TOPSHOP.am FASHION WORLD Օգտագործման Պայմանները

 

Տարբերակ 1-ը կազմված է 2009թ.-ի ապրիլ 12-ին

 

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԿԱՅՔԻ ՁԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Եթե կայքի «ԱՅՑԵԼՈՒ» եք, ապա ընդունում եք այս համաձայնագրի պայմաններն ու կարգադրությունները, դա նշանակում է, որ դուք պարզապես բեռնում եք TOPSHOP.am կայքը: TOPSHOP.am-ը ուժերի ներածին չափով հետամուտ է լինում, որպեսզի կայքում տեղ գտած և հրապարակված տեղեկությունը լինի ճշգրիտ և ժամանակին համընթաց: TOPSHOP.am-ը իրավասու է ցանկացած ժամանակ առանց նախազգուշացնելու ճշտել կայքի բովանդակությունը: Այնուամենայնիվ, TOPSHOP.am չի կարող երաշխավորել կայքում հասանելի տեղեկության բացարձակ ճշգրտությունը, խորությունն ու ամբողջականությունը:

Որպես արդյունք, TOPSHOP.am-ը հրաժարվում է պատասխանատվություն կրել հետևյալի վերաբերյալ;

. Կայքի ջախջախման

. Տեխնիկական խոտանի

.Կայքում զետեղված տեղեկության մեջ առկա սխալների և բացթողումների

. Երրորդ կողմի անօրինական ներխուժումից կայքում պարունակվող տեղեկության մասնակի կամ ամբողջական մոդիֆիկացման, փոփոխման

.Որևէ ուղիղ կամ անուղղակի վնասի համար` անկախ դրա պատճառից, բնույթից կամ հետևանքներից: Ներառյալ կայքից ապրանքների գնման հետ կապված կորուստի, կայքի տվյալների կորուստի և կամ այլ շոշափելի ապրանքի կորուստի

Գրանցվելու իրավունքը՝ TOPSHOP.am կայքը նախատեսված չէ 13-ից ցածր տարիքի անձանց համար: Եթե ձեր տարիքը 13-ից ցածր է, խնդրվում է չգրանցվել կամ TOPSHOP.am կայքում չթողնել որևէ անձնական բնույթի տեղեկություն:

Երբ գրանցվում եք TOPSHOP.am կայքում, ներկայացրեք, որ նվազագույնը 18 տարեկան եք և իրավունք ունեք գրանցվել նմանօրինակ կայքերում:

TOPSHOP.am կայքը հասանելի չէ 18-ից ցածր տարիքային խումբ ներկայացնող օգտագործողների համար:

 

Գաղտնիություն՝ TOPSHOP.am կայքի օգտագործումը առնչվում է նաև մեր գաղտնիության քաղաքականության պայմաններին ու կանոնադրությանը: Խնդրվում է ուշադիր ուսումնասիրել մեր Գաղտնիության Քաղաքականության բաժինը:

Հեղինակային Իրավունք և Արտոնություն: Բոլոր արտոնագրված նյութերը, ապրանքանիշերը կամ ծառայությունները և կամ առևտրի ենթակա զգեստները, որ ներկայացված են TOPSHOP.am կայքում ներառյալ կայքի ձևավորումը, տեքստերը, դիզայնը, պատկերները, նկարները, գլխագրերը, ձայնային հնչեղությունը, որոնց ամբողջությունը մեկ բառով անվանվում է «նյութ» և որը հանդիսանում է միմիայն ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կամ դրա Երրորդ Կողմի բիզնես միավորումների ունեցվածքը:

Այդ նյութերը պաշտպանված են միջազգային մտավոր սեփականության պահպանության մասին օրենքներով: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ թույլատրում է անձնական նպատակներից ելնելով պատճենել կայքի որևէ հատված` լինի դա նկար կամ տեքստ: Սույն արտոնագիրը իրավունք չի տալիս

Ա. օգտագործել TOPSHOP.am կայքի նյութերը` բացառությամբ դրանք անձնական նպատակի ծառայեցնելը այդ թվում չի սահմանափակում որևէ մարկետինգային գործողություն` վաճառքի կամ այլ առևտրային նպատակներով:

Բ. Օգտագործեք շրջակալման տեխնիկան TOPSHOP.am կայքի յուրաքանչյուր հատված ներառելու համար` ներառյալ պատկերներն ու նկարները:

Գ. Հրապարակել, հրապարակայնորեն երրորդ կողմին ցուցադրել նյութեր` ներառյալ վերարտադրումը կամ նյութերի պահպանումը որևէ համակարգչային ցանցում :

Դ. TOPSHOP.am կայքի կամ դրա նյութերի ածանցյալ օգտագործում իրականացնելը:

Ե. Տվյալների կուտակման բազայի, ռոբոտների կամ նման այլ տեխնիկական միջոցով ցանկացած տվյալի համակարգված հավաքագրոմ:

Զ. Անպարկեշտ բովանդակության հրապարակում կամ որևէ այլ անօրինական գործողություն:

Է. Ձեզ արգելվում է կուտակել տեղեկություն, տեղեկության քաղվածք իրականացնել կամ օգտագործել մեթոդներն ու տեխնոլոգիական պրոցեսները, որ ավտոմատ հարցումներ են ուղարկում TOPSHOP.am կայքին:

Չեք կարող օգտագործել TOPSHOP.am կայքը կամ կայքի որևէ նյութ կոմերցիոն նպատակի ծառայող էլեկտրոնային հաղորդագրության համար: Եթե լիազորությունը չի շնորհվում ձեզ կայքի կողմից, ապա ոչ մի այլ տիպի թույլտվություն չի կարող արտոնել կայքում տեղ գտած նյութի, ծառայությունների, ապրանքանիշերի արտատպում: Բոլոր իրավունքները պահպանվում են ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ և կամ նման իրավունքներ ունեցող այլ Երրորդ Կողմի սեփականատիրոջ կողմից:

TOPSHOP.am կայքը կարող է հղումներ տրամադրել մեկ այլ Երրորդ Կողմի կայքերին ձեր իսկ հարմարավետության ապահովման համար: Խնդրում ենք նկատի ունենաք, որ եթե օգտվեք լինքային կայքերից, ապա ռիսկի բաժինը միմիայն Ձեր վրա է ընկնում: Մենք չենք ուսումնասիրում և պատասխանատվություն չենք կրում նմանօրինակ կայքերի ճշգրտության, օրինականության, նյութերի վստահելիության համար: Ի հավելումն, պատասխանատվություն չենք կրում վիրուսների, այսպես կոչված Տրոյան ձիերի կամ կործանիչ բնույթի այլ վիրուսների համար, որ այդ լինքային կայքերը կարող են պարունակել:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ որևէ գործարքի համար, որ ղեկավարվում է Երրորդ Կողմի միջնորդությամբ և որևէ պատասխանատվություն չի կրում լինքային կայքերի տրամադրած տեղեկատվության նկատմամբ:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ և պատասխանատվություն չի կրելու 1. Օգտատիրոջ և Երրորդ Կողմի միջև իրականացվող գործարքի պայմանների համար 2. Որևէ խնդրի կամ անհամաձայնության համար, որ կծագի Ձեր և Երրորդ Կողմի միջև 3. Երրորդ Կողմի տրամադրած ծառայությունների որակի համար 4. Երրորդ Կողմի կայքերում առկա բովանդակային մասի համար 5. Նմանօրինակ Երրորդ կողմի վաճառած որևէ ապրանքի որակի համար առանց սահմանափակման 6. Որևէ զեղչի կամ առանձնահատուկ գնային պայմանների համար, որ ներկայացված կլինի այս կայքում կամ լինքային կայքերում 7. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատվություն չի կրում նաև Երրորդ Կողմի ներկայացրած տվյալների ապահովության համար:

Եթե վեճ է ծագել Ձեր և որևէ Երրորդ Կողմի միջև, սույնով Դուք ազատ եք արձակում ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ և հրաժարվում հօգուտ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (և դրա գործակալների, տնօրենների ու աշխատողների), բոլոր պահանջների ու վնասների (արդիական ու հետևանքային), ցանկացած տեսակի և բնույթի, հայտնի կամ անհայտ, բացահայտված կամ չբացահայտված, որոնք որևէ կերպ կապված են այդ վեճերի հետ:

Սա չի փոխարինում մասնագիտական խորհրդատվությանը թեև բովանդակային նյութերը հավաքվում և կազմվում են տվյալ բնագավառներում գիտակ մարդկանց կողմից, կայքում տրամադրված տեղեկատվությունը չի նախատեսվում փոխարինել բժշկական, հոգեբուժական, հոգեբանական, հարկային, իրավական և ներդրումային, հաշվապահական կամ այլ մասնագիտական խորհրդատվությամբ: Բացի այդ, մենք չենք կարող երաշխավորել այդ տեղեկատվության ճշգրտությունը կամ բովանդակության ստույգությունը:

TOPSHOP.am կայքերում տեղ գտած տեղեկատվությունը չի կարող հայտարարվել որպես մասնագիտական խորհրդատվություն եւ հասկանալի է, որ այն ծառայում է միմիայն տեղեկատվական նպատակի համար: Եթե Դուք դիմում եք ներկայացնում տեղեկություններ ստանալու համար, Մենք ենթադրում ենք, որ Դուք հետաքրքրված եք ստանալ մասնագիտական խորհրդատվություն: Այդպիսի տեղեկատվությունը կարող է էապես տարբերվել տարբեր երկրների և իրավասուների պարագայում, ըստ առանձին փաստական հանգամանքների: Մենք չենք երաշխավորում, որ ի պատասխան Ձեր հարցման ստացած ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար լինել, ճշգրիտ կամ Ձեր հարցման արձագանքը:

Երաշխիքի բացառում: Ընկերությունը չի հաստատում և հստակորեն հրաժարվում է ցանկացած արտադրատեսակի, արտադրողի, դիստրիբյուտորի, կամ ծառայություն մատուցողի տրամադրած տեղեկատվության պատասխանատվությունից: Ավելին, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ չի հաստատում կամ սատարում տեղեկատվության պահանջի դիմաց արտահայտած որևէ կարծիք կամ հարցման դիմաց տրամադրված որևէ պատասխան:

TOPSHOP.am կայքը` ներառյալ կայքում տեղ գտած նյութերն ու տեղեկատվությունը, տրամադրվում են, ինչպես որ կան և ինչպես որ հասանելի են առանց որևէ տիպի երաշխիքի բացահայտ կամ ենթադրյալ կամ կանոնադրական` ներառելով, սակայն չսահմանափակվելով ենթադրյալ երաշխիքներով, հատուկ նպատակի ծառայելով կամ չմիջամտելով:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ հրաժարվում է, ինչը թույլատրլի է օրենքի ամբողջ ուժով, ցանկացած երաշխիքից, որն առնչվում է կայքին և կայքում տեղ գտած նյութերի անվտանգությանը, գաղտնիությանն ու ճշգրտությանը: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ չի երաշխավորում, որ թերություններն ու սխալները կուղղվեն ու կճշգրտվեն կամ այն, որ բովանդակությունը զերծ է վիրուսներից և այլ վտանգավոր բաղադրիչներից: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ հրաժարվում է, ինչը թույլատրելի է օրենքի ամբողջ ուժով, TOPSHOP.am կայքի հղումների միջոցով տրամադրվող տեղեկատվոթյան, ինչպես նաև հղումների միջոցով գովազդվող ապրանքների ու ծառայությունների երաշխիքներից: Որոշ պետություններ կամ իրավասուներ չեն թույլատրում ենթադրյալ երաշխիքների բացառում, այնպես որ վերոհիշյալ բացառումները կարող են ձեզ չառնչվել: Հնարավոր է, որ Դուք ունենաք նաև այլ իրավունքներ, որոնք տարբերվում են պետությունից պետություն եւ իրավասությունից իրավասություն:

Պարտավորությունների սահմանափակում: TOPSHOP.am կայքի միջոցով տրամադրվող տեղեկատվությունը հասանելի է անվճար հիմունքներով: Ոչ մի պարագայում ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պարտավորություն չի կրում օգտագործողի նկատմամբ, եթե այն ծառայում է օգտագործողին սեփական նպատակների համար: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատվություն չի կրում նաև կայքի բովանդակության, նյութերի, ապրանքների կամ ներկայացված ծառայությունների չօգտագործման համար կամ դրանց ուղղակի, անուղղակի, հետևանքային կամ պատահական վնասման համար կամ շահույթի, եկամուտի, տվյալների կորստի համար: ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ պատասխանատու չէ, չի կրում որևէ իրավական պատասխանատվություն TOPSHOP.am կայքերում տեղ գտած տեղեկատվության ամբողջականության, ճշգրտության կամ օգտակարության համար: TOPSHOP.am կայքի ցանկացած օգտատեր ռիսկային ողջ պատասխանատվությունն իր ուսերին է կրում: Որոշ պետություններ առհասարակ թույլ չեն տալիս հետևանքային կամ պատահական ծագած վնասներից պարտավորությունների բացառում կամ սահմանափակում: Հետևապես վերոնշյալ բացառությունները չեն կարող վերաբերվել բոլոր օգտատերերին:

Անվտանգության պահպանումը: Դուք համաձայն եք անվտանգ ու ապահով պահել ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ու դրա աշխատակիցներին, ագենտներին ու ներկայացուցիչներին Երրորդ Կողմի հետ առաջացած իրավական խնդիրներից` կապված TOPSHOP.am կայքի ձեր օգտագործման հետ` ներառյալ պարտավորությունները կամ ծախսերը, որ կառաջանան դատական հայցերի, բողոքների պատճառով, ներառյալ կորուստները, վնասները (ակտուալ կամ հետևանքային), դատավարական, իրավաբանական տարաբնույթ ծախսերը: Նմանօրինակ դեպքերում ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ գրավոր կերպով կներկայացնի ՁԵզ դատական գործերի ընթացքի, դատավարության և բողոքների մասին:

Ոչ մի հանձնարարական: Դուք իրավունք չունեք հանձնարարել սույն Համաձայնագիրը կամ նշանակել իրավունքներ ու պարտականություններ, ամբողջությամբ կամ մասնակի, ինքնակամ կամ շահագործման իրավունքով, առանց TOPSHOP.am կայքի նախնական գրավոր համաձայնության: Ձեր կողմից առաջարկված ցանկացած նման փաստաթղթային հանձնարարություն կամ պատվիրակություն, առանց TOPSHOP.am- ի հետ ձեռք բերված նախնական գրավոր համաձայնության, զրոյական է և չունի օրենքի ուժ:

Փոփոխությունների համար. Ձեզ ծանուցելուց, տեղյակ պահելուց հետո, ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ցանկացած ժամանակ, ցանկացած պատճառով կարող է փոփոխել Համաձայնագրի ցանկացած պայման, այդ թվում փոփոխության մասին ծանուցումը կարող է հրապարակվել TOPSHOP.am կայքի հասցեով կամ Ձեզ հաղորդագրություն ուղարկելով էլեկտրոնային փոստի հասցեով: Եթե համաձայնագրի փոփոխություններն ընդունելի չեն ձեր կողմից, պետք է դադարեցնեք TOPSHOP.am կայքի կիրառությունը: Եթե ի պատասխան փոփոխությունների մասին ծանուցման շարունակեք օգտագործել կայքը, դա կնշանակի, որ ընդունում եք Համաձայնագրի փոփոխությունները:

Օրենք Սահմանափակումների մասին: Դուք համաձայն եք, որ անկախ որեւէ օրենքի կամ օրենքին հակառակ, ցանկացած պահանջ կամ գործի հարուցման պատճառ, որ ծագում է կամ կապված է TOPSHOP.am կայքի օգտագործման կամ այդ Պայմանագրի հետ, պետք է ներկայացվի գործի հարուցումից մեկ (1) տարվա ընթացքում կամ, հակառակ դեպքում, ընդհանրապես արգելվի:

Համաձայնագիրը ղեկավարվելու և մեկնաբանվելու է համաձայն ՀՀ օրենսդրության` առանց ազդեցություն կրելու ձեր ներկայիս պետության կամ երկրի օրենքների դրույթներից: Համաձայն եք ամբողջությամբ բացառել միջազգային վաճառքի մասին Միացյալ Ազգերի Կոնվենցիայի Պայմանների կիրառումը: Դուք պատասխանատու եք կիրառվող օրենքների համաձայնության համար:

Այլևայլք: Եթե սույն Համաձայնագրի որևէ կետ ճանաչվում է անվավեր կամ ուժը կորցրած, ապա այդ դրույթը կհամարվի վավեր այն կիրարկելի դրույթով, որն առավել սերտ կերպով կհամընկնի այս դրույթի հետ: Համաձայնագրում տեղ գտած գլխագրերն ու ենթավերնագրերը զետեղված են միմիայն հարմարավետության համար և չեն կարող սահմանափակել կամ ազդեցություն թողնել այս Համաձայնագրի պայմանների վրա: Այս Համաձայնագրի կողմերն են ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ և ԴՈՒՔ և Համաձայնագրի սույն առարկան:

Համաձայնագրի հետ կապված ձեր հարցերը կարող եք ուղղել

 

TOPSHOP.am FASHION WORLD Inc.

Հասցե` Հայաստան, Երևան, Սարյան 8/4

Էլ.-փոստ` info@TOPSHOP.am

Հեռ` (+374) 93 199-849

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: