Հուն 26
Չորեքշաբթի
Click on the slide!

LaGalleria

ETRO | DIOR | TOD'S | JIMMY CHOO | GUCCI

Adresses: Armenia,Yerevan,Hyusisain Ave., Building 3 (shop); Paronyan St., Building 8/4 (office) Telephones: shop: +374-10-702702; office: +374-10-702707 Fax: +374-10-702707 Email:info@lagalleria.am Webpage:http://www.lagalleria.am

More...
Click on the slide!

ESCADA

ESCADA , ESCADA SPORT

Adresses: Armenia,Yerevan, Hanrapetutyan Ave., Building 51/53 Telephones: +374-10-546701 Webpage: http://www.escada.com

More...
Click on the slide!

EDELWEISS

S.T. Dupont, KITON, VALENTINO, LANVIN, BLUMARINE

Adresses: Armenia,Yerevan, Sayat-Novai Ave., Building 9 Telephones: +374-10-546701 Webpage: http://nushikyan.am

More...
Click on the slide!

"RIO Galleria" The best brands officially under the same roof

Adresses: Armenia,Yerevan,Hyusisain Ave., 8 (shop) / See on Map Telephones: +374-10-501801 Fax: +374-10-501801 Email: info@rio.am Webpage: http://www.rio.am

More...
Click on the slide!

MaxMara

ELEGANTE, SPORTMAX, STUDIO, HOSIERY

Adresses:Armenia,Yerevan, Mashtotsi Ave., Building 41 Telephones:+374-10-545957 shop,+374-10-569494 office Webpage:http://www.maxmarafashiongroup.com

More...
Frontpage Slideshow (version 2.0.0) - Copyright © 2006-2008 by JoomlaWorks

Հայտնի Հայեր


























Okaïdi
Հասցե : Հայաստան, Երևան, Աբովյան փ.  22 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս : +374-10-585579
Ֆաքս : +374-10-202554
Էլ-փոստ : info@bdgroup.am
Պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ-ում : http://www.bdgroup.am
Ապրանքատեսականի : Մանկական հագուստ և պարագաներ:
Կայքէջ : http://okaidi.com
Մեր մասին : Ոկաիդի-ն ունիվերսալ, ստեղծագործական երևակայության լուծումներով ապրանքանիշ է, որը հարգալից է յուրաքանչյուր երեխայի պահանջների նկատմամբ: Ոկաիդի ապրանքանիշը պաշտոնապես ներկայացված է աշխարհի 100 խանութներում և ունի 440 աշխատող:  Այս ապրանքանիշն առաջարկում է 0-ից մինչև 14 տարեկան երեխաների համար նախատեսված ունիվերսալ, ժամանակակից և բոլոր առիթների համար անհրաժեշտ հագուստի մոդելներ: Ոկաիդի-ն հարգում է աշխարհի յուրաքանչյուր երեխայի գաղափարներն ու անհատական ինքնությունը:
 
GANT
Խանութսրահ Երևանում
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Նալբանդյան փող, 13 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-99-587477
Ֆաքս:
Էլ. հասցե` gant.armenia@yahoo.com
Ապրանքատեսականի: Կանաց, տղամարդկանց հագուստ և պարագաներ
Կայքէջ: http://www.gant.com

Պատմություն: Այս ամենը սկիզբ առավ ասես մի անուրջ. ստեղծել կատարյալ  «Օքսֆորդյան Հագուստե՝ օձիքամասում կոճկվող վերնաշապիկ: Սա նպաստեց  նորաձևության պատմության մեջ ԳԱՆՏԻՆ  տեղ հատկացնելուն: Ծագումով ուկրաինիացի Բերնարդ Գանտը  1914 թ.-ին տեղափոխվում է Նյու Յորք՝ «Ամերիկյան երազանքինե հասնելու մեծագույն ձգտումով: Հագուստի և նորաձևութըան ասպարեզում նա իր աշխատանքը համեստորեն սկսեց: Սկզբնական շրջանում նա միայն որպես դերձակ էր աշխատում, որտեղ նրա հիմնական ածխատանքը վերնաշապիկներ կարելն էր: Այստեղ էր, որ նա հանդիպեց իր կնոջը, ով այդ նույն ընկերությունում էր աշխատում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի առաջին շրջանից հետո Բերնարդ Գանտը կնոջ և ևս մի գործընկերոջ համագործակցությամբ սկսեցին ստեղծել իրենց իսկ վերնաշապիկները՝ շեշտը դնելով որակի և դետալների վրա: Նրանք իրենց ապրանքները մատակարարում են գլխավոր մանրածախ առևտրականներին, այդ թվում՝  Բրուքս եղբայրներին: Սակայն 1927 թ.-ին  որոշում են ընկերությւնը տեղափոխել Նյու Հավըն՝ Քոննեքթիքաթ: ԳԱՆՏ-ի առանձնահատկությունը “Գ” տառն է, որը սովորաբար ասեղնագործված էր լինում ԳԱՆՏ-ի որակյալ վերնաշապիկներին: Բազմաթիվ գնորդների շնորհիվ կարճ անց այդ “Գ”-ն անհավանական ճանաչում է ձեռք բերում ամերիկացիների շրջանում:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի երկրորդ շրջանից հետո ԳԱՆՏ-ի վերնաշապիկների ահռելի պահանջարկը շարունակվում է: Մարդիկ հոգնել էին պատերազմի կոշտ համազգեստներ կրելուց և սիրով կփոխարինեին դրանք ավելիհանգիստ, բայցև որակյալ հագուստով: Սա նպաստեց Բերնարդ Գանտի  որդիներին՝  Էլիոթին և Մարթիին համաձայնության գալ: Միայն այստեղ էր, որ իրենց սեփական գաղափարը ծնվեց: Ուստի 1949 թ.-ին որոշեցին հանրահայտ “Գ” ապրանքանիշը իրենց սեփական ապրանքանիշ ԳԱՆՏ-ով փոխարինել: Անցյալում շվեդական Մանդի ապրանքանիշը իր արտադրատեսակները վաճառում էր մի քանի մանրածախ բիզնեսների շրջանում, սակայն այժմ հրապարակավ հայտնի դարձավ , որ “Գ”-ն ունի իր սեփական ապրանքանիշը, այն է՝ ԳԱՆՏ-ը: Առաջին վերնաշապիկները ամերիկացիների շրջանում ահռելի հաջողություն ունեցան: Ապրանքանիշը  սկզզբնական շրջանում սպորտային էր, սակայն մնում էր որակյալ ու նորաոճ: 1951 թ.-ին, երբ Ամերիկայում հեռուստատեսությունը մեծ նվաճում ունեցավ , նորաձևությյան տենդենցը աննախադեպ արագությամբ սփռվեց: Սպորտի՝ հատկապես ամերիկյան ֆուտբոլի, թենիսի և բասկեթբոլի հանդեպ հետաքրքրասիրությունը նույնպես կտրուկ աճեց: Սրան ԳԱՆՏ-ը դրական արձագանք տվեց, քանի որ նրա արտադրատեսակները ինքնին մարզական են: Այնուամենայնիվ, այս հաջողության  և ոճի հետագա զարգացման համար ԳԱՆՏ- ը պարտական է Արևելյան Ափին: Օձիքամասում կոճկվող վերնաշապիկներն  ու «Ռագըրե հավաքածուն, որ լի էր  անգլիական ներշնչումով Ամերիկայում այդ ժամանակ մեծ ճանաչում գտավ: Նույնիսկ այսօր ԳԱՆՏ-ը համարվում է ամերիկյան զգեստապահարանի մշտական բաղադրիչ: 1960 թ.-ին  Ջոն Ֆ. Քենեդին ընտրվում է Ամերիկայի երբեմնի ամենաերիտասարդ նախագահ: Նա ծնվել և մեծացել է Բոստոնում, կրթություն  ստացել Հարավային Ամերիկայում և սքանչելի արձակուրդ անցկացրել Քեյփ Քոդում: Նա ԳԱՆՏ արևելյան ծովափնյա ոճի կատարյալ օրինակ էր, և Ամերիկայի մեծ մասը հեշտությամբ էր ճանաչում: Այս ընթացքում ԳԱՆՏ-ը վաճառքի հավնեց Ամերիկայի մեծ մասում:
1967 թ.-ին ԳԱՆՏ ընտանիքը ընկերությունը վաճառեց մի քանի ամերիկյան մեծ ընկերություններին, որոնք ԳԱՆՏ-ի սեփականատեր եղան մինչև 1999թ.-ը: Սակայն երեքն էին՝ շվեդացիներ Քլաս Քոլլը, Լեննարտ Բջորքը և Ստաֆան Ուիթմարկը, ովքեր 1980 թ.- ին վերաբացեցին ԳԱՆՏ-ը և այն գլոբալ ապրելակերպի ապրանքանիշի վերածեցին, ինչն այսօր է: 20 տարի անց իրենց միջազգային ԳԱՆՏ հավաքածուի շնորհիվ շվեդացիները հանմաշխարհային ճանաչում վայելեց: Այն, ինչ սկզբում համարվում էր տղամարդկանց նորաձևության հասարակ ապրանքանիշ, տարիների ընթացքում զարգացավ՝ վերածվելով ամբողջ ընտանիքի համար ծառայող գլոբալ  ապրելակերպի ապրանքանիշ: Թե ինչու ԳԱՆՏ-ը վերակենդանացավ, պատճառներից մեկն այն է, որ ապրանաքանիշը հավելեց եվրոպական նրբագեղություն:  Արդյունքում, Միացյալ Նահանգների արևելյան ծովափն ու Եվրոպան գրագետ կերպով միաձուլվեցին, որն էլ ևս մեկ տարբերություն է ԳԱՆՏ-ի և այլ մոդելավորողների ապրանքանիշների միջև: Շվեդական եռյակը գնեց ԳԱՆՏ-ը. 1990 թ.-ին  սեփականատերեր դարձած ամերիկացիներից: 2008 թ.-ին ընկերությունն անմիջապես վաճառվեց շվեդական մանրածախ բիզնեսին՝ Մաուս Ֆրերեսին: Ջենս Շերմերը 1984թ.-ին Դանիայում ձեռք բերեց ԳԱՆՏ-ը և անցած 25 տարիների ընթացքում կառուցեց դանիական շուկան: 2002 թ.- ին Ջենս Շիրմերը բիզնեսի 50%- ը վաճառեց Մայքլ Բիրկին: Միասին նրանք հետագայում հիմնվեցին “ամերիկյան երազանքի” վրա:
Ներկայումս կա ԳԱՆՏ-ի 8 խանութ և մոտավորապես 180 մեծ բազմազգ բաժանորդներ: Նմանապես կան կոշիկի օծանելիքի, ժամացույցների և ակնոցների մեծաթիվ առևտրականներ:

ԳԱՆՏԻ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

1914 թ.-Բերնարդ Գանտը ժամանում է Ամերիկա
1927 թ. -Բերնարդ Գանտը Նյու Յորքից տեղափոխվում է Նյու Հավըն՝ Քոննեքթիքաթ, որտեղ սկսում է վերնաշապիկներ առտադրել
1973թ - Ստեղծվում է ԳԱՆՏ ՌԱԳԳԵՐ- ը
1980 թ.-Շվեդական եռյակը Շվեդիայում արտոնություն է ձեռք բերում և հնարավոր է դառնում առանձին հավաքածուների ստեղծումը
1985 թ. -Շվեդական եռյակը արտոնություն է ստանում ամբողջ Եվրոպայով մեկ
1989 թ. -ԳԱՆՏ-ի առաջին համաշխարհային բիզնեսը սկիզբ է առնում Ստոկհոլմում՝ Շվեդիայում
1996 թ.-Տեղի է ունենում ԳԱՆՏ-ի առաջին կոշկեղենի ստեղծումը
1997թ.-Կստեղծվի Boys Gant & Gant առաջին օծանելիքը: Նյու Յորքում 5-րդ պողոտայում Flagship խանութի բացումը
1999թ.-ԳԱՆՏԻ հավաքածուներ ստեղծող շվեդական եռյակը արտոնություն է ստանում ակնոցի արտադրանքի համար
2001թ.-ԳԱՆՏ-ի ժամացույցները սկսվում են արտադրվել արտոնագրված համաձայնությամբ
2002 թ. -Ստեղծվում է Home Gant & Gant baby
2004 թ. -Ստեղծվում է Gant Woman
2006թ. -ԳԱՆՏ-ը սկսում է համագործակցական քարոզարշավ Ֆ. Քեննեդու հետ
2006թ. - Ստեղծվում է  Gant Girls
2008 թ. -Շվեդական մանրածախ բիզնեսը Մաուս Ֆրերեսի գլխավորությամբ գնում է ԳԱՆՏ-ը

Այն ամենը, ինչ ԳԱՆՏՆ անում է, հիմնված է և առաջացել է առաջին անգամ արտադրված վերնաշապիկներից: Սա է ԳԱՆՏԻ գոյության ամբողջ հիմքը: ԳԱՆՏՆ իր արտադրանքով մեծ հաջողություն է ունեցել, որը միշտ նորանոր ու ստեղծագործ է եղել: ԳԱՆՏՆ օրինակ ստեղծեց: Փողկապը ճիշտ տեղում պահելու սեղծված երրորդ կոճակն ու կոճկվող օղակը, որը կախվում է վերնաապիկի հետևամասում, նույնպես ԳԱՆՏԻ նորամուծություններն էին, ԳԱՆՏԸ  նաև առաջինն էր, որ Ամերիկա ներմուծեց անգլիական օձիքամասում կոճկվող վերնաշապիկը: Սա հատկապես ԳԱՆՏԻՆ անմահացրեց նորաձևության պատմության մեջ: ԳԱՆՏԻ աշխարհը մի աշխարհ է, որտեղ բնակվում են անհանգիստ անհատականություններ: Ակտիվ անհատականություններ, ովքեր միջավայրը պահպանելու և պաշտպանելու բուռն տենչով են օժտված: ԳԱՆՏԸ գիտի, որ մեկ ժպիտը հազարավոր բառերից ավելին է ասում: ԳԱՆՏԻ գույնը կապույտն է: Հենց այն պատճառով, որ ազատություն, ծով, երկինք է խորհրդանշում: Կապույտը երազանքի, մաքրության և հավատի գույնն է:
ԳԱՆՏԸ կապույտ է:

Ընթերցել...
 
Mexx
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Աբովյան 26 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-544623
Ֆաքս: +374-10-534000
Էլ. հասցե`
Ապրանքատեսականի: Կանանց, տղամարդկանց, երեխաների հագուստ և պարագաներ:
Կայքէջ: http://www.mexx.com

Պատմություն: 1970-ականներին ոճաբան–դիզայներ Ռաթթան Չադհան հագուստ էր մատակարարում Նիդեռլանդների հանրախանութներին և մեծածախ  վաճառակետերին:  Զարգացնելով իր բիզնեսը` 1980-ական թվականներին նա ստեղծեց հագուստի 2  հանրահայտ բրենդեր` "Moustache" (‹‹Մսթաշ››) տղամարդկանց գիծը և "Emanuelle" (‹‹Էմանուել››) կանանց գիծը: Թե' առաջինի և թե' երկրորդի դեպքում  հիմք էին ընդունվել երիտասարդական ոճն ու երիտասարդի կենսաձևը: 1986թ.-ին երկու ապրանքանիշերի անվանումները համակցվեցին ստեղծելով  MEXX  հապավումը` M + E + XX (տառային հապավում, որ հանդես է գալիս "kiss kiss" բառերի փոխարեն): 1990թ.-ին Mexx-ը նոր գիծ թողարկեց` Mexx մանկական հագուստ, իսկ արդեն 1996-ին հաջորդեց Babymexx-ը (Բեյբիմեքսը ): Ժամանակի ընթացքում Mexx-ը զարգացում ապրեց` դառնալով միջազգային ապրանքանիշ, որն աշխարհի 65 երկրներում ունի բազմաթիվ վաճառասրահներ: Mexx-ի զարգացումն այնքան արագընթաց տեղի ունեցավ, որ ներկայումս այն համարվում է նշանակալի ընկերություն, որն ունի 6000 աշխատող: 2001թ.-ին Mexx գնվեց ամերիկյան Liz Claiborne (Լիզ Քլեբրն) նորաձևության ընկերության կողմից` գնահատվելով 264 միլիոն դոլլար: 2003թ.-ի սեպտեմբերին Mexx-ը մտավ ամերիկյան շուկա: Ամերիկայում գործում էր Mexx-ի տասնմեկ վաճառակետ: 2006թ.-ին ընկերությունը փակեց դրանցից յոթը և 2007-ի փետրվարին հայտարարեց, որ աշնանը կպակվեն նաև մնացյալ չորս խանութները:  2007-ի սեպտեմբերին փակվեց նաև 5-րդ Պողոտայի վրա տեղակայված սրահը` այդպիսով պատմության գիրկն ուղարկելով երբեմնի MEXXը:
Նախապես ծրագրված էր MEXX-ի ճյուղ կազմող Juicy Couture-ը (Ջյուսի Կուտյուրը) բացել 2008թ.-ի գարնանը: Սակայն շինարարական աշխատանքների հետաձգման պատճառով, այն բացվեց 2008-ի ձմռանը: Իրականում Mexx-ն այլևս ի վիճակի չէր դիմակայել աշխարհահռչակ Zara և H&M նորաձևության տների հետ ունեցած մրցակցությանը: 2006ին MEXX-ի ընդհանուր եկամուտը կազմեց 10 միլիոն դոլար, որն անգամ բավարար չէր վարձակալվող տարածքների գումարը վճարելու համար: Երբևէ ունեցած ամենամեծ շահույթը ստացվեց Նյու-Յորքում գործող հիմնադիր խանութ-սրահից, որը սակայն կարճ ժամանակ անց փակվեց:





 
GEOX
Հասցե: ՀՀ , քաղաք Երևան, Թումանյան պողոտա, 37 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: +374-10-502050
Ֆաքս: +374-10-502050
Էլ. հասցե`
Ապրանքատեսականի: Կանացի, տղամարդկանց և երեխաների կոշիկներ
Կայքէջ: http://geox.com , http://geox.am

Պատմություն: Ընկերությունն սկսել է գործել 90-ականներից: Այն ունի կոշիկի և հագուստի բաժիններ: Նրա առաքելությունը անընդհատ նորարարություն մտցնելն է, հատկապես երբ հարցը վերաբերում է նոր սարքավորումներին, որոնք ընկերության հաջողության գրավականն են հանդիսանում: Geox-ի ստեղծած նորարարությունները տարածվում են ամբողջ աշխարհով մեկ: Այն զբաղվում է տղամարդկանց, կանանց և երեխաների դասական, առօրյա, սպորտային և նորաձև հագուստի արտադրմամբ: Ընկերության ուժեղ կողմերն են`

  • այն միշտ հավատարիմ է մնում իր իտալական արտադրանքին, ոճին և տեխնոլոգիային
  • փորձի փոխանակում է կատարում այլ ընկերությունների հետ` ձեռք բերելով նոր ապրանքատեսակներ
  • միջազգային շուկայում զարգացնում է իր խանութների ցանցի որակը և քանակը:

Այս ամենի շնորհիվ Geox-ը մեծ հաջողությունների է հասել: Այն հավատարիմ է մնում իր իտալական ոճին և համարվում է առօրյա կենսակերպ ստեղծող աշխարհի երրորդ ամենամեծ ընկերությունը:

Ապրանքանիշը -  Geox անունը առաջացել է հունարեն geo բառից, որ նշանակում է Երկիր, որի վրա մենք բոլորս քայլում ենք, իսկ վերջին x տառը համարվում է տեխնիկական տարր: Geox անվան ծագումը խոսում է այն մասին, որ ընկերությունը ծնվել է հեղափոխական մտքերից, որոնք ընկերությունն ապահովել են հարմարավետությամբ և բարեկեցությամբ:

 
baby Dior
Հասցե: Հայաստան, քաղաք Երևան, Նալբանդյան  13 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: + 374-10-565266
Ֆաքս: + 374-10-565266
Էլ.հասցե:
Ապրանքատեսականի: Հագուստ և կոշկեղեն երեխաների համար
Կայքէջ: http://www.dior.com

Պատմություն: Dior ( Դիոր) նորաձևության տան պատմությունը սկիզբ առավ 1946 թվականին, երբ Մարսել Բուսաքը իր մանկության ընկեր Քրիստիան Դիորին, ով Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ զգեստների դիզայներ էր կուտուրյե Լուսիեն Լելոնգի մոտ, խնդրեց օգնել կյանքի կոչել իր ''Philippe et Gaston'' (“Ֆիլիպ և Գաստոն“ ) հագուստի ընկերությունը, որը կործանման եզրին էր հայտնվել: Իրենց հանդիպումների ժամանակ Քրիստիան Դիորը Բուսաքին ասում է, որ ետպատերազմյան հանրությանը պետք է նոր ոճ, շքեղ տեսք, որը կապահովեն ճոխ ուրվագծերն ու ալիքավոր կիսաշրջազգեստները: Այդ տարիների համար աննախադեպ 60 միլիոն ֆրանկ կազմող բյուջեով նրանք հիմնադրեցին Christian Dior (Քրիստիան Դիոր   )նորաձևության տունը, որի բացումը կայացավ 1946 թվականի դեկտեմբերի 16-ին Փարիզում` Մանթեյնի պողոտա 30 հասցեում: Շենքը ներկված էր Դիորի ամենասիրած սպիտակ և մոխրագույն գույներով:
Christian Dior նորաձևության տունն իր 3 ատելյեներում ունի 90 աշխատող, ներառյալ` իտալական Pierre Cardin-ը, (Պիեր Կարդենը ), որը կոստյումների գծով առաջատար ատելյեն է: Նորաձևության տան տնօրենը Ժակ Ռուեն էր:
1967 թվականին ստեղծվեց ''Baby Dior''-ը: ''Baby Dior''-ի առաջին բութիկը բացվեց Փարիզում` Մանթեյն 28 հասցեում, Նորին մեծություն Մոնակոյի արքայադուստր Գրեյսի կողմից: 1997 թվականի նոյեմբերի 19-ին ''Baby Dior''-ը նշեց հիմնադրման 30 ամյակը:


 
<< Սկիզբ < Նախորդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդ > Վերջ >>

Էջ 10 ից 12
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: