Օգո 20
Երեքշաբթի

Warning: Creating default object from empty value in /nfs/c06/h08/mnt/95180/domains/topshop.am/html/modules/mod_fpss/mod_fpss.php on line 143

Warning: Creating default object from empty value in /nfs/c06/h08/mnt/95180/domains/topshop.am/html/modules/mod_fpss/mod_fpss.php on line 139

Warning: Creating default object from empty value in /nfs/c06/h08/mnt/95180/domains/topshop.am/html/modules/mod_fpss/mod_fpss.php on line 139

Warning: Creating default object from empty value in /nfs/c06/h08/mnt/95180/domains/topshop.am/html/modules/mod_fpss/mod_fpss.php on line 139

Warning: Creating default object from empty value in /nfs/c06/h08/mnt/95180/domains/topshop.am/html/modules/mod_fpss/mod_fpss.php on line 139
Click on the slide!

LaGalleria

ETRO | DIOR | TOD'S | JIMMY CHOO | GUCCI

Adresses: Armenia,Yerevan,Hyusisain Ave., Building 3 (shop); Paronyan St., Building 8/4 (office) Telephones: shop: +374-10-702702; office: +374-10-702707 Fax: +374-10-702707 Email:info@lagalleria.am Webpage:http://www.lagalleria.am

More...
Click on the slide!

ESCADA

ESCADA , ESCADA SPORT

Adresses: Armenia,Yerevan, Hanrapetutyan Ave., Building 51/53 Telephones: +374-10-546701 Webpage: http://www.escada.com

More...
Click on the slide!

EDELWEISS

S.T. Dupont, KITON, VALENTINO, LANVIN, BLUMARINE

Adresses: Armenia,Yerevan, Sayat-Novai Ave., Building 9 Telephones: +374-10-546701 Webpage: http://nushikyan.am

More...
Click on the slide!

"RIO Galleria" The best brands officially under the same roof

Adresses: Armenia,Yerevan,Hyusisain Ave., 8 (shop) / See on Map Telephones: +374-10-501801 Fax: +374-10-501801 Email: info@rio.am Webpage: http://www.rio.am

More...
Click on the slide!

MaxMara

ELEGANTE, SPORTMAX, STUDIO, HOSIERY

Adresses:Armenia,Yerevan, Mashtotsi Ave., Building 41 Telephones:+374-10-545957 shop,+374-10-569494 office Webpage:http://www.maxmarafashiongroup.com

More...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Հայտնի Հայեր


























ZILLI
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 58 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-202050; 205020
Ֆաքս: +374-10-205020
Էլ. հասցե`
Ապրանքատեսականի: Կանանց ,տղամարդկանց հագուստ և պարագաներ:
Կայքէջ: http://www.zilli.fr

Պատմություն: Ընտանեկան ինքնուրույն բիզնեսը գործում է ավելի քան 35 տարի: Այն ստեղծվել է ընտանեկան միջավայրում, որը գործում է բարձր մակարդակի վրա: Ընկերությունը ստեղծվել է անկախությամբ, որը պահպանում է մեր ընկերության ոգին: Անկախությունն այն ուժն է, որը մեզ ստիպում է միայնակ մրցակցել Zilli-ի արտառոց զարգացումների հետ: Մեր առկայությունը գրեթե 30 երկրներում հաստատում է մեր ստեղծագործությունների միջազգային լինելը, և մենք պետք է պահպանենք այդ ստեղծագործական ջիղը նոր շուկաներում հաստատվելու համար: Ընկերությունն ապահովում է արտադրանքի բարձր որակ, ինչը և ակնկալում են մեր հաճախորդները: Մենք նրբագեղության նոր հասկացություն ներմուծեցինք` ստեղծելով հանգիստ ոճ շքեղության մեջ: Մեր ստեղծած շքեղ սպորտային հագուստներն այժմ ընդունվել են տղամարդկանց հագուստ արտադրող բոլոր ապրանքանիշերի կողմից:

 
EDELWEISS
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Սայաթ- Նովա փողոց 9 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-589349
Ֆաքս: +374-10-589349
Էլ.հասցե: edelweiss@nushikian.am
Ապրանքատեսականի: Հագուստ, կոշկեղեն և աքսեսուարներ  տղամարդկանց համար:
Կայքէջ: http://nushikyan.am
ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ և ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
KITON
http://www.kiton.it
Պատմություն: Հիմնադրել է Չիռո Պաոնեն 1968 թվականին Իտալիայի Նեապոլ քաղաքում: 2004 թվականին այն Նյու Յորքի Իսթ սթրիթ 54 հասցեում բացեց իր 40 միլիոն դոլար արժողությամբ  առաջատար խանութն ու ցուցասրահը: Վերջերս այն բացեց խանութ Լոնդոնում: Շատ այլ ապրանքանիշների նման այն ևս ընդլայնվել է և ներկայումս արտադրում է սպորտային հագուստ, կոշկեղեն, օծանելիք, զարդեղեն և հագուստ կանանց համար: KITON բուրմունքը Էսթի Լոդեր կորպորատիվ ընկերության ապրանքանիշն է: Հոսքագծերը _  Ընկերությունը տարեկան 5,000-15,000 ԱՄՆ դոլար արժողությամբ մոտ 18,000 կոստյում է արտադրում: Դրանք կարելի է պատվիրել կամ ձեռք բերել էքսկլյուզիվ դերձակների մոտ:  Կոստյումներից շատերը մոտ 25 ժամվա աշխատանք են պահանջում և ամենաքիչը 45 դերձակ: KITON-ի ամենահայտնի կոստյումը «K-5ե-ն է, որը 50 ժամվա աշխատանք է պահանջում և արժե մոտ 50,000 դոլար: KITON-ի վերնաշապիկներն ու յոթ կտորանի մետաքսե փողկապներն  էլ են ձեռագործ:   Ձեռագործ հագուստի ակտիվ ջատագող Չիռո Պաոնեն Նեապոլի արդյունաբերական արվարձաններից մեկում հիմնադրեց KITON-ի դերձակների դպրոցը:
Ընթերցել...
 
ESCADA
Հասցե: ՀՀ,ք. Երևան, փ.Հանրապետության 51-53 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-546701
Ֆաքս: +374-10-548711
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Կանացի հագուս և պարագաներ:
Կայքէջ: http://www.escada.com
Ընկերության պատմությունը: 1978-ին Մարգարետ և Վոլֆգանգ Լեյերը ‹‹ESCADA Սպորտային Էլեգանտություն›› անվան ներքո ներկայացրին իրենց առաջին հավաքածուն: Այս իրադարձությունը հիմք դրեց նոր բիզնես գաղափարի ստեղծման, որը նույնքան պարզորոշ էր, որքան և հաջողակ, այն է` բարձրաշխարհիկ, բարձր նորաձևության ‹‹ժողովրդայնացում››: Այն ինչ առաջարկում էր ESCADA-ն հետևյալն էր` բարձրորակ կտորեղեն, հարմարավետ ու որակյալ արտադրանք, ծայրաստիճան հարմարավետ հագուստ, ձևվածքներ, որոնք արդյունք են ամենավառ երևակայության, գունային գամմայի նրբանկատ ընտրություն, որ թույլ է տալիս միևնույն հագուստը տարբեր համադրություններով կրել մի քանի սեզոնների ընթացքում: Մարգարետ Լեյը, ով նախկինում եղել էր շվեդ մոդել, հիմնարար կրթություն էր ստացել հագուստի ձևավորման, մոդելավորման բնագավառում և նշանակալի փորձառություն ուներ կապված գնորդների պահանջարկի հետ: Վերջինս ուներ նաև գույների եզակի զգացողություն, առանձնակի ուշադրություն էր դարձնում մանրուքներին և կանացի ճաշակի այնպիսի զգացողություն ուներ, որի մասին բազմաթիվ կանայք կերազեին: Կանացի էլեգանտություն, որ չի խամրում գունային պայծառ հակադրությունից և աչքի զարնող էլեմենտների առկայությունից: Թանձր գույների համադրությունը, հարուստ նախշազարդերը և լեոպարդային պրինտերը ESCADA-ի վաղ շրջանի ստեղծագործությունների առանցքն էին և դրանց անդիմադրելի կենսուրախություն հաղորդողը: Այս նորաձևությունը համահունչ էր 1980-ականների ոգուն: ESCADA-ն սկզբում ստեղծեց տրիկոտաժե հագուստի գրավիչ մոդելներ, որոնք օգտագործվում էին որպես բաճկոնակների և թիկնոցների ներդրվագներ: Շնորհիվ ձևվածքի կատարելության, այդ ուղղությունը Մարգարետ Լեյին արժանացրեց միջազգային Mohair Խորհրդի դիզայնի կատարելության համար շնորհված մրցանակի, որին անմիջապես հաջորդեց կաշվե պրինտերի շարքը` արժանանալով բարձր գնահատանքի թե առևտրականների և թե գնորդների շրջանում: Հավաքածուն շարունակում էր ընդարձակվել և դրան զուգահեռ մեծանում էր դիզայներական կազմի քանակային պահանջարկը: Յուրաքանչյուր ամիս նորաձևության շուրջ 12 տարբեր թեմատիկա էր առաջադրվում, որոնցից յուրաքանչյուրը հիմնված էր տարբեր գործվածքների կիրառության վրա:  Տարատեսակ գործվածքներ` նախատեսված բավարարելու տարբեր շուկաների պահանջարկն ու  ոճային բազմազանությունը: Տեքստիլի արտադրության և շղարշատպության բնագավառում բազմաթիվ հայտնի իտալական և ֆրանսիական ընկերություններ աշխատում էին հենց ESCADA-ի համար: Եվրոպական հայտնի նորարարական գունավոր թելեր արտադրող ընկերությունները ձեռնամուխ եղան հատուկ գունատպող սարքերի միջոցով այնպիսի թելերի արտադրության, որոնք նախատեսված էին բավարարել բացառապես ESCADA-ի պահանջները: Շնորհիվ իր չափազանց կանացի, ոգեշունչ, գլամուրային, կոկտեյլային և երեկոյան ձևվածքների` ESCADA-ն ստեղծեց մի կոնկրետ բրենդային կերպար: Կարճ ժամանակ անց, ESCADA-ի հավաքածուները ներկայացնում էին ոչ միայն էքսկլյուզիվ բարձր նորաձևության հագուստի նմուշներ, այլ նաև կոշիկի, պայուսակների, փոքրիկ կաշվե աքսեսուարների մի ամբողջ շարք: Գեղեցկագույն սուպեր մոդելներ Կլաուդիա Շիֆերը, Լինդա Էվանգելիստան, Սինդի Քրոուֆորդը, Քրիստի Թրլինգթոնը, Նաոմի Քեմփբլը, Կարեն Մուդլերը, Պաուլինա Պորիզկովան, Նադիա Օեր-Մանը և Ռաքել Զիմերմանը ESCADA-ի նորաձևության աշխարհը ներկայացնում էին նորաձևության հայտնի կատալոգներում և նշանակալի գովազդային հոլովակներում: Հաճախ կինոաստղերին և այլ հանրաճանաչ մարդկանց կարելի էր տեսնել  ESCADA-ի հագուստներով: 1992-ին Մարգարետ Լեյի մահվանից հետո, 1994-ին Բրայան Ռենին նշանակվեց ընկերության գեղարվեստական ղեկավար: Ռենիին հաջողվեց նոր շունչ հաղորդել ապրանքանիշին և համապատասխանեցնել այն 1990-ականների նորաձևության պահանջներին ու ոգուն և թողարկեց  ESCADA-ի սպորտային գիծը: Ապրանքանիշը դարձյալ վերգտավ իր ուժը, այն է` գույնի և զգացողության նուրբ էլեգանտությունը: 1998-ին Հոլիվուդյան աստղ Քիմ Բեսինջերը Օսկար մրցանակաբաշխությանը ներկայացավ ESCADA –ի դարչնագույն սատինե թիկնոցով` ևս մեկ անգամ վերահաստատելով ապրանքանիշի միջազգային բարձր դասի վարկանիշը: Այսօր ESCADA ապրանքանիշը նորովի և արդիական կերպով է ներկայանում: Սառը գլամուրային լուծումները, մշտական կանացի զգայունակությունը և ժամանակակից էլեգանտությունը ESCADA ապրանքանիշի առանցքն են կազմում: ESCADA-ն կնոջ կողքին է ցանկացած առիթի ժամանակ: ESCADA ապրանքանիշը կրող կինը մոտ է իր կանացի բնությանը, գլամուրային է, բայց և միևնույն ժամանակ թարմ ու ժամանակակից ոճով: ESCADA-ի սպորտային գիծն այսօր ներկայանում է շքեղությամբ, սառը կանացիությամբ և մայրաքաղաքային հրապույրով: Հավաքածուն առաջարկում է հագուստի տարբեր մասեր, որոնք կարելի է զուգակցել մեկը մյուսով, հարմարեցվել մեկը մյուսին և այսպիսով հավաքածուի զգեստները կրել օրվա տարբեր ժամերի, տարբեր առիթներով:
 
Etam
Հասցե: Armenia,Yerevan, Abovyan Str., Building 26 /Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-583111
Ֆաքս: +374-10-583111
Էլ. հասցե:
Արտադրատեսականի: Կանացի հագուստ.
Վեբէջեր: http://etam.com www.bdgroup.am

Ընկերության պատմությունը: 1915թ.-ի սեպտեմբերին Max Lindeman-ը Գերմանիայում, Բեռլինի սրտում  բացեց իր առաջին խանութը, որտեղ վաճառվում էին կանացի գուլպաներ: Այսպես է ծնվել Etam ապրանքանիշը: Այս ժամանակակից, սինթետիկ գուլպաները հաջողություն էին վայելում այն կանանց շրջանում, ովքեր աշխատում էին դրսում:  1924թ.-ին ընկերությունը սկսեց թողարկել կանացի ներքնազգեստ, որը ևս ընդունվեց կանանց կողմից ու հավասար հաջողություն էր վայելում, ինչ կանացի գուլպաները:
1928թ.-ին Փարիզի Saint-Honore 376 փողոցում բացվում է Etam ապրանքանիշի առաջին խանութը
1963թ.-ին ստեղծվում է Etam-ի Pret-a-Porter` կրելու համար պատրաստի գիծը
1983-ին 1.2.3 բրենդերի մուտքն էր
1990-ին Etam-ն ապրում է միջազգային լայնամասշտաբ տարածում (Իսպանիա, Իտալիա, Միջին Արևելք և այլուր)
1995-in Etam-ի արտադրանքը հայտնվեց Չինաստանի վաճառակետերում
1997-ին իրավունք ստացավ անդամագրվելու Փարիզի Bourse-ի Second Marche-ում
2001-ին Rivoli 73 փողոցի վրա բացվեց Cite de la Femme առաջատար խանութը
2006թ.-ին Etam-ը մուտք է գործում հնդկական շուկա
2007-ին լույս աշխարհ է գալիս Undiz ապրանքանիշը

Etam –ը և նորարարությունը
Որպես վերոնշյալ երկու արտադրանքի նախահայր, Etam  Group-ը մշտապես աչքի է ընկել նորարարություններով:  
Ահա հիմնական նորարարությունների ընդհանուր պատկերը;
1916թ.-ին Etam-ն առաջինը Եվրոպայում բացեց կանացի ներքնազգեստի մանրածախ խանութների ցանցը
1964-ին Etam-ն առաջինը սկսեց օգտագործել բամբակը որպես իր թողարկած ներքնազգեստների նյութ
1965-ին Etam-ը ստեղծեց մշտապես ավտոմատ վերապահեստավորման տեխնիկան, որը թույլ էր տալիս ճիշտ ժամանակին կարգավորել մատակարարումը` գնորդի պահանջները բավարարելու համար:
1970թ.-ին Etam-ն առաջինն էր, որ թողարկում է կախիչներով կրծկալ
1975թ.-ին Etam ներքնազգեստն առաջին ապրանքանիշն էր, որ իր գիշերազգեստների համար օգտագործեց տրիկոտաժ
1981-ին առաջին դարսերով, կոնքերից ներքև ներքնազգեստը  Etam-ը վաճառել է Ֆրանսիայում ցուցադրության ժամանակ  
1985-ին Etam-ն առաջինն էր, որ ստեղծեց առանց կարի կրծկալ



 
MARINA RINALDI
Հասցե : Հայաստան, Երևան, Մաշտոցի պող. 41 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս : +374-10-545956
Ֆաքս : +374-10-582600
Էլ-փոստ :
Ապրանքատեսականի : Կանացի հագուստ և պարագաներ:
Կայքէջ : http://www.marinarinaldi.com
Պատմություն : Մարինա Րինալդի-ն իտալական նորաձևության տուն է, որ հիմնադրվել է Իտալիայի Րեգգիո Եմիլիա-ում: Այն Մաքս Մարա նորաձևության գրուպի մասնաճյուղն է: Մարինա Րինալդի-ն շրջադարձային նորույթ է մտցնում հագուստի պատմության մեջ` առաջարկելով նորաձև հագուստեղենի և աքսեսուարների հավաքածու կլորիկ համամասնություններ ունեցող կանանց համար: Մարինա Րինալդի-ն ծնունդ է առել Մախ Մարա նորաձևության գրուպի ներսում, որը հսկա մարտահրավեր էր 46-ից բարձր չափս ունեցող կանանց հագցնելու համար:     
Նորաձևության ապրանքանիշը կրում է հիմնադիր նախագահի մեծ մոր անունը Ցավ. Աչիլլե Մարամոտտի, ով 1850-ին Րեգգիո Եմիլիա քաղաքում արդեն սեփականատեր էր  հագուստի խանութի: Իսկական հեղաշրջում հագնվելու պատմության մեջ: Մինչ այդ ժամանակ գոյություն չի ունեցել մեկ այլ մեծ չափսերով կանանց հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերություն, որ կօգներ կլորիկ համամասնություններով կանանց բավարարել իրենց նորաձևության պահանջները:   
Տարիներ ի վեր տարբեր հավաքածուներ են ստեղծվել հագեցած նորաձևության տրենդերով գիրուկ կանանց պահանջները բավարարելու համար:  

Հավաքածուի ուղղությունները
Տարիների ընթացքում Մարինա Րինալդի-ն զարգացրել է բազմաթիվ հավաքածուներ
1982-ին լույս ընծայվեցին հետևյալ հավաքածուները`
-    Մարինա Րինալդի Գիորնո նախատեսված պաշտոնական և մայրաքաղաքային ոճի համար
-    Մարինա Րինալդի Ելեգանտե` երեկոյան միջոցառումերի, երեկույթների և կարևոր առիթների համար
-    Աքսեսուարներ; կոշկեղեն, ոտնամաններ, պայուսակներ և շարֆեր, որոնք ապահովում են կերպարի ամբողջականությունը
1984թ.-ին ծնվեց Մարինա Րինալդի Սպորտ ժամանցի համար նախատեսված երիտասարդական հավաքածուն
1994-ին թողարկվեց Մարինա Րինալդի Բլուե Լաբել-ը, որ յուրաքանչյուր սեզոնի համար ներառում էր մի հիմնական տարր  
1998թ.-ին ծնվեց Մարինա Րինալդի Ոյագե հարմարավետ հագուստի շարքը` պատրաստված տեխնիկական կտորեղենից և նախատեսված ճամփորդության համար
2008թ.-ին Մարինա Րինալդի Լուխուրյ-ն ներկայացրեց վերարկուների և անձրևանոցների հավաքածուն` պատրաստված Իտալիայում, թանկարժեք նյութերից, որոնց վրա կաին ձեռքի աշխատանքներ   
2009թ.-ին Մարինա Րինալդի Սոուլ գիծը ներկայացնում էր ճամփորդական հավաքածուն: Դրանք պատրաստված էին բնական մանրաթելերից, որոնք ներկված էին ներկման սառը պրոցեսով և շրջակա միջավայրի նկատմամբ ունեին բարձր դիմադրողականություն:
 
Ավելի Հոդվածներ...
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Էջ 9 ից 12
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: