VIA ARTIS
Խանութսրահ Երևանում
Հասցե: Հայաստան ,Երևան, Թումանյան  31 / Տես Քարտեզի Վրա
Հեռախոս: shop: +374-10-532067;539652;530228;532868
Ֆաքս: +374-10-546528
Էլ. հասցե:
viaartis@web.am
Ապրանքատեսականի: Հագուստ և աքսեսուարներ կանանց, տղամարդկանց և երեխաների համար
Կայքէջ:

http://www.viaartis.am

Մեր մասին: Վիա Արտիսը հիմնադրվել է 2000թ.-ին և պետք է աշխատեր հատկապես նորաձևության տների հետ, որոնք մինչ այդ համագործակցել էին նորաձևության ընկերությունների հետ: Ընկերությունը արտադրատեսականին ներկայացված է Երևանի կենտրոնում տեղակայված թվով վեց նորաձևության խանութսրահներում: Խանութները գտնվում են Օպերայի և Բալետի Ազգային Պետական Թատրոնի շենքից մոտ  3-5 րոպե հեռավորության վրա, որը համարվում է քաղաքի սիրտը:  Վիա Արտիսը համագործակցում է Լապին Հաուսի հետ, ԲԻ ԷՍ ԲԻ-ի, Toi&Moi-ի (Թուա & Մուա) (հունական նորաձևության ընկերություններ), Moschino-ի (Մոսչինո), M Missoni-ի (Էմ Միսսոնի) և այլ ապրանքանիշերի հետ: Ապրանքանիշերից յուրաքանչյուրի պաշտոնական և բացառիկ ներմուծողն ենք Հայաստանում: Լապին Հաուս խանութն առաջարկում է Լապին, Մոսչինո, Ֆենդի, Մոնքլեր, Գալիանո և Բրբրի ապրանքանիշերի մանկական հագուստ: Այս խանութները կահավորված են Լապին հաուսի և Բի ԷՍ ԲԻ-ի պահանջներին ու ստանդարտներին համապատասխան: Մեր խանութներն առաջարկում են մեր գործընկերների տարատեսակ նորաձև հագուստի լայն տեսականի, այդ թվում` կոշկեղեն և աքսեսուարներ: Այսօր Վիա Արտիս խանութներն ամենահայտնիներն են Երևան քաղաքում:   
TRADE NAMES & PARTNERS:
I’m Isola Marras http://www.isolamarras.it

Պատմություն:Հեշտ չէր անուն գտնելը: Երբեք էլ դյուրին չի եղել, այն նման է երեխայի ծնունդին:  Մտմտում ենք,  հետաքրքրվում, ուսումնասիրում, տնտղում, ընթերցում, փորձում ենք գտնել ամենից գեղեցիկ և էքսցենտրիկ անունը: Կարելի էարդյոք ընտրել սիրելիի, թանկ անձնավորության անունը: Ես ցանկանում էի գտնել անվանում, որը կլիներ իմը, կներկայացներ ամփոփ ծրագիրը, ընկալելի կլիներ ամենքի համար և կլիներ ճշմարտացի ու կներկայացներ ինձ: Ես մշտապես կարիք եմ ունեցել պատմել իմ պատմությունը, հավանաբար հանգամանքները կարգավորելու, իմ շարունակական գործունեությունն արդարացնելու համար: Ես պարզապես սիրում եմ պատմել իմ անձնականի ու աշխատանքի մասին, որոնք երկուսն էլ մեկտեղված են: Միտքս եկավ Պեպպեդդուն, որը հանդիսանում է արվեստանոցի խորհրդանիշը: Փոքրիկ, տգեղ շնիկ, որ խեղաթյուրվել էր պիտբուլի հարվածից, սակայն մշտապես առաջնորդի դերում էր: Խիզախ, նպատակասլաց և անկախ: Մտածում էի Իզոլա կղզու մասին, քանզի առավել հեշտ է խոսել մի բանի մասին, որին քաջ ծանոթ ես: Երևակայական կղզի, Գանձերի կղզի, Արթուրի կղզի, ջրով շրջապատված տարածք, որ կարող է և սարսափեցնել և պաշտպանել, մերժել կամ գրավել: Ամեն դեպքում այն իր հետագիծն է թողնում: Ցանկություն կա թողնելու և առավել մեծ ցանկություն վերադառնալու ու ավելի շատ պատմություններ պատմելու: Այստեղից էլ` Ես եմ….Իզոլան:

Անտոնիո Մարրաս

MOSCHINO http://www.moschino.com http://www.moschino.it
Պատմություն: Ապրանքանիշը նախապես ստեղծվել է 1983թ.-ին ավագ Ֆրանկո Մոսչինոյի կողմից (1950-1994): Մոսչինոն և դրա առաջարկած նորաձևությունը դարձան հանրաճանաչչ շնորհիվ  նորարարական, գունագեղ, երբեմն էլ էքսցենտրիկ մոդելավորման, , նորաձևության արդյունաբերության քննադատությունների և 1990-ականների ի սկզբների սոցիալական իրազեկվածության գովազդային արշավների: Մոսչինոյի անժամանակ մահվանից հետո, Ռոզելլա Ժարդինին, ով վերջինիս օգնականն էր ր դարձավ գեղարվեստական ղեկավար:
Ապրանքանիշը 1999թ.-ից սկսած եղել է Աեֆ նորաձևության գրուպի մի մասը: 2006-ին Մոսչինոն մոդելավորեց Թուրինի Ձմեռային Օլիմպիական խաղերի մեկնարկի տոնակատարության հագուստները: Մոսչինոն մոդելավորել է նաև Քայլի Մինոուգի 2005թ.-ի Շոուգրլի հագուստեղենը, ինչպես նաև Մադոննայի 2008թ.-ի  Sticky & Sweet Tour (Սթիքի էնդ Սվիթ) տուրի հագուստները:  
Պիտակներ: Ապրանքանիշը բաղկացած է մի քանի պիտակներից, այն է` Մոսչինո   Cheap and Chic (Չիփ էնդ Շիկ) կանացի գիծը` ստեղծված 1988թ.-ին, Լավ Մոսչինո (կանացի և տղամարդու խառը գիծը), որ հայտնի է որպես Մոսչինո Ջինս 1986-208թ.-ին:
Ի հավելումն, աքսեսուարներ, արդուզարդ, կոսմետիկա և օծանելիք և նույնիսկ սաղավարտները վաճառվում են Մոսչինո ապրանքանիշի տակ: Միլանում 2009-ին Մոսչինոն բացեց սեփական կոնցեպտի հյուրանոց, որ անվանվեց "Maison Moschino" ( Մեզոն Մոսչինո ):

 
Հեղինակային իրավունք © 2009  TOPSHOP.am FASHION WORLD Իրավունքները պաշտպանված են: l Օգտագործման պայմաններ l Գաղտնիություն l Մեր Մասին l Հետադարձ կապ l Առաջարկ
Մենք պատասխանատվություն չենք կրում գովազդի համար: