STEVE MADDEN
Հասցե: Հայաստան, Երևան, Հյուսիսային պող. 8 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-500540
Ֆաքս: +374-10-500540
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Կանացի կոշիկ
Կայքէջ: http://www.stevemadden.com

Պատմություն: Սթիվ Մեդդենն իրապես Ամերիկայի ամենից հաջողակ կոշիկի դիզայներներից է: Համարվելով 21-րդ դարի կոշիկի նորաձևության աշխարհի ամենից ազդեցիկ դեմքը` շուրջ 2 տասնամյակ Մեդդենը պատասխանատվություն էր կրում կոշիկի շուկա նոր տրենդեր մտցնելու համար: Նրա նպատակն էր երիտասարդ, նորաձևության տենդենցներին հետևող կնոջը տալ հնարավորություն ոճի միջոցով եզակի կերպով արտահայտել իր անհատականությունը, սա էր պատճառը, որ ապրանքանիշը միլիոնավոր գնորդներ ձեռք բերեց ողջ աշխարհում: 1990թ.-ին իր բանկային հաշվին ունենալով շուրջ 1,100 դոլլար, Մեդդենը սկսեց մոդելավորել կոշիկ և այսպես ծնվեց Սթիվ Մեդդեն ապրանքանիշը: Կոշիկի արդյունաբերության մեջ ունեցած բազմամյա փորձը և եզակի ստեղծագործական ոճը հիմք հանդիսացան, որպեսզի Սթիվ Մեդդենը հաջողությամբ հիմնի իր սեփական ձեռնարկությունը: Մեկ տարի անց, Մեդդենը ներկայացրեց պլատֆորմային կոշիկների վերափոխված տարբերակը, որը 90-ականների մեծ հաջողություն վայելող և համբավ ունեցող կոշիկի մոդելներից էր: Ներշնչված լինելով 70-ականների իր սիրելի ռոք ընդ ռոլի աստղերից` հաստ և կարճ կրունկները դարձան Սթիվ Մեդդեն ապրանքանիշի ձեռագիրը և երևույթ կանացի կոշիկի նորաձևության մեջ:  Մեդդենի ոտնամանի մասին պատկերացումները շարունակաբար կատարելագործվում էին: Մի անգամ Սթիվն ասաց հետևյալը. ‹Իմ ներշնչանքի աղբյուրը հենց այն է, ինչ մարդիկ կրում են աշխարհի տարբեր երկրների փողոցներում Նյու Յորքից մինչև Լոնդոն և դրա սահմաններից դուրս: Իմ մտքերն ու գաղափարները ծնվում են սովորական փողոցում քայլելիս: Այսօր նորաձևությունը թելադրվում է անհատական ոճի միջոցով: Ինձ համար վաղվա օրվա նորաձևությունն այն է, ինչ այսօր կրում է երիտասարդ աղջիկը կամ տղան›:
Այսօր Սթիվ Մեդդեն ապրանքանիշը կենսակերպ է ներկայացնում:  Այսօր ապրանքանիշն ընդլայնել է իր արտադրատեսականին և թողարկում է նաև այլ պարագաներ, ինչպես օրինակ հագուստ, պայուսակներ, գոտիներ, ցուրտ եղանակի արտահագուստ, զուգագուլպաներ: Սթիվ Մեդդենը մշտապես նայում է դեպի ապագա: 2011թ.-իմուտքին զուգահեռ ապրանքանիշը ընդլայնեց իր սպառողների շուկան առաջարկելով առավել գրավիչ հնարավորություններ:


 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: