեղ ամեն թաղամասը տարբեր է, բայց բոլորն իրար հետ գտնվում են ճարտարապետական ու դիզայներական միասնության, միևնույն տրամադրության մեջ: Քանի որ Rio Galleria-ն ընդգրկում է նորաձևության տների ոճային ուղղվածությամբ շատ տարբեր գծեր, հաճախորդների շրջանակը շատ լայն է. պատանեկանից մինչև հասուն տարիքի կանայք և տղամարդիկ: Այստեղ մշտապես առկա է ամենանորաձև ամենօրյա, կամ երեկոյան զգեստների մեծ տեսականի: Բուտիկները խմբավորված են երկու տարբեր զոնաների մեջ, որոնցից մեկը ներկայացնում է դասական բրենդեր, մյուսը՝ երիտասարդական նորաձևություն: Ամեն բրենդի բուտիկը պատրաստված է հենց տվյալ բրենդի դիզայների կողմից, իսկ ամենավերջում ընտրվել է իտալական դիզայներական մի ընկերություն, որը կարողացել է միացնել ոճով այդքան տարբերվող մի շարք բուտիկները մեկ հարկի տակ: Rio-ն բացվելիս հրավիրվեց Ֆրանչեսկո Դեսսին, որը երկար տարիներ եղել է Միլանի Ռինաշենտե մուլտիբրենդային խանութի վիզուալ մերչենդայզինգի գծով տնօրենը,  ով մի քանի շաբաթ աշխատեց վաճառող-խորհրդատուների հետ, անգնահատելի խորհուրդներ տվեց  խորհրդատուների արտաքինի, հաճախորդին ընդունելու, ապրանքն առաջարկելու ձևի վերաբերյալ, երկրորդ անգամ եկավ անցյալ տարի՝ վերջացնելու իր աշխատանքը, բացի այդ ամեն սեզոն տարբեր բրենդերի ներկայացուցիչները  հանդիպում են խորհրդատուների հետ, ներկայացնում են իրենց նորաձևության տան տվյալ սեզոնի հավաքածուի հիմնական գաղափարը: Ինչպես նշում է Riօ-ի տնօրեն Նարինե Մելքունյանը. «Մեզ համար կարևոր չափանիշ է այն, որ հաճախորդը մեկ անգամ գալով՝ ցանկություն ունենա վերադառնալ, մթնոլորտը չպիտի պարտադրող լինի, հավանաբար մեզ մոտ դա ստացվում է, որովհետև մեր հաճախորդների թիվը գնալով ավելում է, նաև այդ նպատակով  ավելացրել ենք այս բարը, մի երևույթ, որ շատ ընդունված է ողջ աշխարհում, որպեսզի անհրաժեշտության դեպքում ամուսինները նստեն, հանգստանան, իսկ կանայք հանգիստ կարողանան առանց շտապելու գնումներ կատարել»:

Ինչպես և ընդունված է ողջ աշխարհում հավաքածուները թարմացվում են ամեն սեզոն, ժամանակին հայտնվում են գարուն-ամառ, աշուն-ձմեռ հավաքածուները:

Շուտով Երևանում նոր հանրախանութ է բացվելու, որտեղ Rio-ն կներկայացնի մի քանի նոր բրենդեր՝ Adolfo Dominguez, մյուս սրահը կկոչվի  Rio Sport, որը կներկայացնի Bikkenbergs Sport, EA7, Porsche Design Sport, Ralph Lauren բրենդերը նաև կլինի Rio-ն իր դասական իմաստով, որտեղ ավելի մասշտաբային կներկայացվի Armani Jeans-ը:

Հավատացեք, ձեզ կդիմավորեն ու կճանապարհեն արհեստավարժ խորհրդատուները, ովքեր կդառնան ձեր յուրովի էքսկուրսավարը  նորաձևության հրաշալի քաղաքում, որը կոչվում է Rio Galleria:

 

Ապրանքանիշեր Եվ Գործնկերներ
Giorgio Armani http://www.armani.com/giorgioarmani
Պատմություն:

Armani-ն աշխարհում ամենահայտնի նորաձևության տներից մեկն է, իսկական գիտակների համար այս բրենդը ճանաչելի է առաջին իսկ հայացքից, որովհետև Ջորջո Արմանին իր գլխավոր սկզբունքը ժամանակին դարձրեց բացարձակ մինիմալիզմը: Արմանիի ոճը երեք ոսկե կանոն ունի. էլեգանտություն, հարմարավետություն, ոչ մի ավելորդություն: Armani նորաձևության տան պատմությունը մի դիզայների պատմություն է, ով բառացիորեն վեր բարձրացավ նորաձևության Օլիմպոսի գագաթը 60-ական, 70-ական թթ.-ի սեքսուալ նորաձևության ալիքի վրա:



Armani Collezioni http://www.armani.com/armanicollezioni
Պատմություն: Armani Collezioni-ն  Armani նորաձևության տան հանրահայտ գծերից մեկն է, որը հիմնվել է  1979 թ.-ին: Այն  գտնվում է Արմանիի լյուքս կարգի Giorgio Armani, Armani Prive՛ և երիտասարդական Emporio Armani և Armani Jeans  հագուստի գծերի մեջտեղում: Այն նախատեսված է ավելի հասուն մարդկանց համար, ովքեր չեն վազում սեզոնային նորաձևության հետևից և գերադասում են դասականությունն ու ձևվածքի անթերի կատարումը:

AJ Aarmani Jeans http://www.armani.com/armanijeans
Պատմություն: Armani Jeans-ը Ջորջիո Արմանիի նորաձևության կայսրության ևս մեկ ճյուղն է, որը հիմնադրվել է 1981 թ.-ին և ամեն սեզոն ներկայացնում է դենիմից կարվող երիտասարդական հագուստի հրաշալի ընտրանի:

EA7 http://www.armani.com/ea7
Պատմություն: Emporio Armani 7 կամ EA7 անունը կրող հավաքածուն հաջող համագործակցություն է Giorgio Armani նորաձևության տան և Reebok International Ltd ընկերության միջև: Այս յուրահատուկ գիծը համադրում է Reebok-ի նորագույն մարզական տեխնոլոգիաները և աշխարհի ամենաառաջատար դիզայներներից մեկի անթերի ոճը: EA7 գծի դինամիկայի և սպորտային ուրվագծերի համադրությունը Reebok-ի հագուստին և կոշկեղենին հատուկ ավանդական տեխնոլոգիականության հետ արդյունքում ծնում է մի կողմից ժամանակակից դիզայների հրաշալի ոճի և մյուս կողմից մարզական հագուստի և կոշիկների ֆունկցիոնալության համաձուլվածք:

Gianfranco Ferre՛

http://www.gianfrancoferre.com
Պատմություն: Ջանֆրանկո Ֆերրեն ֆրանսիական դիզայներ է, որին անվանում էին «նորաձևության ճարտարապետ»: 1969 թ.-ին Միլանի տեխնիկական համալսարանում ստանալով ճարտարապետի դիպլոմ ՝ արդեն 1970-ին նա սկսում է աշխատել որպես աքսեսուարների դիզայներ, 78-ին ներկայացնում է առաջին հեղինակային հավաքածուն կանանց համար, որի գլխապտույտ հաջողության շնորհիվ հրավիրվում է աշխատանքի  Christian Dior նորաձևության տուն: Համարվում է, որ Ֆերրեյի ստեղծագործությունները լավագույնն էին Christian Dior անվան տակ ստեղծվածներից, յուրաքանչյուր նոր հանդերձի և աքսեսուարի մեջ զգացվում էր Դիորի ոգին, նրա ոճը: Սակայն 1997-ին Ֆերրեն թողնում է աշխատանքը Մոնտեն ավենյուի վրա՝ Ferre վերադառնալու համար: Սպիտակ վերնաշապիկները նրա այցեքարտն էին, դրանք առկա էին Ֆերրեի բոլոր հավաքածուներում:
GF Ferre՛ http://www.robertocavalli.it
Պատմություն:

Ամբողջ աշխարհում GF Ferre անունը նշանակում է նրբագույն ճաշակ և հիասքանչ դիզայն: Իտալացիները հասկանում են իսկական գեղեցկությունը դեռ Հին Հռոմի ժամանակներից և մինչ օրս կարողանում են ստեղծել գեղեցիկ իրեր ավելի լավ, քան մյուսները: Ջանֆրանկո Ֆերրեն ծնվել է համաշխարհային նորաձևության մայրաքաղաքներից մեկում՝ Միլանում: 1978-ին նա ներկայացնում է կանանց հագուստի և աքսեսուարների իր առաջին հավաքածուն, չորս տարի անց, նա հանձնում է հանդիսատեսի դատին տղամարդկանց հավաքածուն, երկուսն էլ դիզայներին մեծ համբավ ու փառք են բերում:



Ralph Lauren http://www.ralphlauren.com
Պատմություն: Ռալֆ Լորենը (ծնյալ՝ Լիֆշից) ամերիկյան դիզայներ և գործարար է, ով ԱՄՆ Դիզայներների Խորհրդի կողմից արժանացել է «Նորաձևության լեգենդ» տիտղոսին: 1967 թ.-ին նա հիմնեց Polo Ralph Lauren ընկերությունը, իսկ 1968-ին արդեն թողարկեց իր առաջին prêt-a-porte հավաքածուն տղամարդկանց համար: 1971թ.-ից Լորենը հանձն առավ նոր գծի ստեղծումը, որ նախատեսված էր կանանց համար: Բացի հագուստից Ռալֆ Լորենը իր բրենդի ներքո թողարկում է նաև ինտերիերի պարագաներ, աքսեսուարներ, պարֆյումերիա, իրեր կենդանիների համար:

Roberto Cavalli http://www.robertocavalli.com
Պատմություն: Ռալֆ Լորենը (ծնյալ՝ Լիֆշից) ամերիկյան դիզայներ և գործարար է, ով ԱՄՆ Դիզայներների Խորհրդի կողմից արժանացել է «Նորաձևության լեգենդ» տիտղոսին: 1967 թ.-ին նա հիմնեց Polo Ralph Lauren ընկերությունը, իսկ 1968-ին արդեն թողարկեց իր առաջին prêt-a-porte հավաքածուն տղամարդկանց համար: 1971թ.-ից Լորենը հանձն առավ նոր գծի ստեղծումը, որ նախատեսված էր կանանց համար: Բացի հագուստից Ռալֆ Լորենը իր բրենդի ներքո թողարկում է նաև ինտերիերի պարագաներ, աքսեսուարներ, պարֆյումերիա, իրեր կենդանիների համար:

Class Roberto Cavalli http://www.robertocavalli.com
Պատմություն:

Համաշխարհային արվեստ Ռոբերտո Կավալլին մուտք գործեց 1960-ականներին, որոնք, ինչպես հայտնի է, նշանավորվեցին որպես նորաձևության բնագավառում շարջադարձային ժամանակաշրջան:  Իր յուրահատուկ խառնվածքի և մեծագույն տաղանդի շնորհիվ նա կարողացավ համադրել արդեն ունեցած գիտելիքները ժամանակի նոր հովերի, նորաձևության ու երաժշտության նոր ընկալման հետ, որպեսզի մշակի իր միակ ու անկրկնելի ոճը: Նա ընտրեց կաշին, որ մինչ այդ օգտագործվում էր միայն սպորտային ձևվածքի բաճկոնների համար և դարձրեց այն ուլտրափափուկ, էլաստիկ և նուրբ նյութ, որը հրաշալի կերպով համապատասխանում է կյանքի բոլոր իրավիճակներին: Նա չի սիրում, երբ իրեն անվանում են դիզայներ՝ գերադասելով նորաձևության նկարիչ դիմելաձևը: « Ես պաշտում եմ կանանց, բոլոր կանաց»,- ասում է նա, և կանայք իրոք մեծ դեր են կատարում նրա կյանքում, մասնավորապես՝ Ռոբերտոյի կինը՝ Եվան, նախկին Միսս Տիեզերքը, ով օգնում է նրան դիզայներական աշխատանքում և ոգեշնչում դեպի նոր գլուխգործոցներ:



Versace Collection http://www.versacecollection.com
Պատմություն: Versace-ն աշխարհի ամենամեծ նորաձևության տներից մեկն է: Բրենդը հիմնադրվել է 1978 թ.-ին և դարձել հսկայական մի ընկերություն, ուր ավելի քան 2000 մարդ է աշխատում ամբողջ աշխարհում: Դժվար է պատկերացնել, որ աշխարհի ցանկացած կետում փռված կարմիր գորգին թեկուզ մի քանի անգամ չեն փայլի Versace զգեստները: Ջանի Վերսաչեն մի մարդ է, ով ստեղծեց «սուպեր-մոդել» հասկացությունը և ստիպեց կանանց ողջ աշխարհում պաշտել մեդուզայի պատկերը, որ զարդարում է ընկերության խորհրդանիշը: Վերսաչեի ողբերգական մահից հետո ընկերությունը գլխավորեց նրա քույրը Դոնաթելլա Վերսաչեն: Նա կարողացավ փոխել նորաձևության տան ոճը՝ միաժամանակ հավատարիմ մնալով չափազանց շքեղությանն ու գլամուրին:

Versace Jeans http://www.versace.com
Պատմություն: Versace Jeans-ը նորաձևության տան գծերից մեկն է, այսօր այն նորաձև, գեղեցիկ և հարմարավետ հագուստ է, որում շեշտը դրված է ոչ պատոնականության վրա: Այս գիծը ներկայացնում  է բարձրակարգ ջինսեր, դասական վերնաշապիկներ՝ Gianni Versace հանրահայտ նախշազարդով, որոնք համեմատաբար ավելի մատչելի են:

John Richmond http://www.johnrichmond.com
Պատմություն: «Քանդել, շփոթության մեջ գցել, խախտել ընդունված կարգը», սա յան կարգախոսն է, որը նկարագրում է John Richmond-ի ոճը: 1987 թ.-ին նրան ճանաչեց աշխարհը հանրահայտ կաշվե բաճկոնի շնորհիվ, որը հայտվեց Ջորջ Մայքլի «Faith» տեսահոլովակում: հենց այդ ժամանակ էլ Ջոնը սկսեց թողարկել միանգամից մի քանի գիծ՝ John by Richmond, Richmond X и Richmond Denim: Richmond X –ը pret-a-porter հագուստ էր, որն առանձնանում էր անբնական ձևվածքով, ոչ ավանդական գործվածքներով ու բարձր որակով: Այս գիծը նախատեսված է էքպերիմենտների նկատմամբ հակում ունեցող երիտասարդների համար:   Ջոն Ռիչմոնդի փիլիսոփայության մյուս բաղկացուցիչը «փողոցային մշակույթն» էր, որպես հետևանք ծնվեց նրա հաջորդ գիծը՝ Richmond Denim-ը:

Moncler http://www.moncler.com
Պատմություն: Moncler  ֆրանսիական բրենդն այսօր հայտնի է որպես բարձրակարգ վերնահագուստ արտադրող ընկերություն: Եվ այս ճանաչումը  բացարձակապես արդարացված է. այն ավելի քան կես դար է, ինչ պաշտպանում է մարդուն եղանակային ամենատարբեր անախորժություններից: Moncler-ի պատմությունը սկսվել է 1952 թ.-ից լեռնագնացների ու դահուկորդների համար նախատեսված բաճկոնների ստեղծմամաբ: Նորաձևության զարգացմանը զուգահեռ  Moncler –ը քայլ կատարեց սպորտային հագուստից դեպի ավելի ամենօրյա հագուստը՝ ապացուցելով, որ նորաձև փետրաբաճկոնը ևս կարող է ցանկալի լինել ու դառնալ զգեստապահարանի անբաժանելի մասնիկը: Եթե դուք կատարյալ փետրաբաճկոն եք տեսնում, որը միաժամանակ գեղեցիկ է, ապա դրա թևքին անպայման կնկատեք աքաղաղի փոքրիկ պատկեր՝ Moncler  ընկերության խորհրդանիշը:

Galliano http://www.johngalliano.com
Պատմություն: Galliano –ն մոլորակի ամենաազդեցիկ բրենդերից մեկն է: Այն ներխուժեց նորաձևության աշխարհ 1984 թ.-ին և վայրկենապես գրավեց առաջատարի իր դիրքերը: Անսովոր գաղափարներն ու բացահայտումները, ինչպիսին են օրինակ երկկողմանի ժակետները, անմիջապես բրենդին փառք ու հեղինակություն բերեցին: Ջոն Գալիանոյի հեղինակային հավաքածուներում դուք միշտ կգտնեք իրեր, որտեղ համատեղված է անհամատեղելին:

Just Cavalli http://justcavalli.robertocavalli.com
Պատմություն:

Ռոբերտո Կավալլիի անունն ընդմիշտ կմնա նորաձևության պատմության մեջ հետևյալ ձեռքբերումների շնորհիվ. Ռոբերտոն հայտնագործեց հանրահայտ լոսկուտայի տեխնոլոգիան, նա ապացուցեց, որ կաշվից կարելի է ոչ միայն բաճկոններ, այլև շքեղ երեկոյան զգեստներ կարել, նա մշակեց նկարի արտատպման նոր լազերային տեխնիկա, նա առաջինը նորաձևության մեջ մտցրեց աֆրիկյան արևի և արևադարձային անտառների գույները: Roberto Cavalli ապրանքանիշով հագուստ այսօր ընտրում են ինչպես գործարար կանայք, այնպես էլ դեռահասները, որոնք մեծագույն հաճույքով կրում են Just Cavalli երիտասարդական գծի հագուստը:



Bikkembergs http://www.bikkembergs.com
Պատմություն: 1996 թ.-ին Դիրկ Բիկկեմբերգսը թողարկեց մի հավաքածու սեփական ապրանքանիշով՝ անվանելով այն պարզապես Bikkembergs: Պատճառը առավել պարզ ու մատչելի ոճով հագուստի պահանջարկն էր: Նոր  Bikkembergs գիծը ժառանգեց Dirk Bikkembergs բրենդի լավագույն ավանդույթները՝ բնավորության ամրությունն ու ուժը, ինչպես նաև բարձր որակը: Տղամարդկանց կոշիկի հավաքածուն Bikkembergs-ից ներառում է գերժամանակակից սպորտային կոշիկներ, ջինսային ոճով կոշկեղեն և ամենօրյա նրբագեղ սանդալներ:  Bikkembergs կոշիկների հավաքածուն կանանց համար նույքան դինամիկ է իր ոգով, որքան և տղամարդկանց համար ստեղծվածները: Երեխաների համար նախատեսված կոշիկների Bikkembergs Juniors գիծն օժտված է միևնույն նկարագիրներով. որակ, հուսալիություն, գունագեղություն, ամբողջականություն ու հզորություն:

Gran Sasso http://www.gransasso.it
Պատմություն: Gran Sasso ընկերությունն արդեն կես դարից ավելի հանդիսանում է կանանց և տղամարդկանց համար բնական թելերից պատրաստվող տրիկոտաժե իրերի առաջատարը ողջ աշխարհում: Գարուն-ամառ հավաքածուները պատրաստվում են բամբակից, մետաքսից ու ծառի մետաքսից, իսկ աշուն-ձմեռ հավաքածուները՝ մերինոսի, քաշմիրի, ալպակոյի բարձրակարգ բրդից: Բոլոր թելերը վերամշակվում են Gran Sasso ընկերության սեփական արտադրամասերում՝ բարձրակարգ որակի չափանիշերին համապատասխանելու համար: Կրելիս փափուկ ո հարմարավետ, օժտված գույնի և ձևի հարատևությամբ, այսպիսին է Gran Sasso բրենդի արտադրանքը:

Ballin http://www.ballin.com
Պատմություն:

Ballin-ը էլեգանտ, բարձրորակ կանացի կոշիկների իտալական բրենդ է: Նորաձև կոշիկների բրենդի ծագման պատմությունը սկսվում է անցյալ դարի կեսերից, երբ Բալլին եղբայրները սկսեցին պատրաստել կանացի կոշիկներ՝ հենվելով ոչ միայն բարձր որակի, այլև իրերի արտաքին անկրկնելի գեղեցկության սկզբունքների վրա: «Թանկարժեք կոշիկներ»՝ այսպես են անվանում Բալինի վարպետների աշխատանքները:



Rossi
Պատմություն: Rossi  ապրանքանիշը հիմնադրվել է 1987 թ.-ին՝ որպես բնական շարունակություն, կոշիկների արտադրության մեջ քայլ առաջ, որը 1976 թ.-ից ի վեր մասնագիտանում էր կոշիկների ստեղծման ձեռքի աշխատանքի բնագավառում: Ընկերությունը ստեղծվել է Մարկե շրջանի կոշկային արդյունաբերության բազմաթիվ տրոփող կետերից մեկում, որտեղ միմյանց հետ հարևանություն են անում աշխատանքն ու արվեստը, որակն ու ոճը: Վարպետները չեն հրաժարվում  արհեստագործական հնագույն ավանդույթներից. ձեռքերն ու մեքենաները կարողանում են խաղալ ու ստեղծել միասին:

Valentino Orlandi http://www.valentinoorlandi.it
Պատմություն: Valentino Orlandi բրենդը հայտնի է իր գլուխգործոցներով դեռ 1974 թ.-ից: Ընկերությունը զբաղվում է պայուսակների և կոշիկների արտադրությամբ: Էլեգանտ շքեղությունը, համախարհային ճանաչումը, կաշվի և մորթու վերամշակման առանձնահատուկ տեխնոլոգիան և հրաշալի ձևավորումը այս բրենդի հիմնական բաղկացուցիչներն են:

 


Porsche Design http://www.porsche-design.com
Պատմություն: Այսօր  Porsche Design ընկերությունն աշխարհում լյուքս կարգի աքսեսուարներ արտադրող առաջատար ընկերություններից մեկն է, այն համագործակցում է գերմանական Adidas  և շվեյցարական Eterna ժամացույցներ արտադրող ընկերությունների հետ:

Porsche Design բրենդը ստեղծվել է պրոֆեսոր Ֆերդինանդս Ալեքսանդր Պորշեի կողմից 1972 թ.-ին: «Եթե դիզայներական փիլիսոփայությունն այնքան հաջող է, ինչպես մերը, պետք չէ այն սահմանափակել ճանապարհով ու սպորտային մեքենաներով: Կատարելության հանդեպ մեր կիրքը մենք տեղափոխել ենք այլ բնագավառներ. արդյունքը՝ բացառիկ առարկաների մեծ տեսականի. հագուստ, աքսեսուարներ, ժամացույցներ, սպորտային սարքավորումներ և հուշանվերներ, որոնք միավորում են Porsche-ի անթերի որակը, հեղափոխական դիզայնն ու դասական էլեգանտությունը»:  Օրինակ՝ Porsche Design  ժամացույցներն իրենց իրենց բնութագրերից շատերը ժառանգել են մեքենաներից. գերթեթև, բայց շատ ամուր նյութերի օգտագործումը, գունային ընտրությունը, մեծ ուշադրությունը ֆունկցիոնալությանը և էրգոնոմիկային:  1970-ականներին Porsche Design ընկերությունն առաջին անգամ ժամացույցային գործում օգտագործեց տիտանը՝ ներկայացնելով գերթեթև մոդելներ՝ լավ երևացող թվատախտակով սև ֆոնի վրա:


Allesandro Oteri http://www.alessandroteri.com
Պատմություն: Allesandro Oteri իտալական կոշիկների բրենդն այսօր մեծ ճանաչում է վայելում կանանց շրջանում ողջ աշխարհով մեկ: Անհնար է շփոթել Allesandro Oteri-ի ծովային կապույտ տակացուները, որոնց վրա հպարտորեն դաջված են Oteri ազգանունն ու «Պատրաստված է Իտալիայում» ինքնասիրությունը շոյող բառերը: Բրենդի մեկ այլ տարբերակիչ խորհրդանիշը մետաքսե մեծ բանտերն են, որոնք կամ շեշտում են կոշիկի գույնը, կամ իրենց կոնտրաստային երանգով աչքի են ընկնում հեռվից:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: