Հուն 19
Չորեքշաբթի
Click on the slide!

LaGalleria

ETRO | DIOR | TOD'S | JIMMY CHOO | GUCCI

Adresses: Armenia,Yerevan,Hyusisain Ave., Building 3 (shop); Paronyan St., Building 8/4 (office) Telephones: shop: +374-10-702702; office: +374-10-702707 Fax: +374-10-702707 Email:info@lagalleria.am Webpage:http://www.lagalleria.am

More...
Click on the slide!

ESCADA

ESCADA , ESCADA SPORT

Adresses: Armenia,Yerevan, Hanrapetutyan Ave., Building 51/53 Telephones: +374-10-546701 Webpage: http://www.escada.com

More...
Click on the slide!

EDELWEISS

S.T. Dupont, KITON, VALENTINO, LANVIN, BLUMARINE

Adresses: Armenia,Yerevan, Sayat-Novai Ave., Building 9 Telephones: +374-10-546701 Webpage: http://nushikyan.am

More...
Click on the slide!

"RIO Galleria" The best brands officially under the same roof

Adresses: Armenia,Yerevan,Hyusisain Ave., 8 (shop) / See on Map Telephones: +374-10-501801 Fax: +374-10-501801 Email: info@rio.am Webpage: http://www.rio.am

More...
Click on the slide!

MaxMara

ELEGANTE, SPORTMAX, STUDIO, HOSIERY

Adresses:Armenia,Yerevan, Mashtotsi Ave., Building 41 Telephones:+374-10-545957 shop,+374-10-569494 office Webpage:http://www.maxmarafashiongroup.com

More...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Հայտնի Հայեր


























ORCHESTRA
Հասցե :

Հայաստան, Երևան, Թումանյան  21 / Տես Քարտեզի Վրա

Հեռախոս : +374-10-548795,548794
Ֆաքս : +374-10- 548794
Էլ-փոստ :
Ապրանքատեսականի : Մանկական հագուստ, կոշկեղեն և խաղալիքներ
Կայքէջ : http://www.orchestra.fr

Ընկերության պատմությունը : Որչեստրա ընկերությունը սկսել է իր գործունեությունը 1995թ.-ին, երբ Չանտալ-ն  ու Պիեռե Մեստրե-ը միտք հղացան զարգացնել մի ինքնատիպ ապրանքանիշ, որի տարածման կոնցեպտը հիմնված էր երեխաների մանրածախ հագուստի վրա: Գաղափարը հետևյալն էր` ապրանքները  շուկայում ներկայացվածների շարքում պետք է ունենաին  նվազագույն արժեք, մանրակրկտորեն մոդելավորած ժամանակակից ոճ և անբասիր որակ: Երեք արդյունաբերական միավորումներ մասնակցեցին կապիտալիզացիայի մեջ և առաջին խանութը գնորդների առաջ իր դռները բացեց 1995թ.-ի օգոստոս ամսին Ֆրանսիայի Օրանժում: Հետագա երեք տարիների ընթացքում տասնվեց նոր խանութներ բացվեցին, մինչդեռ գլխավոր գրասենյակը կազմավորվեց 1997-1998թ.-ին (աշխատակիցների ռազմավարական համալրում: ոճի կառավարման զարգացում, առք, բիզնես, լոգիստիկա և այլն): Հայեցակարգը առաջնակարգ, կենտրոնական հատվածներում (ինչպես օրինակ քաղաքի կենտրոններում կամ առևտրային կենտրոններում) խանութներ հիմնելու մասին որոշակիացվեց ու հաստատվեց  այն բանից հետո, երբ 1998-ին խանութներ հիմնվեցին Ֆրանսիայի Ցլաե-Սոուիլլյ –ում և Մոնտպելլիեր-ում: Ֆրանսիայում և Եվրոպայում իր զարգացումը շարունակելու համար, Որչեստրա-ն 1999թ.-ին հիմնեց սեփական կապիտալը մի խումբ ֆինանսական ներդրողների համար, որը բերեց ավելի քան 3.3 Մ€ շահույթ: Հենց այդ տարում, Որչեստրա-ն սկսեց իր միջազգային գործունեությունը` առաջին խանութը բացելով Իսպանիայի Գերոնա-ում: 2000թ.-ին 19 նոր խանութներ բացվեցին , որոնցից 8 Իսպանիայում, 3 Բելգիայում, 1 Շվեյցարիայում: Առաջին “Մաստեր Ֆրանչիսե” պայմանագիրը ևս ստորագրվեց այդ տարի Բելգիայի համար: 2001թ.-ին, 47 նոր Որչեստրա վաճառակետեր կարող էին ի հայտ գալ (հաշվի չառնելով ԴԻՊԱԿԻ խանութները, որոնք վերաբացվեցին որպես ՈՐՉԵՍՏՐԱ բաներ 2002-ի առաջին եռամսյակում): 2002թ.-ին բացվեց 108 առևտրակետ,, որոնք ներառում էին 45 մասնաճյուղ: Ոչ մի ջանք չէր խնայվում լավագույն մատակարարի վարկանիշին հասնելու համար անհրաժեշտ ծավալների ձեռքբերման համար: 2003թ.-ին 51 նոր խանութներ բացվեցին մեր բաների տակ և ապրանքանիշը տարածում գտավ մի շարք նոր երկրներում: 2004թ.-ին բացվեցին ապրանքանիշը ներկայացնող 40 նոր առևտրակետեր: Գոյության 9 տարիների ընթացքում Որչեստրա-ն այսօր արդեն ներկայացված է աշխարհի 44 երկրների ավելի քան 450 առևտրակետերում:

 
MOTHERCARE
Հասցե : Հայաստան, Երևան, Հանրապետության պող. 51/53 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս : +374-10-546705
Ֆաքս : +374-10-548711
Էլ-փոստ :
Ապրանքատեսականի : Երեխաների և հղի կանանց հագուստի ու խնամքի պարագաներ:
Կայքէջ : http://www.mothercareplc.com

Ընկերության պատմությունը : Mothercare-ը ապագա մայրերի, նորածինների և մինչև ութ տարեկան երեխաների համար անհրաժեշտ պարագաների մասնագիտացված մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն է: Իր առաջին խանութը Mothercare-ը բացել է 1961-ին Surrey-ում: Սկզբում Mothercare-ի բիզնեսի հիմնական ուղղվածությունը մանկասայլակի, մանկական կահույքի և մայրական հագուստի արտադրությունն էր, սակայն հետագայում այն ընդարձակեց իր արտադրատեսականին`ներառելով մինչև հինգ տարեկան երեխաների հագուստ, որը հետագայում ավելի ընդարձակվելով, սկսեց թողարկել մինչև ութ տարեկան երեխաների համար նախատեսված հագուստ: Ներկայումս Mothercare-ն առաջարկում է մոր և մանկան հագուստի, մանկան կահույքի, տան կահույքի, անկողնային, կերակրի, լոգարանի պարագաների, ճամփորդական հարմարանքների և խաղալիքների լայն տեսականի: 1962-ին ընկերությունը սկսեց իր էլեկտրոնային պատվերների բիզնեսը: 1972-ին Mothercare-ը դարձավ հասարակական ընկերություն և 1982-ին միավորվեց մանրավաճառների ցանցի հետ ստեղծելով  Habitat Mothercare plc-ն. 1984թ.-ին Mothercare-ը սկսեց ընդարձակել սահմանները` արտոնությունների մեջ մտնելով ընտրված երկրների գործընկերների հետ: 1986-ին Habitat Mothercare plc-ն միավորվեց British Home Stores plc-ի հետ: 1990-ականներին միավորված խումբը ռացիոնալացվեց: 2000թ.-ին  Mothercare-ը դարձավ միակ ապրանքանիշը և հոլդինգ ընկերության անվանումը փոխվեց Mothercare plc-ի: Հունիս 2007-ին  ընկերությունը ստացավ Chelsea Stores Holdings Limited անվանումը: Վաղ Տարիքի կրթության կենտրոնը հիմնադրվել էր 1974-ին  և նախապես գործել էր որպես էլեկտրոնային պատվերների բիզնես` առաջարկելով ուսուցողական բնույթի, կրթական բովանդակությամբ խաղալիքներ և գրքեր: Առաջին Վաղ Տարիքի Կրթական Կենտրոնի մանրածախ խանութը ավելի ուշ նույն տարում բացվել է` ընդգրկելով ընթերցանության ասպեկտը: 1985թ.-ին Վաղ Տարիքի Կրթական Կենտրոնը ձեռք է բերվում John Menzies-ի կողմից, ով շարունակում էր ընդարձակել արդեն իսկ եղածը և շուտով Կենտրոնը դարձավ հանրաճանաչ փողացային ապրանքանիշ: Սեպտեմբեր 2001-ին Վաղ Տարիքի Կրթական Կենտրոնը դարձավ այն հիմնական ձեռքբերումը, որը ընդարձակելով իր գործունեությունը, վերացրեց ոչ շահավետ արտադրատեսականու կատեգորիաներն ու խանութները` իր հիմնարար գործունեությունը   ծավալելով Ասիայում:

 
MORGAN
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Մաշտոցի 50 /  Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-522270
Ֆաքս: +374-10-522270
Էլ. հասցե`
morgan.armenia@gmail.com
Ապրանքատեսականի: Կանանց հագուստ և պարագաներ:
Կայքէջ: http://www.morgandetoi.com

Պատմություն: Վերոհիշյալ բրենդային հագուստի գիծը պատկանում է ֆրանսիական Morgan նորաձևության տանը: Ընկերությունը ստեղծվել է 1947 ին և զբաղվում էր կանացի ներքնազգեստի վաճառքով: Ներկայումս այն ունի 650 խանութ-սրահներ ամբողջ աշխարհում: Արտադրությունը հիմնականում կենտրոնացած է Ֆրանսիայում: Բրենդի սիրահարները 18ից 30 տարեկան կանայք են: Նորաձևության տան գլխավոր մոդելավորողն է Դոմինիք Դեմոնը, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Փարիզում: Միացյալ թագավորությունում գործող սրահը վերջերս տեղափոխվեց Լոնդոն, և գլխավոր տնօրեն նշանակվեց Ֆերգուս Պեթերսոնը: Ապրանքատեսականին հիմնականում ներկայացվում է անմիջապես արտադրող սրահներում,ինչպես նաև բազմաթիվ նորաձև հագուստի մասնագիտացած վաճառասրահներում,ինչպիսիք են Debenhams և  House of Fraser սրահները: 2008ի դեկտեմբեր ամսի 31 ին  հայտնի դարձավ,որ Morgan նորաձևության տունը անցնում է վարչարարության:

 
D & G Junior
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Նալբանդյան 13 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-565226
Ֆաքս: +374-10-565226
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Հագուստ և կոշկեղեն երեխաների համար:
Կայքէջ: http://www.dolcegabbana.com

Պատմություն: D & G Jr.-ն նորաձևության վերջին ճիչն է, այն զիլ է: Ի սկզբանե D & G Jr.-ն խրախուսել է համարձակ, օրիգինալ մոտեցումները և արտադրել է աչք շոյող կոշկեղեն փոքրիկ մոդայամոլների համար: D & G Jr.-ն հենց ձեր երեխաների համար է: D & G –ի աշխարհը իրենից ներկայացնում է տարբեր մարդկանց, մշակույթների, գույների և երկրների խառնուրդ, այն չունի ոչ մի սահման, տարիքային ոչ մի սահմանափակում: Հավաքածուներ ստեղծողները մեծ ուշադրություն են դարձնում մոդելների բացվածքներին և համամասնություններին, ինչպես նաև որակի, ձևի ու գնի ներդաշնակությանը: D & G Jr.-ն  ինքնուրույն աշխարհ է Dolce & Gabbana-ի տիեզերքում, աշխարհ, որտեղ նորաձևություն ասելով հասկանում ենք կատակ և երևակայություն, աշխարհ, որտեղ երաժշտությունը կարևոր դեր է խաղում ոճը ընտրելու հարցում, աշխարհ, որտեղ անգամ ամենաավանդական հագուստով, ինչպես օրինակ` D & G նախշազարդ վերնաշապիկով կամ մանկական կոմբինեզոնով, ձեր երեխան միշտ նորաձև կլինի: D & G (Dolce & Gabbana) Junior-ը սիրում են բոլոր տարիքի և երկրների մարդիկ, այն միշտ նորաձև է և ժամանակակից, այն ամենազիլ և ամենալավ վաճառվող հավաքածուներից մեկն է աշխարհում:

 
BARKER
Հասցե: Հայաստան,Երևան, Մաշտոցի պոզ. , 50/ Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-582885
Ֆաքս: +374-10-582885
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Տղամարդու կոշկեղեն
Կայքէջ: http://www.barker-shoes.co.uk
Պատմություն: Բարքեր ապրանքանիշի հիմնաքարը գցվել է 1880թ.-ին ձեռնարկատիրական Նորթամփթոնշիրյան կոշկակարի կողմից Անգլիայի սրտում գտնվող գյուղական շրջանում, որը կոշիկի արդյունաբերական արտադրության կենտրոնն էր: Արթուր Բարքերը հմուտ արհեստավոր էր և նորարար, ում ստեղծած անջրաթափանց փայտե կրունկներով կոշիկները մեծ պահանջարկ էին վայելում: Անկարող լինելով բավարարել աճող պահանջարկը` նա շրջակա գյուղերից աշխատանքի վերցրեց այլ արհեստավորների, որպեսզի կարողանար բավարարել օրեցօր աճող պահանջարկը: Ապագայի նկատմամբ լավատեսությամբ և ժամանակի սուր զգացողությամբ, դարասկզբին Բարքերն արդեն ուսումնասիրում էր գործարան հիմնելու նախադրյալները, ավելի ուշ բրիտանական բանակի հետ պայմանագիր է ստորագրում առ այն, որ Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ կոշիկներ էր մատակարարելու բանակին: Պատերազմական տարիներին Բարքեր ապրանքանիշը   աստիճանաբար հզորացավ, քանի որ Արթուրի երեք որդիները ևս ընդգրկվել էին ընտանեկան բիզնեսին` ապրանքանիշի համար բացելով նոր շուկաներ և նոր հորիզոններ: 1947թ.-ին Ըրլզ Բարթոնում կառուցվեց նոր գործարան, որ զբաղվում էր կոշիկի արտադրությամբ և 1950թ.-ին ապրանքանիշը հիմնեց առանձին առևտրային ընկերություն, որ արտադրանքն ուղղակիորեն էր վաճառում մանրավաճառներին:
Ինչու՞ են Բարքերի կոշիկներն այդքան լավը: Մի բան հաստատ է` վարպետությունն ու հիանալի նյութերն են ստեղծում հիասքանչ կոշիկներ: Բարքերը չունի ոչ մեկի ոչ էլ մյուսի պակասը:  Մեր վարպետները յուրաքանչյուր տարի կարում են 200,000 զույգ կոշիկ: Ինչպես է դա արվու՞մ:  1986թ.-ին Բարքերը կառուցեց նոր գործարան և գրասենյակներ` օգտագործելով Նորթամփթոնշիրյան տեղական աղյուսն ու քարը: Ներկայումս այն համարվում է Եվրոպայի ամենից հայտնի կոշիկի արտադրությամբ զբաղվող գործարանը և զբաղեցնում է 4.5 հեկտար հողատարածք:  Մենք գտնվում ենք Բրիտանիայի կոշի արդյունաբերությամբ սրտում` համալրված բազմափորձ, հմուտ աշխատակազմով:           
Բարքերի գործարանի ցուցասրահը; Գործարանը նախատեսված էր անգլիական հիանալի կոշիկների արտադրության համար: Գործարանում կար ամեն տիպի հարմարություն անգլիական բարձրորակ կոշիկի արտադրությունն ապահովելու համար: Ինչպես օրինակ բնական լավ լուսավորություն է, որը կաշվի որակի, գույնի պահպանման հիմնական նախապայմանն է, իսկ գործարանի միջավայրը հագեցած էր այս ամենով:
Այսօր էլ, Բարքերը շարունակում է արտադրել բարձրորակ կոշիկ, որ վաճառվում է ողջ աշխարհում: Բարքերի արտադրական մեթոդներն ու տեխնոլոգիաները այսօր էլ համարվում են արդիական ու կիրառելի: Անդադար փոփոխությունների ենթարկվող աշխարհում կան երևույթներ, որ մշտապես անփոփոխ են: 1940-ականներին Ալբերտ Բարքերը միջազգային ճանաչում վայելող կոշիկի դիզայներ էր: Նա եկավ հավաստիացնելու, որ ավանդական ստանդարտը չպետք է լինի հնաոճ: Նորարարական ոճային լուծումները ապրանքանիշի զարգացման գրավականն են: Ապրանքանիշի ռազմավարական հիմքն են` բարձրորակ նյութերը, փորձառու վարպետների կազմը, և ցայտուն դասական մոդելավորումը:





 
Ավելի Հոդվածներ...
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Էջ 8 ից 12
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: