Toi&Moi
Հասցե: Հայաստան, Երևան, Փարպեցի15 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374 53-39-19
Ֆաքս:
Էլ. հասցե:
viaartis@web.am
Ապրանքատեսականի: Կանացի հագուստ և աքսեսուարներ
Կայքէջ: http://toi-moi.com

Պատմություն: 2011-ի վերջին ընկերությունը Մոլ Աթենքում բացում է Թուա & Մուա խանութսրահ, որն Աթթիկա տարածաշրջանի ամենից հաջողակ առևտրային կենտրոնն էր: Խանութսրահի հասկացողությունն ամբողջությամբ ներկայացնում էր ընկերության փիլիսոփայությունը և հստակորեն ընդգծում նորաձևության կարևորությունը: Պատրան, որ Հունաստանի ամենից խիտ բնակեցված քաղաքն է, մեծ սպասումով ողջունեց Թուա & Մուա խանութսրահի մուտքը քաղաք: 2011-ի առաջին եռամսյակի ընթացքում, Թուա & Մուա-ն նոր խանութ բացեց Մակարտուր Գլեն առևտրային կենտրոնում և խանութի ներկայությամբ ստեղծեց գեղագիտական ճաշակի ձևավորման անզուգական կենտրոն: Մեկ ամիս անց, ընկերությունը վերականգնեց առաջատար Էրմոու խանութը` պահպանելով դրա յուրօրինակ ճարտարապետական ձևը: 2010-ին նոր խանութ է բացվում հունական մետրոյում`Աժիո Դիմիտրիոս առևտրային կենտրոնում, ուր ընկերությունը որդեգրեց նոր ճարտարագիտական գաղափար` հիմնված միջազգային ստանդարտների վրա: Հաջորդ կարևորագոււյն քայլը ‹‹Էլեկտրոնային նորաձևության խանութի›› հիմնումն էր, որ գրանցված էր հետևյալ դոմեյնի անվանումով www.toi-moi.com/store. Սա առաջին փորձառությունն էր ընդլայնել ընկերության մանրածախ առևտրի խանութների ցանցը ընդհուպ մինչև էլեկտրոնային առևտուր, որ ոչ միայն ունիկալ էր կնոջ հանդերձանքի ներկայացմամբ, այլև լրացնում էր աքսեսուարների շուկան: Էլեկտրոնային խանութը զարմանահրաշ հաջողություն էր վայելում, քանզի այն պատրաստված էր համաձայն գլոբալ էլեկտրոնային խանութների հաջողակ փորձի ու գլոբալ ստանդարտներին համապատասխան: 2009թ.-ին Թուա & Մուա խանութ է բացվում Արաբական Միացյալ Էմիրություններում 300մ² տարածքով: Ավելի կոնկրոտ նոր առևտրային կենտրոնում` ‹‹Դուբայ Մոլում››, բացվում է ընկերության առևտրային կետ: Քաղաք, որն օժտված է եզակի գրավչությամբ: 2008թ.-ին Աթթիկի տարածաշրջանում բացվում են Թուա & Մուա-ի երկու նոր առևտրային կետեր` Ոսկե Աթթիկում, Հունաստանի սրտում` Պիրեայի փողոցի վրա: Հենց այդ նույն ժամանակահատվածում Թուա & Մուա-ի խանութներ են բացվում Կսանտի քաղաքում: 2007թ.-ը  ընկերությունը երեքով ավելացնում է խանութների ցանցը և նաև սկիզբ է դրվում միջազգային ճանաչմանը Լիվանում`Բեյրութ քաղաքում: 2007թ.-ին, ընկերությունը մտադիր էր նախաձեռնել որոշ առևտրային կետերի վերանորոգման աշխատանքներ, դրանք Էրմոու փողոցի, Պերիստերի խանութներն էին: 2005թ.-ը նշանակալի տարի էր ընկերության համար, Թուա & Մուա-ն ընդլայնվում է, իր գլխավոր գրասենյակը տեղափոխելով Ֆիլադելֆիայի Նեյշնլ փողոց` գերժամանակակից շինություն` ընդհանուր հաշվով զբաղեցնելով 11000մ² տարածք: 2004թ.-ին Թուա &Մուա-ն զգալիորեն ընդլայնում է մանրածախ առևտրի ցանցը Աթթիկայում` ընդգրկելով Էրմոու, Պերիստերի, Հալանդրի, Գլիֆադա, Նեա Լոնիա, Պատիսսիոն փողոցները:      
1996թ.-ին, 5 տարի անց, Էրմոու փողոցի վրա միևնույն ապրանքանիշի տակ բացվում է երկրորդ խանութը: Այս փողոցն Աթենքի ամենից խիտ բնակեցված առևտրային տարածաշրջանն է: Խանութը տեղակայված է մի գեղեցիկ նեո-դասական շինության մեջ: 1991թ.-ին ընկերությունը Պերիստերի շրջանում սեփական շինություն ուներ, որտեղ ծավալվում էին բոլոր գործողությունները: Առաջին եզակի խանութսրահը բացվում է Պերիստերի շրջանում, որը մինչ օրս շարունակում է մնալ տեղական շուկայի առևտրային կարևորագույն կետը:  
1988թ.ը այն տարին էր, երբ հիմնվեց Թուա & Մուա ընկերությունը, որն ի սկզբանե զբաղվում էր կանացի հագուստի արտադրությամբ ու առևտրով: Այս ապրանքանիշը գրանցված է աշխարհի ավելի քան 55 երկրներում: Հավաքածուների փիլիսոփայությունը էլեգանտությունն ու ամենօրյա նորաձևությունն է: Ապրանքանիշը երկու երես ունի, որ համահունչ է կանացի տրամադրությանը, որը թե առաջինի ու թե երկրորդի պարագայում հավատարիմ է բարձր որակին:  





 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: