TATEOSSIAN
Խանութսրահ Երևանում
Հասցե :
Հայաստան, Երևան,  Մեսրոպ Մաշտոց 48 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս : +374-10-580899
Ֆաքս : +374-10-580899
Էլ-փոստ : yerevan@tateossian.com
Ապրանքատեսականի : Կանանց և տղամարդկանց պարագաներ:
Կայքէջ : http://www.tateossian.com
Ընկերության պատմությունը : Տատեոսսիան-ը հիմնադրվել է 1990թ.-ին Ռոբերտ Թաթեոսյանի կողմից, ում կենսաձևը և գեղագիտական նուրբ ճաշակը ընկերության հաջողության գրավականն են: Նրա եզակի և ինքնատիպ ոճը հեղափոխություն մտցրեցին ճարմանդի արդյունաբերության մեջ: Զվարճալի, կիրառական ու նորաոճ դիզայնով ճարմանդները շուտով բերեցին նրան “Ճարմանդի Արքա” տիտղոսը:
Կարճ ժամանակ անց տղամարդկանց հավաքածուն ընդարձակվեց` ներառելով ժամացույցներ ու զարդեղեն: Հաջողությունից ոգևորված ու նորովի ներշնչված Տատեոսսիան-ը մուտք գործեց կանացի զարդեղենի շուկա` օգտագործելով հաղթական մոդելների միևնույն բանաձևը, որոնք ապահովեցին նրան աքսեսուարների համար շնորհվող երեք Միացյալ Թագավորության Թե ԲՐԻՏԻՇ ԵԽՊՈՐՏ մրցանակին:   
Տատեոսսիան-ը զարդեղենի և աքսեսուարների ապրանքանիշերի շարքում կերտել է աշխարհի առաջատարի իր վարկանիշը: Տատեոսսիան-ի աքսեսուարները շքեղ են և առանձնանում են իրենց եզակի դիզայնով ու ոճային լուծումներով:
Կանանց և տղամարդկանց համար նախատեսված սեզոնային հավաքածուները ունեն իրենց որոշակի ու տարբերակիչ ձեռագիրը, որոնք արտացոլում են նորաձևության տենդենցները: Ձևվածքները արդիական են, սակայն անսովոր, նորաձև են, բայց և ժամանակից դուրս:  
Նորարարական նյութերը` կիսաթանկարժեք քարերը, մանրաթելային օպտիկական ապակին և ԲՅՈՒՐԵՂԱՑՎԱԾ-Սվարովսկու էլեմենտները միահյուսված են եզակի համադրություններում: Տատեոսսիան ապրանքանիշը էտալոն դարձավ այն կանանց և տղամարդկանց համար, ովքեր վստահ են ոճի իրենց զգացողության մեջ և յուրաքանչյուր սեզոն ընտրում են այնպիսի առանցքային էլեմենտներ, որոնք արտացոլում են իրենց ոճի անհատական զգացողությունը և ընդգծում նորաձևության շունչը:
Տատեոսսիան-ի աշխատանքի հիմնական նյութը արծաթն է, իսկ նոր հավաքածուի հիմնարար նյութը 18 կարատ ոսկին է: Նմուշները ձեռագործ են` դասական ոճի ժամանակակից տարրերով համակցված:
Ամենից հետաքրքրականն այն է, որ սրանք եզակի ձեռագործ նմուշներ են, որակի անզիջում մակարդակով, սա այն է, ինչ ակնկալում է Տատեոսսիան-ի գնորդը այս ապրանքանիշից:
Վեհաշուք փաթեթավորումը շարունակում է քննարկման առարկա մնալ: Թավշյա շոկոլադագույն պարկեր և տուփեր`զարդարված փիրուզի փոքրիկ կտորներով, որոնք  հիանալի զգացողություն են հաղորդում յուրաքանչյուր արտադրանքին:
Հիմնվելով Լոնդոնում, Տատեոսսիան-ը ներկայումս միջազգային ընկերություն է, որն ունի շուրջ 50 աշխատող և ցուցասրահներ Լոնդոնում ու Նյու Յորքում:
Տատեոսսիան ապրանքանիշը վաճառվում է աշխարհի 45 երկրներում` հայտնի, նորաոճ բուտիկներում ու խանութներում:
2001-ին Լոնդոնում Տատեոսսիան-ը բացեց իր առաջին անհատական մանրածախ բուտիկը, որին հաջորդեց 2004թ.-ի ներկայացուցչական խանութի հիմնումը Չելսիում, Յորկ Սքուարե դքսությունում, Կինգ-ի փողոցում:
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾ
1990թ.-ին  Տատեոսսիան ընկերությունը հիմնվեց Լոնդոնում, նոյեմբեր ամսին, Ռոբերտ Թաթեոսյանի կողմից
1991 Տղամարդու համար նախատեսված առաջին հավաքածուն ցուցադրվել է Փարիզում` ՍԵՀՄ-ի Միջազգային Առևտրային Ցուցահանդեսում:    
1994-ին Տատեոսսիան-ը ներկայացնում է ժամացույցի ճարմանդները, որոնք դառնում են համաշխարհային հիթեր: Ապրանքանիշին շնորհվում է Բրիտանական Նորաձևության Արտահանման Մրցանակ: Այսպիսով համաշխարհային սպառման ցանցը գրավված է` յուրաքանչյուր սեզոն կազմակերպվող 12 առևտրային ցուցադրությունների միջոցով:
1996 Տատեոսսիան-ը հաղթում է Տոկիոյում Բեգին Մագազինե –ի կողմից կազմակերպված Տարվա Մրցանակաբաշխության Թե Գրեատեստ Հիծ անվանակարգում:       
1997-ին  Ֆրանսիայի և Կաննի Միջազգային Մարկետինգի ցուցահանդեսում դիզայնի համար Տատեոսսիան-ին շնորհվում է Գլոբալ Ավարդ մրցանակը:
1999-ին Նյու Յորքում, Ֆիֆթ Ավենուե-ում Տատեոսսիան-ը բացում է ցուցահանդես
2000-ին Հոնգ Կոնգում` Լեյն Քրոֆորդում, բացում է առաջին կոնցեպտը
2001-ին 2-րդ անգամ ընկերությանը շնորհվում է Բրիտիշ Ֆաշիոն Եխպորտ մրցանակը Անհատական խանութ բացելու գաղափարը մեկնարկեց Լոնդոն քաղաքում: Իսկ խանութի մեջ խանութ բացելու գաղափարը իրագործվեց Տոկիոյի Գինզա , Շիբույա հատվածներում:
2004-ին Տատեոսսիան-ը Լոնդոնի Կինգ'ս փողոցի վրա  բացում է իր երկրորդ անհատական խանութը:
2006-ին Տատեոսսիան-ը երրորդ անգամ է արժանանաում Բրիտիշ Ֆաշիոն Եխպորտ մրցանակին: Ընկերությունը Լոնդոնի Հարվեյ Նիչոլս մասնաշենքային խանութում բացում է իր ցուցանմուշային անկյունը: Իսկ իր առանձին խանութը բացում է Սինգապուրի Որչարդ փողոցում:  
2007-ին Մոսկվայում Տատեոսսիան-ը Ծում մասնաշենքային խանութում բացում է իր առանձին տաղավարային անկյունը:      
2008 –ին   Տատեոսսիան ապրանքանիշի նոր խանութ է բացվում Լոնդոնի   Վեստֆիելդ Մալլ-ում:
 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: