Թոփ Խանութ Սրահներ

TOP Accessory Shops in Yerevan
 
SWAROVSKI
Հասցե: Հայաստան, Երևան,  Աբովյան 19/ Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-580900
Էլ. Փոստ:
Արտադրատեսականի: Ակնեղեն, աքսեսուարներ, ժամացույցներ, տնային պարագաներ
Կայք:

http://www.swarovski.com

Պատմություն: Դանիել Սվարովսկին (1862 հոկտեմբեր 24 –1956 հունվար 23) ծնվել է հյուսիսային Բոհեմիայում (այժմ Չեխիայի հանրապետություն): Նրա հայրը ապակեգործ էր, ով ուներ ապակու փոքր գործարան: Հենց այդտեղ էլ փոքրիկ Դանիելը աշակերտում էր հորը` վարպետանալով ապակու կտրման բնագավառում: 1892թ.-ին նա պատենտավորեց էլեկտրական կտրող մեքենա, որն ավելի հեշտացրեց բյուրեղապակու արտադրությունը: 1895-ին Սվարովսկու ֆինանսիստ Արմանդ Կոսմանը  և Ֆրանզ Ուեյսը հիմնեցին Սվարովսկի ընկերությունը, որը նախապես հայտնի էր որպես Ա. Կոսման, Դանիել Սվարովսկի & Կո, որն էլ հետագայում կրճատվեց` դառնալով K.S. & Co: Տիրոլում` Վատենում, ընկերությունը հիմնեց բյուրեղապակու կտրման գործարան` օգտվելով տեղի հիդրոէլեկտրակայանի շնորհած առավելություններից:
Արտադրատեսականի
Սվարովսկու բյուրեղապակու գիծը ներառում է բյուրեղյա քանդակներ ու մանրաքանդակներ, ակնեղեն, ինտերիերի զադարման համար նախատեսված ապրանքներ և ջահեր: Բոլոր աշխատանքների վրա առկա է ընկերության լոգոն: Նախապես սվարովսկու լոգոն եղել է էդելվեյսյան ծաղիկը, որը փոխարինվեց  "S.A.L." հապավումով, որն էլ հետագայում` 1988թ.-ին,  վերջնակնապես փոխարինվեց ներկայիս կարապի լոգոյով: Որպեսզի հնարավոր լինի ստեղծել բյուրեղապակի, որը թույլ տա լույսի ցոլքն արտացոլվի  ծիածանանման սպեկտորում, Սվարովսկին որոշ բյուրեղապակիներ ծածկում են հատուկ քիմիական մետաղական շերտով: Ավրորա Բորեալիսը կամ որ նույնն է` "AB", ամենից հայտնի օգտագործվող նյութերից է: Օգտագործվում են նաև բյուրեղյա փոխանցիչներ, վոլկանո, աուրում և դորադո: Սվարովսկի գրուպը ներառում է նաև Տիրոլիտ (աբրազիվներ և կտրող գործիքներ պատրաստողներ), Սվեերֆլեքս (ռեֆլեկտիվ և լուսային ճանապարհի նշողներ), Սիգնիթի (սինթետիկ և բնական թանկարժեք քարեր) և Սվարովսկի օպտիկա (օպտիկական գործիքներ, ինչպիսին հեռադիտակն է): Ընկերությունը ղեկավարում է նաև բյուրեղապակու թեմայով պարտեզ, որ գտնվում է Ավստրիայում` Ինսբրաքին կից և կոչվում է Կրիստալուելթեն: Կրիստալ Ուորլդզի կենտրոնում խոտածածկ գլուխ է, որի բերանից շատրվան է ցայտում: Կրիստալ Ուորլդզում ներկայացված են թեմատիկ ցուցահանդեսներ, որոնք ներշնչված են բյուրեղապակու գործերից, սակայն այնտեղ չի մեկնաբանվում, թե ինչպես են պատրաստվում հայտնի գործերը, ինչպես են դրանք արտադրվում կամ ինչպես է ստացվում վերջնական արտադրանքը:



 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: